Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/250

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ղությամբ։ Ներկայումս ամբողջովին ավարտված է հանրապետության փոքր ձեռնարկությունների սեփականաշնորհումը, շարունակվում է միջին ձեռնարկությունների ապապետականացումը։

Տնտեսական համալիրը հիմնականում բնորոշվում է տնտեսության բազային ճյուղերի (արդյունաբերություն, գյուղատնտեսություն, շինարարություն, տրանսպորտ, առևտուր) առկայությամբ։ ճյուղային կառուցվածքում 2003-ին 2002-ի համեմատությամբ նկատելի աճ է եղել արդյունաբերությունում 14,3 %, շինարարության մեջ՝ շուրջ 129,1, գյուղատնտեսության մեջ 125,7, տրանսպորտում՝ շուրջ 112,3 %:

Պետական ներդրումներն իրականացվում են տեղական հումքով աշխատող արտադրության հեռանկարային ճյուղերի արտոնյալ վարկավորման պայմաններում։ Պետական ֆինանսների ոլորտում կենտրոնական տեղը պատկանում է պետական և կառավարման այլ ոլորտների բյուջեներին։ Եկամուտների ձևավորման հիմնական միջոցը հարկերն են։ ԼՂՀ-ում վարկային համակարգը ներկայացված է բանկային, սպառողական, առևտրային, պետական վարկերով։ Վարկային քաղաքականությունն իրականացնում է բանկային համակարգը, որը ներառում է մի շարք առևտրային բանկեր։ Գլխավոր բանկը «Արցախբանկն» է։

Գյուղատնտեսությունը։ Գյուղատնտեսության հիմնական ճյուղերն են հացահատիկային (զբաղեցնում է ցանքատարածությունների մեծ մասը), կերային բույսերի մշակությունը, խաղողագործությունը, պտղաբուծությունը։ Գյուղատնտեսության կարևոր ճյուղերից է նաև թթենու մշակությունը (2 հզ. հա, հիմնականում՝ Ասկերանի, Հադրութի ու Մարտունիի շրջաններում), որի հիմքի վրա զարգացել են շերամապահությունը, օղու և դոշաբի արտադրությունը, խաղողագործությունը (1980-ական թթ. 11 հզ. հա, տարեկան արտադրանքը՝ ավելի քան 170 հզ. 5) և պտղաբուծությունը (խնձոր, տանձ, դեղձ, նուռ, թուզ, սերկևիլ)։ Խաղողագործությունն առավել զարգացած է Մարտունիի և Մարտակերտի շրջաններում։ Կարևոր ճյոպ է բանջարաբոստանային (սոխ, վարունգ, կաղամբ, սեխ. ձմերուկ և այլն) բույսերի մշակությունը։ Ոռոգման ցանցի աղքատիկ վիճակը խոչընդոտում է երկրագործության զարգացումը։ Տեխնիկական մշակաբույսերից գլխավորը ծխախոտն է (նախկինում եղել է բամբակը)։ Աաորանզի ջրամբարի ջրերով ոռոգվում են ԼՂՀ տարածքի միայն Մարտակերտի շրջանի դաշտային ցածոսղիր մասերի հողատարածությունների 1/3 մասը։ Գյուղատնտեսության առաջատար ճյուղերից են նաև խոշոր ու մանր եղջերավոր անասնապահությունը, խոզաբուծությունն ու թռչնաբուծությունը, համախառն արտադրանքի ծավալով զիջում է բուսաբուծությունը։ 1988-ին կային մոտ 300 հզ. մանր, 100 հզ. խոշոր եդջերավոր անասուն, մոտ 95 հզ. խոզ, տարեկան արտադրվել է 66000 5 կաթնամթերք, 900-920 5 կենդանական յոպ, 1000 տ պանիր, 11 հզ. 5 միս։ 1989-95-ին զգալի չափով կրճատվել է անասունների գլխաքանակը։ Գյուղատնտեսության ապրանքների տարեկան միջին արտադրությունը 1988-91-ին նվազել է 313 %-ով, մշակվող հողային մակերեսը՝ 603 հզ. հա-ով. Հետպատերազմյան ժամանակաշրջանում չեն օգտագործվում գյուղատնտեսական նշանակության ավելի քան 40 հզ. հա հողահանդակներ։

Գյուղատնտեսական բնագավառի զարգացման պետական քաղաքականությունն ուղղված է հանրապետության պարենային անվտանգության ապահովմանը, ֆերմերային տնտեսությունների ստեղծմանը, տեղական արտադրողի շահերի պաշտպանությանը, գյուղատնտեսական արտադրության ինտենսիվացմանը։

Արդյունաբերությունը։ Հիմնական ճյուղերն են սննդի (46,5 %) և թեթև (1,5 %) արդյունաբերությունները։ Գործում են նաև շինանյութերի, փայտամշակման, էներգետիկ արդյունաբերության, կենցաղսպասարկման, կոմունալ տնտեսությունների, տրանսպորտի, կապի, առևտրի, հասարակական սննդի, հացաթխման ձեռնար-