Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

թյամբ։ ԱՊՀ կոլեկտիվ անվտանգության պայմանագրին Ագրբեջանի միանալը, ըստ պետության նոր ղեկավարի, հնարավորություն կտար ազատ մանևրել ռազմաքաղաքական հարթությունում։

Վերսկսվել է Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից և ԱՊՀ այլ պետություններից ադրբեջանցի (ոչ միայն) կադրային սպաների Ադրբեջան տեղափոխման գործընթացը։ Մեծ թվով սպաներ ու ռազմական հրահանգիչներ են հրավիրվել Թուրքիայից։ Դեռևս 1993-ի նոյեմբերի 2-ին ձեռնարկվել էր վարձկանների հավաքագրումը։ Միայն 1993-ի հոկտեմբերից մինչև

1993-ի մայիսը անցկացվել է չոա զինակոչ։ Արտասահմանից գնվել են ռազմական տեխնիկայի և սպառազինության մեծ խըմբաքանակներ։ Միայն 1992-ի սեպտեմբերհոկտեմբեր ամիսներին ԱՆ124 «Ռուսլան» տրանսպորտային ինքնաթիռով Ուկրաինայից 40 միավոր Տ-55 տանկ է տեղափոխվել Ադրբեջան։ Ընդլայնվել է ազգային զինվորական կադրերի պատրաստումը Թուրքիայի ռազմաուսումնական հաստատություններում։ Այս ամենը հիմք է հանդիսացել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության համար մշակելու ԼՂՀ-ի վրա լայնածավալ հարձակողական գործողությունների նոր պլան։ Մկսած 1993-ի դեկտեմբերի 15-ից՝ ադրբեջանական զորքերը հարձակումներ են գործել հինգ՝ Ֆիզուլիի, Մարտունիի, Աղդամի, Մրատակերտի, Քելբաջարի ուղղություններով։ Խախտելով Ռուսաստանի միջնորդությամբ մինչ այդ հաստատված տասնօրյա երկկողմ զինադսպարը՝ հակառակորդը մեկօրյա հրետանային նախապատրաստությունից հետո, դեկտեմբերի 22-ին, տանկերի ու ՀՄՄ-ների աջակցությամբ, 30 կմ ճակատային գծով վերսկսել է հարձակումը Ֆիզուլիի շրջանի ուղղությամբ։ Հայկական կողմին հաջողվել է պահեստային ուժերի օգնությամբ կասեցնել հակառակորդի առաջխաղացումը։ Միաժամանակ հակառակորդը հետ է շպրտվել Մարտունիի, Մարտակերտի և Քելբաջարի ուղղություններ:

Հարվածի գլխավոր ուղղություններում կենդանի ուժի, սպառազինության ու տեխնիկայի գերակշռություն ստեղծելու միջոցով ճակատային գիծը ճեղքելու թշնամու ռազմավարությունը շարունակվել է նաև 1994-ի հունվարին։ Հակառակորդը վարձել է մի քանի ուղղություններով միաժամանակյա հարվածներով ճեղքել ռազմաճակատի այս կամ այն հատվածը և մխրճվել ՊԲ դասավորության խորքերը։ Նուր հիմնական հարվածային ուժերը ճնշում են գործադրել հարավարևելյան, հյուսիասրևելյան և հյուսիսարևմտյան ուղղություններով՝ թևերից ու թիկունքից սպառնալով շրջապատել ՊԲ մարտնչող զորամասերը։ Միաժամանակ, ուշադրություն շեղող հարձակումներով լարվածություն ստեղծելով նաև ռազմաճակատի մյուս հատվածներում, հակառակորդը ձգտել է զրկել ՊԲ հրամանատարությանը պահեստային ու հիմնական ուժերի տեղաշարժեր կամ վերախմբավորումներ կատարելու հնարավորությունից։

1994-ի հունվարի սկգբին հակառակորդը ներխուժել է 11 բնակավայր և զավթել հայ-իրանական սահմանի շուրջ 40 կմ երկարությամբ տեղամասը։ Հունվարի 8-ին 702-րդ գնդի ստորաբաժանումները զոսվել են Հորադիզ ավանն ու երկաթուղային կայարանը։ Ադրբեջանցիների հաջողությունը պայմանավորված էր ոչ միայն նրանց ուժի ու սպառազինության գերակշռությամբ, այլև նշանով, որ հաշևան իրանի սահմանամերձ բարձունքներով կարողացան անսպասելիորեն դուշս գալ ՊԲ զորամասերի թիկունք։

Փետրվարի առաջին տասնօրյակում Քելբաջարի, Մարտակերտի, Մարտունիի և Հադշութի ուղղություններում կատաղի մարտերը շարունակվել են։

Հակառակորդը ժամանակավոր հաջողություններ է ունեցել նաև Քելբաջարի շրջանում։ ՊԲ հրամանատարությունը, կաշճ ժամկետում վերախմբավորելով ուժերը, կարողացել է հակառակորդին կանգնեցնել Ձսալլի-ԿամըշլըԲաղըղը-Ցանշաղ բնագծում։ Կենդանի ուժի և տեխնիկայի մեծ կորուստներով հակառակորդը նահանջել է դեպի Գանձակ-Քելբաջաշ մայրուղու թունելը։ իրադրությունն ավելի է բարդացել, երբ մարտական գործողություններն ընթա–