Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ցել են բարձւլեռնային (շոսջ 3000 մ և ավելի) շրջաններում, մոտ –30°C սառնամանիքի պայմաններում։ Այդուհանդերձ, հայ մարտիկները ոչ միայն տոկացել, այլև ի վերջո հաղթանակի են հասել այղ գոտեմրատում։

Ռազմաճակատի այդ հատվածում հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու նպատակով ՊԲ հրամանատսրարթյունը ստիպված հարվածային խմբեր է հանել 3-րդ, 4-րդ, 5-րդ և Կենտրոնական ՊՇ-ների, ինչպես նաև 71-րդ ու 54-րդ առանձին մոտոհրաձգային գումարտակների պաշտպանության զոտիներից և տեղափոխել Քելբաջարի ճակատ, ինչը թույլ է տվել կանգնեցնել հակառակորդի առաջխաղացումը։

1992-ի փետովարի 18-ին Քելբաջարի շրջանի հյուսիսային մասի և Օմարի բարձրադիր լեռնանցքի ազատագրումը կարեու նշանակություն է ունեցել Մարտակերտի շրջանում ազատագրական մարտեր մղող ՊԲ ստորաբաժանումների թիկունքն ապահովելու առումով։ Վերահսկողություն է սահմանվել Օմարի ռազմավարական կարեորության լեռնանցքի վրա, գլխովին ջախջախվել է այդ ուղղությամբ ամիսներ ի վեր կուտակված հակառակորդի զինուժը, շարրից հանվել կամ առգրավվել են մեծ քանակությամբ տեխնիկա, զենք ու զինամթերք. այդ թվում՝ թոաքական արտադրության սպառազինության (ավելի քան 16 միավոր մարտական տեխնիկա, 5 հաուբից, 1 ինքնագնաց ականանետ)։

Օմարի ռազմագործողության հաջող ելքը կանխորոշել է նաև հյուսիսային ռազմաճակատում ՊԲ ստորաբաժանումների առաջխաղացման հաջողությունը։

Ընդհանուր առմամբ, փետրվարին թշնամին կուցրել է ավելի քան 2 տասնյակ միավոր զրահատեխնիկա և շուրջ 1000 զինվոր ու սպա։

1991-ի փետրվարի 28-ին և մարտի 1-ին Երևան ու Բաքու են ժամանել Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար. գեներալգնդապետ Գ. Կոնդրատեը և հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Վ. Կազիմիրաէր՝ աջակցելու 1994-ի փետրվարի 18-ի ՀՀ-ի. ԼՂՀ –ի և Ադրբեջանի միջև զինադադարի մասին ձեռք բերված համաձայնության իրականացմանը։ Այս կապակցությամբ ՊԲ զորամասերն ու ստորաբաժանումները հրաման են ստացել մարտի 1-ից դադարեցնել կարկը։

Թեև Ադրբեջանի կողմից ես ստորագրվել էր կրակի դադարեցման մասին փաստաթուղթը, սակայն զուքերի շփման գծում չեն դադարել ադրբեջանցիների խժդժությունները։ Դրանէ հատկապես ակտիվ էին ԼՂՀ-ին սահմանակից ադրբեջանական վերջին ռազմահանգրվանի՝ Միրբաշիրի ուղղությամբ։ ՊԲ գարնանային հակահարձակումը Աղդամի շրջանի Սումա-Գյուլիջա և Մարտակերտի շրջանի Կրամիրավան–Աեյսուլան–Ջրաբերդ ուղղություններով, ինչն անմիջապես վտանգի տակ է դրեյ Ափւբաշիրի հենադաշտի պաշտպանությունը. ադրբեջանական բանակում ծայր է առել դասալքություն և զինանձնակազմի բարոյահոգեբանական վիճակի կտրուկ անկում։ Հետևաբար, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հարկադրված էր համաձայնվել ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավար Պ. Գոսչոփ՝ հրադադարի մասին առաջարկությանը։

1991-ի գարնանային պատերազմաշրջանի խոշորամասշտաբ ռազմագործողությունների արղյունքում. երկուստեք մեծաքանակ մարդկային, իսկ Ադրբեջանի համար նաև տարածքային կորուստներն անհեռանկար են դարձրել պատերազմի շաուրնակումը։ Ի հավելումն դրա, Մարտակերտի ու Աղդամի շրջաններում ՊԲ աընթաց հակահարձակման և հակառակորդի՝ ԼՂՀ-ին սահմանակից վերջին ռազմահանգրվանի՝ Միրբաշիրի կուստյան սպառնավրքի տակ Ադրբեջանում հասունացել է նաև ներքաղաքական նոր ճգնաժամ, ինչն ստիպել է հակառակորդին հաշտվել ու համակերպվել ստեղծված իրավիճակի հետ։

Ակնհայտ էր, ու ստեղծված իրավիճակում ադրբեջանական կողմն այլևս չէր կարող իր թվական ու ռազմատեխնիկական գերակշռությամբ ռազմաճակատում բեկում մտցնել։ Հետևաբար, հասունացել էր զինադադարի հաստատման պահը, ինչն էլ ճիշտ ժամանակին գնահա–