Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

տեց Ռուսաստանը։ Վերջինս, խնդիր ունենալով չեզոքացնել մի շարք երկրների շահագրգիռ միջամտության ու իր «ազդեցության գոտի» ներթափանցման փորձերը. առանց նախապայմանների ու քաղաքական հարցերի արծարծման վճռական քայլել ձեռնարկեց հրադադար հաստատելու ուղղությամբ։ Դրանով Ռուսաստանն առաջին հերթին հետամտում էր իր միջազգային վարկանիշի ու Անդրկովկասում ազդեցության վերականգնման քաղաքական խնդրին։

Դեռևս մայիսի 4-ին Բիշքեկում Ռուսաստանի. Ղըրղզստանի և ԱՊՀ միջխորհըրդարանական խորհըրդաժողովի միջնորդությամբ Ադրբեջանի. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի խորհրդարանների ղեկավարները ստորագրել են արձանագրություն, ըստ որի համաձայնություն է ձեռք բերվել կրակի դադարեցման վերաբերյալ։ Բիշքեկյան արձանագրությանը Ադրբեջանը միացել է ավելի ուշ՝ մայիսի 8-ին։

Ռուսաստանի միջնորդությամբ կրակի դադարեցման վերաբերյալ համաձայնագիրը ՀՀ. ԼՂՀ և ԱՀ պաշտպանության գերատեսչությունները ստորագրել են մայիսի 11-ին։ Համաձայնագիրն ուժի մեջ է մտել մայիսի 12-ին։

Ադրբեջանի կողմից բիշքեկյան համաձայնության խափանումից հետո գործին միջամտել է ՌԴ պաշտպանության նախարար Պ. Գոսչովը, նպատակ ունենալով դադարեցնել զինված հակամարտությունը՝ մնացած հարցերի լուծումը թողնելով քաղաքագետներին։ 1994-ի մայիսի 16ին Մոսկվայում հանդիպելով ՀՀ պաշտպանության նախարար Ս. Սարգսյանի, ՀՀ պետնախարար Վ. Սարգսյանի. ԼՂՀ ՊԲ հրամանատար Ս. Բաբայանի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Մ. Մամեդովի հետ՝ նա առաջարկելէ մայիսի 17-ի 00 ժամից դադարեցնել կրակը։ Այն մեծ դժվարությամբ ընդունել է նաև Ադրբեջանը և մեկ ամիս անց տվել իր համաձայնությունը։ Պարտադրված հրադադարը պահպանվում է ցայսօր (2004)։

Մոսկվայում հաստատված զինադադարի համաձայնագրով դադարեցվել են պատերազմական գործողությունները, և սկսվել է ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների փուլը, ուր շարունակվում է մինչև օրա (2004)։

ՂԱՊ-ը տեղի է ունեցել համայն հայության՝ Հայաստանի և սփյուռքի ռազմական կարողությունների՝ մարդկային ուժի, նյութական, տեխնիկական և այլ միջոցների լայնածավալ օգտագործումով, ինչպես նաև բարեկամ երկրների, միջազգային առաջադեմ հասարակայնության բարոյական ու հոգեբանական մշտական աջակցությամբ։

ՂԱՊ-ի հաղթական ավարտից հետո Ադրբեջանի իշխանությունները ստիպված որոշ ժամանակ հրաժարվեցին հակամարտության հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու քաղաքական գծից։

ԼՂՀ տարածքի շուրջ ստեղծվել է բավարար խորության անվտանգության գոտի, ինչը թույլ է տալիս ԼՂՀ ազգաբնակչության անվտանգությունն ապահովելուց բացի, երկրռւմ ծավալել նաև բնականոն կենսական ու սոցիալ-տնտեսական գործունեություն։

Գրկ. Հարությունյան Մ. Ա.. Արցախյանպատերազմի սկիզբը և Շուշ1րի ազատագոոմը, Ե., 2000։ Հա սրա- թյան Ս., Ղարաբաղյան պատերազմ, Ե.. 2001։ \ ր յ- տրօրրոս. Տ. Տ., ՇօՕերտսո յ ՒհրրօբռօԻէ 1Հռթօ6<ու&. ճբօոսա, ւռօոհ IV, տառթե 1991 ր. - քաաթե 1993 ր., Տ., 1994, աշտե V, տսաօթե 1993 ր. - ստյրե 1995 ր., ճ, 1997.

Մհհր Հարությունյան