Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/280

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

(Շռլան), Քելբաջարի (Իփյակ), Մարտակերտի («Պուշկենյալ» բարձունք). Կուբաթլորի (Բաշառատ), Աղդամի (Շահբողախ) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Առաջին գծում մարտական գործողության ժամանակ ծանր վիրավորվել է։

ԱՍՐՅԱՆ Ստալինա Խորենի Ա 1.9.1973, Բաքու - 203.1993, գ. Հակոբ Կամարի (ԼՂՀ Մարտակերտի շրջան) , ազատամարտիկ, բուժքույր։

1989- ին Բաքվից տեղափոխվել է Ստեփանակերտ։ Ավարտել է Ստեփանակերտի բուժքույրական արագացված դասընթացները (1990)։

1988- 93-ին Կենտրոնական պաշտպանական շրջանի 3-րդ գումարտակի կազմում մասնակցել է Մարտակերտի (Դրմբոն, Չլդոոն, Գյողաթաղ, Ջանյաթաղ, Մաղավուզ, Մարսանզի ջրամբար, Չափար են), Շուշիի, Լաչինի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Թաղված է Ստեփանակերտում։

ԱՎԱԳՅԱՆ Անուշ Լերմոնտի (24.4.1968, Ստեփանակերտ - 72.1993, Վաղուհաս (ԼՂՀ Մարտակերտի շրջան)), ազատամարտիկ, բուժքույր։

1989- 93-ին կամավորական ջոկատի, Կենտրոնական պաշտպանական շրջանի ստորաբաժանումների կազմերում, ապա ՀՄՄ-ի անձնակազմի հետ մասնակցել է ԼՂՀ Մարտունիի (Ղարադաղլու), Ասկերանի (Խոջալու, Փրջամալ,Նախիջևանիկ), Լաչինի («Մարդասիրական միջանցք»), Մարտակերտի (Ձլդրան, Դրմբոն, Վանք, Վաղուհաս են) շրջանների, Բերդաձորի ենթաշրջանի, Շուշիի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Թաղված է Ստեփանակերտում։

ԱՎԱԳՅԱՆ Մվետլանա (Լենա) Մեդրակի (ծ. 8.8.1944. գ. Գետաշեն (ԼՂՀ Շահումյանի շրջան)), ազատամարտիկ.կապավոր։ Մինչև Գետաշենի անկումն ապահովել է հեռախոսային կապը ՀՀ-ի հետ։ Մասնակցել է Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանությանը։ Հայտնի էր «Կամա-2» նշանաբանով։ Գետաշենից հեռացել է ազատամարտիկների վերջին խմբի հետ։

ԱՎԱՆԵՄՅՄՆ Արմիդա Լենդրուշի (ծ. 26.9. 1959, Ստեփանակերտ), բուժքույր։ Ավարտել է Ստեփանակերտի բժշկական ուսումնարանը (1980)։ 1980-91-ին աշխատել է Ստեփանակերտի շտապ օգնության, արյան փոխներարկման կայաններում, 1992-ից՝ Ստեփանակերտի կենտրոնական զինվոքական կլինիկական հրապիտալի վնասվածքաբանության բաժանմունքում։

1992-94-ին Ստեփանակերտի կենտրոնական. Դրմբոն-Տոնաշեն-Աղդամ և այլ ուղղություննեՐԻ դաշտային շարժական հրապիտալների բժըշկասանիտարական կամավոր ջոկատի կազմում ռազմաճակատի առաջին գծում բուժօգնություն է ցույց տվել վիրավոր ազատամարտիկներին, կազմակեոդել դոնորական աշխատանքներ և վիրավորների տարհանում։ Պարգևատրվել է ԼՂՀ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։

ԲԱԴԱԼՑԱՆ Զարուհի Մնացականի (ծ. 20.1 1950, գ. Լուսաղբյուր (այժմ՝ ՀՀ Շիշակի մարզում)), ազատամարտիկ, բուժքույր։ Ավարտել է բուժքույրական դասընթացներ (1990)։ «Գթություն» բարեգործական միության անդամ։

1989- 94-ին «Գարեգին Նժդեհ» ջոկատի կազմում մասնակցել է ԼՂՀ Հադրութի (էդիլլու Բլութան, Խրմանջոպ), Մարտակերտի (Նսսեշտար, Ձարեքտար են), Կուբաթլուի շրջաններք. ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Դեղորայք, հանդերձանք և զինամթերք և տեղափոխել Արցախ։ Զբաղվել է զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքների օգնաթյուն կազմակերպելու հարցերով։

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Ալվարդ Գրիգորի (ծ. 236 1965, գ. Քարինտակ (ԼՂՀ Շուշիի շրջան)), բուժքույր։ Ավարտել է Ստեփանակերտի բժշկական ուսումնարանը (1984)։ 1984-92-ին աշխատել է Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում.. 1992-94-ին՝ ռազմաճակատի առաջին գծի ռազմադաշտային շարժական հրապիտալներում. Սղնախ-Շուշի, Լաչինի («Մարդասիրական միջանցք»), Ղաջափ, Օմարի լեռնանցքի. Դրմբոնի, Ֆիզուլիի մարտերի ժամանակ բուժօգնություն է ցույց տվել հիվանդ և վիրավոր ազատամարտիկներին։

Պարգևատրվել է «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Հասմիկ Բախշիի (26.6. 1970, Շուշի - 22.8.1992, Ստեփանակերտ). ազատամարտիկ, բուժքույր։ Ավարտել է Ստեփանակերտի բժշկական ուսումնարանը (1989)

1989- ից աշխատել է Ստեփանակերտի մարզային վերականգնողական կենտրոնում։ 1989-94-ին տարբեր կամավորական ջոկատների կազմերում մասնակցել է Շուշիի ազատագրմանը, Ասկերա-