Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/281

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նի. Մարտակերտի շրջանների ինքնապաշտպաՏական և ազատագրական մարտերին։ Թաղված է Ստեփանակերտում։

ԲԴՈՅԱՆ Հեղինե Լյորդվիգի էծ. 30.5.1973, Երևան - 16.11.1992, գ. Ովստաձոր (ԼՂՀ Հսպոսթի շրջան)), ազատամարտիկ, կապավոր։ Երևանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի հիվանդանոցում խնամել է վիրավոր .Ազատամարտիկների (մինչև 1992-ը)։ 1992-ի հունիս-նոյեմբերին էջմիածնի կամավորական ջոկատի կազմում մասնակցել է ԼՂՀ Հադրութի : էդիլլորի ձորակի գյուղեր) շրջանի ինքնապաշտյղանական և ազատագրական մարտերին։ Զոհվել է առաջին գծում՝ վնասված հեռախոսակապը վերականգնելիս։ Թաղված է Երևանում։

ԳԵՎՈՐԳՅԱՆ Կարինե Վլադիմիրի (7.12. 1956, գ. Խաչաղբյպր (ՀՀ Գեղարքունիքի մապ) - 13.6.1993, Մաղավուզ (ԼՂՀ Մարտակերտի շրջան)), ազատամարտիկ։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը (1982)։ 19821992-ին աշխատել է «Նաիրիտ» զիտարատադրական միավորումում։ 1992-93-ին մասնակցել է ԼՂՀ Մարտակերտի (Գետավան, Հաթերք, Մարաոնգի ջրամբար, Մեծշեն, Մաղավուզ և այլն), Քելբաջարի (Օմարի լեռնանցք) շրջանների ինքէապաշտպանական և ազատագրական մարտերին, բուժօգնություն ցույց տվել ազատամարտիկներին և բռնագաղթածներին։ «Արցախ» հայրենակցական միության վարչության (1988), «Սահմանադրական իրավունք» (1989), «Կանաչներ» (1991) միությունների անդամ։ Թաղված է Եռաբլուրում։

Հետմահու պարգևատրվել է ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով, ԼՂՀ «Արիության համար», «Մարշալ Բաղարմյան100» մեդալներով, «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։

Խաչսպբյուր գյուղի միջնակարգ դպրոցը կոչվել է Գի անունով, որի բակում տեղադրված է նրա կիսանդրին (քանդակագործ՝ է. Վարդանյան)։

ԳԵՎՈՐԳՅԱՆ Վարդուհի Մովսեսի (ծ. 4.6. 1963, Ստեփանակերտ), ազատամարտիկ, բուժքույր։ Ավարտել է Ստեփանակերտի բուժքույրական դասընթացները (1990)։ 1995-96-ին՝ Ստեփանակերտի օդանավակայանի զինվորական բժշկական ծառայության բուժքույր։ 1989-94-ին Ստեփանակերտի կոնդենսատորների գործարանի կամավորական ջոկատի հետ մասնակցել է ԼՂՀ Ասկերանի (Փառովս), Աղդամի, Մարտակերտի (Կիչան, Ղազանչի, Զլդրան, Կարմիրավան և այլն), Լաչինի, Քելբաջափ, Կուբաթլորի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

ԼՂԻՄ մարզխորհրդի պատգամավոր (1987-91)։

ԳՅՈՒՆԱՇՅԱՆ Ջուլիետա Վայրիչի 1ծ. 13. 1937, գ. Ազատան (այժմ՝ ՀՀ Շխակի մարզումի, ազատամարտիկ։ Ավարտել է Դոնի Ռոստովի երկաթուղային տրանսպորտի ինստիտուտը (1982)։ 1970-88-ին՝ Աղավնաձորի մանկական առողջարանի տնօրենի տեղակալ, մանկավարժ։

1988- 90-ին՝ «Հայոց ազգային բանակի» (ՀԱԲ) հրամանատարի տեղակալ։ «Մայրություն» ֆոնդի վարչության անդամ (1990-92), «Հույս հայութուն» բարեգործական կազմակերպության հիմնադիր-նախագահ (1992-ից), Ազատամարտի վետերանների միության սոցապահովության բաժնի պետ (1999-ից)։

1988- 94-ին ՀԱԲ-ի, ապա տարբեր կամավորական ջոկատների կազմերում մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ), Վայքի (Բարձոսնի), Գորիսի (Կոռնիձոր, Շոտնուխ), Կապանի և ԼՂՀ Մարտակերտի (Կիչան, Վաղուհաս և այլն), Հադրութի (Ջոսկուս) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Արցախ է առաքել սննդամթերք, հանդերձանք։

ԳՐԻԳՌՐՅԱՆ Անժելա Աբգարի ծ. 2.2.1943, գ. Վանք (ԼՂՀ Մարտակերտի շրջան)), բուժքույր։ ՊԲ բժշկական ծառայության պահեստի ենթասպա (1994)։ Ավարտել է Ստեփանակերտի բժշկական ուսումնարանը (1964)։ 1964-91-ին աշխատել է Ստեփանակերտի մարզային հիվանդանոցի վիրահատական բաժնում, 1992-2001ին՝ կենտրոնական զինվորական հրապիտալի վերակենդանացման և վիրահատական բաժանմունքներում։