Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/285

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կազմակերպմանը. 1990-94րին՝ ԼՂՀ Հադարթի (Տող, Սարինշեն, Ծամձոր), Ասկերանի (Խոջալա), Մարտունիի (Մյուփշեն, Ավդոտ), Մարտակերտի, Շուշիի, Աղդամի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Զովսոս Միքայելի (ծ. 14.1. 1949, Ստեփանակերտ), ազատամարտիկ, բուժքույր։ Ավարտել է Ստեփանակերտի բժշկական ուսումնարանը (1967)։ 1970-91-ին աշխատել է Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայանում։ 1992-93-ին՝ Փրկարարական ծառայության վաշտի 1-ին դասակի ազատամարտիկ, 1987- 94-ին՝ Կենտրոնական պաշտպանական շրջանի գումարտակի բուժկետի պետ, 1994-ից՝ Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայանի ավագ բուժքույր 1991-94-ին մասնակցել է Շուշիի (Մալիբեկլու), Ասկերանի (Խոջալու), Մարտակերտի (Հացավան), Աղդամի, Ֆիզուլիի, Ջաբոսյիլի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Պարգևատրվել է ԼՂՀ «Շուշիի ազատագրման համար» մեդալով և «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Անժելա Պողոսի (ծ. 6.2. 1963, Բաքու), բուժքույր։ Ավարտել է Բլագովեշչենսկի (Ռուսաստան) բժշկական ուսումնարանը (1983)։ 1983-89-ին աշխատել է Բաքվի երկաթգծի հիվանդանոցում։ Բաքվի ջարդերի ժամանակ բռնագադթել է և մեծ դժվարությամբ տեղափոխվել Ստեփանակերտ։ 1990-92-ին՝ Ստեփանակերտի «Դիագնրատիկա» կենտրոնի լաբորանտ, 1992-ից՝ Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հրապիտալի վիրաբուժական բաժանմունքի բուժքույր։ 1992-94-ին կենտրոնական զինվորական և ռազմադաշտային շարժական (Ձլդրան, Դրմբոն, Ցեխ-Ձոր. Խանանլու, Աղդամ) հրապիտալներում առաջին բուժօգնություն է ցույց տվել հարյուրավոր վիրավոր ազատամարտիկների։ Վիրավորվել է Չլդրան գյուղի ազատագրական մարտերի ժամանակ։

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Մելսիդա Սերյոժայի (ծ. 28.3.1959, գ. Վերին Վեդի (այժմ՝ ՀՀ Արարատի մարզում)), ազատամարտիկ, բուժքույր։ 1986-90ին բնակվել է Խաբարովսկի երկրամասում։ «26-ի Յորոսյի» (հրամանատար՝ Յու. Հովհաննիսյան) պահեստազորի և «Մեծն Տիտան» աշխարհազորային գնդի կազմերում մասնակցել է Ստեփանակերտի (Կրկժան) և Շուշիի, Մարտակերտի (Մարսանզի ջրամբար, Չլդրան, Մոխրաթաղ, Մարտակերտ են), Շահումյանի («Եղնիկներ» պարտիզանական ջոկատի կազմում) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Երկու անգամ ծանր վիրավորվել է, ապաքինվել և վերադարձել է մարտադաշտ։

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Հեդինե (Ջեմմա) Մալգաշի (ծ. 10.3.1947, զ. Փոքր Վեդի (այժմ՝ ՀՀ Արարատի մարզում)), ազատամարտիկ։ ՀՀ բանակի ավագ լեյտենանտ (1993)։

1988- 94-ին առանձին կամ 5-րդ կամավորական բրիգադի (վաշտի հրամանատար) կազմում մասնակցել է ՀՀ Արարատի (Տիգոսնաշեն, Երասխ) և ԼՂՀ Մարտակերտի (Գետավան, Վաղահաս. Մաղավուզ, Հակոբ Կամարի և այլն), Ֆիզուլիի (Հորադիզ) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մսստերին։ Հակոբ Կամարի գյուղի համար մղվող մարտերի ժամանակ, երբ սպառվել է զինամթերքը, Հ. դուրս է եկել խրամատից՝ սկսել երգել ու պարել՝ շեղելով հակառակորդի ուշադրությունը, մինչև մոտակա դիրքերից ջոկատին զինամթերք է հասցվել։ Երեք անգամ վիրավորվել է, ապաքինվել և վերադարձել է մարտադաշտ։

ՀՈՎՍԵՓՅԱՆ Կարինե Պետյայի փ. 5.2.1961, գ. Տանձավեր (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում)), ազատամարտիկ։ 1989-94-ին «Մեծն Տիգոսն» աշխարհազորային գնդի կազմում մասնակցել է ՀՀ Գորիսի(Կոռնիձոր), Արարատի (Երասխ), Վայքի (Բարձունի), Սիսիանի (Սոֆլու) և ԼՂՀ Շահումյանի (էրքեջ), Մարտակերտի, Լաչինի, Քելբաջարի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

ՂԱՐԱՅԱՆ Քանաքարա Միքայելի (6.8.1948, Դահրավ (ԼՂՀ Ասկերանի շրջան) -13.7.1992, Քարագլուխ (ԼՂՀ Ասկերանի շրջան)), ազատամարտիկ, բուժքույր։ Ավարտել է Ստեփանակերտի բժշկական ուսումնարանը (1968)։ Խնձփստան գյուղի կամավորական ջոկատի կազմում մասնակ-