Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/287

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

շուղ։ 1968-71-ին սովորելէ Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի հեռակա բաժնում։ 1968-81ին աշխատել է Հրազդանի դռլացներում և Երևանի ինդուստփալմանկավարժական տեխնիկումամ։ 1981-88-ին ապրել է Մոսկվայում։

Ղարաբաղյան պատերազմի սկգբին վերադարձել է Հայաստան, «Հայոց ազգային բանակի» և այլ ջոկատների կազմելում մասնակցել է ՀՀ Գոփսի, Արարատի, Վայքի. Իջևանի, ԼՂՀ Շահումյանի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, Արցախ է առաքել սննդամթերք. հանդերձանք։

2001- ին ստեղծել է «Ալմաստ» աշուղական անսամբլը։ Անսամբլի երգացանկում հիմնականում Մ-ի ստեղծագործությաններն են, որոնց թեման հայրենասիրությունն է, աշխատանքի զովքը։ Ունի երգեր նվիրված Շ. Մեղղանին, Վ. Ստեփանյանին, Մ. Գոոյիպանին և ուրիշների։

ՆԱԶԱՐՅԱՆ Թամարա Արմենակի էծ. 15.3. 1939, գ. Արանզամին (ԼՂՀ Ասկերանի շրջան)Լ մանկավարժ, ազատամարտիկ։ Ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը (1954)։ 1991-92-ին աշխատել է Գեղաշենի (ՀՀ Կոտայքի մարզ), 1992-ից՝ Խրամութի (ԼՂՀ Ասկերանի շրջան) դոյրոցներում։ 1992-94-ին Արանզամինի կամավորրսկան ջոկատի և Ասկերանի պաշտպանական շոանի ստորաբաժանումների կազմելում մասնակցել է Ասկերանի (Արանզամին. Նախիջևանիկ), Աղդամի (Աղդամ. Շելլի. Աթափլու և այլն) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

ՊԵՏՐՈՍՅԱՆ Անահիտ Սմբատի (ծ. 11.8.1962, Ստեփանակերտ), ազատամարտիկ, բուժքույր։ Ավարտել է Շուշիի ռազմաուսումնական արագացված դասընթացները (1992)։ 1992-94-ին տարբեր ջոկատների և Շուշիի գնդի 8-րդ վաշտի կազմելում մասնակցել է Շուշիի (Շռլան). Լաչինի (Ֆինգա), Մարտակերտի (Կիչան. Ղազանչի, Ախավենդ, Կարմիրավան և այլն). Աղդամի (Ալիմադաթլի, Ավրօղլի և այլն). Հադրութի շրջանների ինքնաոյաշտոյանական և ազատագրական մարտերին։ 1994-ից՝ Ստեփանակերտի զինվորական հրաոյիտալի բուժքույր։

ՊԵՏՐՈՍՅԱՆ Մարինե Շիրինի (ծ. 20.1.1974. Ստեփանակերտ), բուժքույր։ ԼՂՀ ՊԲ բժշկական ծառայության ենթասպա (1995)։ Ավարտել է Ստեփանակերտի բժշկական ոաումնարանը (1994)։ 1992-ից աշխատում է Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հրապիտալում՝ բուժքույր, ավագ բուժքույր։

1992-94-ին բուժսանիտարական կամավորական ջոկատի կազմում ռազմադաշտային շրաժական հրապիտալներում առաջին բժշկական օգնություն է ցույց տվել հարյուրավոր վիրավոր և հիվանդ ազատամարտիկների։ Պարգևատրվել է ԼՂՀ «Մայրական երախտազիտություն Արցախի քաջուղիներին» հուշամեդալով։

ՊԵՏՐՈՍՅԱՆ Վալյա Միքայերի էծ. 1.1.1956. գ. Առաջաձոր (ԼՂՀ Մարտակերտի շրջանվ, ազատամարտիկ, բուժքույր։ 1989-94-ին մասնակցել է Մարտակերտի (Հոռաթաղ. Առաջաձոր, Մոխրաթաղ, Մաղավուզ, Մարտակերտ են) շրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

ՍԱՀԱԿՅԱՆ Աղավնի Աղասու (ծ. 17.10.1948. Երևան), ազատամարտիկ, բուժքույր։ «Զորավար Անդրանիկ» ընկերության, «Կանաչներ», «Մարտոց» միավորումների անդամ։

1988- 94-ին մասնակցել է ԼՂՀ Շուշիի, Մարտակերտի (Ձլդրան. Վանք. Մաղավուզ. Դրմբոն և այլն). Աղդամի (Ալիաղալի և այլն) շրջանների. Ստեփանակերտի (Կրկժան) ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին. փրկել է բազմաթիվ ազատամարտիկների կյանք։ Պարգևատրվել է «Մայրական երախտագիտություն Արցախի քաջուղիներին» հուշամեդալով։ Զինադադարից հետո շարունակում է ծառայությունը ՊԲ-ում։

ՍԱՀԱԿՅԱՆ Նաիրա Վազգենի է9.3.1970. Երևան - 9.3.1993. Սարսանգի հիդրոհանզույց (ԼՂՀ Մարտակերտի շրջան)), ազատամարտիկ, հետախույզ։ 1991-93-ին «Սեաբ Աղբյուր» ջոկատի և ԻՊՈՒ տարբեր զորամիավորումների կազմելում մասնակցել է ԼՂՀ Ասկերանի, Լաչինի, Մարտակերտի (Կուսապատ. Սարսանգի ջրամբար և այլն) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Զոհվել է Սարսանզի ջրամբարի համար մղվող մարտերից մեկի ժամանակ։ Արագ կողմնորոշվելու, ճարպկության ու հնարամտության համար ազատամարտիկների շրջանում հայտնի էր «Սպիտակ աղվես» մականունով։ Թաղված է Եռաբլուրում։