Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ԱԲՈՎՅԱՆԻ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՋՈԿԱՏ,

կազմավորվել է 1989-ին, Աբովյան քաղաքում։

1989- 94-ին մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ), Նոյեմբերյանի, Վայքի, Եղեգնաձորի (Խաչիկ) և ԼՂՀ Մարտակերտի, Լաչինի («Մարդասիրական միջանցք») շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հրամանատար՝ Ջ. Մանուկյան։ Ջոկատից ՀՀ «Արիություն» մեդալով պարգևատրվել է 1, ԼՂՀ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով՝ 4, զոհվել է 1 ազատամարտիկ։

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Ալեքսանդր Սեպեյի 131.1. 1957, Բաքու - 2.4.1993, գ. Ղաջար (այժմ՝ Ջիվանի՝ ԼՂՀ Մարտունիի շրջանում)), ազատամարտիկ։ Բաքվի ջարդերից հետո տեղափոխվել է Հադրութի շրջան, կամավորական ջոկատի կազմում մասնակցել Ծամձոփ, Մարինշենի ազատագրական մարտերին։ Աչքի է ընկել Ղաջարի ազատագրական մրատերի ժամանակ։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Ցոարմ։

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Ալեքսանդր Մողոմոնի (ծ. 11.8.1963, գ. Քարինտակ (Շուշիի շրջան)), ազատամարտիկ։ Ավարտել է Երևանի Ա. Թամանյանի անվան շինարարական տեխնիկումի Միսիանի մասնաճյուղը (1986)։ 1982-84-ին ծառայել է ԽԱՀՄ ԶՈՒ-ում։

1988-94-ին Քարինտակի կամավորական ջոկատի և Շուշիի ՊՇ ստորաբաժանումների (հետախույզ) կազմերում մասնակցել է Քարինտակի ինքնապաշտպանությանը և Շուշիի, Լաչինի, Քելբաջափ, Աղդամի, Ֆիզուլիի, Կուբաթլուի ազատագրական մարտերին։ Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

Հ. Խաչատղան

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Արմեն Անդրանիկի (ծ. 5.12. 1959, գ. Արփագյադուկ (այժմ՝ Վաղավեր՝ ԼՂՀ Հադրութի շրջանում)), ռազմական գործիչ։ ՊԲ գնդապետ (1998)։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը (1984)։

1984-88-ին աշխատել է Արմավիրում (Ռուսաստանի Կաանոդարի երկրամաս)՝ շինարար։ 1988-ից մասնակցել է Հադրութի կամավորական ջոկատների ստեղծմանը, եղել գնդի շտաբի պետ, 1997-ից՝ ՊԲ սահմանապահ զորամասի հրամանատար 1988-94-ին մասնակցել է ԼՂՀ Հադրութի, Մարտակերտի, Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Քելբաջարի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական Ա. Ս. Աբրահամյան մարտերին։

Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1 –ին աստիճանի շքանշանով և «Արիության համար» մեդալով։

Ա. Աբահամյան

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ էփկ Աամվելի է24.9.1961, Հադրութ - 1.3.1994, գ. Մեյիդահմեդլու (Ֆիզուլիի շրջան)), ազատամարտիկ։ 1979-81-ին ծառայել է ԽԱՀՄ ԶՈՒ-ում։

1989-92-ին՝ ինքնապաշտպանական ջոկատի, Հադրութի ՊՇ դասակի հրամանատար, 1991- ից՝ օպերատիվ ծառայության պետ։

1990-94-ին մասնակցել է Հադրութի, Ֆիզուլիի, ա. Ս. Աբրահամյան Ջաբոոյիլի, Կուբաթլուի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ Թաղված է Հադրութում։

Գ. Բադյան

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Հայկազ Մաքսիմի քծ. 20.12.

1961, ք. Վեդի (ՀՀ Արարատի մարզ)), հրամանատար։ ՀՀ ներքին ծառայության փոխգնդապետ (2000)։ 1980-82-ին ծառայել է ԽԱՀՄ ՋՄՐ-ում։ Ավարտել է Երևանի էլեկտրամեխանիկական տեխնիկումը (1984) և ՊՆ բարձրագույն սպայական դասընթացները (1996)։

1992-93-ին եղել է դասակի, 1993-2000-ին՝