Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/293

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

վու՝ շտաբի պետի տեղակալ։ Մասնակցել է ՀՀ բանակաշինության ցածին։ Պրագևատրվել է ՀՀ «Մարտական ծառայության համար» մեդալով։

Մ. Կարապետյան

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Լյովա Ապետնակի (7.6.1959, Մարտակերտ - 14.9.1991, գ. Վերինշեն (ԼՂՀ Շահումյանի շրջան)), ազատամարտիկ։ Ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը (1988)։ 1990-ին կազմավորել է կամավորական ջոկատ, 1991-ի մայիս-սեպտեմբերին մասնակցել Շահումյանի շրջանի Բուզլովս, Մանաշիդ, էրքեջ և Վերինշեն գյուղերի ինքնապաշտպանական մարտերին։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

Գրկ. Մարգարյան Ս., Մարտակերտ. Չհայտարարված պատերազմի կիզակետ (փաստագրություն), Ս., 1999։

Վ. Սաֆարյան

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Մարտին Նազարի (ծ. 183. 1960, գ. Փոքր Սեպասար (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզում)), ռազմական գործիչ։ ՀՀ բանակի գենեոսլ-մայոր (2001)։ Ավարտել է Թբիլիսիի բարձրագույն հրետանային հրամանատարական ուսումնարանը (1981) և Սանկտ Պետերբուրգի հրետանային ակադեմիան (1997)։ 1981-90-ին ծառայել է ԽՍՀՄ ԶԱՐ-ում (նաև՝ ԳԴՀ-ում տեղակայված զորախմբում)՝ դասակի, մարտկոցի, դիվիզիոնի հրամանատար։ 1992-ից ծառայում է ՀՀ ԶՈՒ-ում՝ զինվորական կոմիսար, հրետանային բրիգադի, 14° զորամասի շտաբների պետ, զորամասի հրամանատար, զորամիավորման փոխհրամանատար, ապա՝ հրամանատար։ 1992-94-ին մասնակցել է Իջևանի ինքնապաշտպանությանը, Լաչինի մարդասիրական միջանցքի բացման, Քելբաջարի ազատագրական և ՀՀ հարավարևելյան շրջանների ինքնապաշտպանական մարտերին, ՀՀ բանակաշինության աշխատանքներին։

Պարգևատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով։

Վ. Գրիգորյան

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Սամվել Ջամիլի (ծ. 11.9. 1962, Ստեփանակերտ), ռազմական գործիչ։ ՊԲ գեներալ-մայոր (2001)։ Արցախի հերոս (2000)։ 1981-83-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈԽում։

1989- 2000-ին՝ Կենտրոնական պաշտպանական շրջանի հրամանատար, 2000-ից՝ ՊԲ հրամանատարի տեղակալ։ 1988-ից մասնակցել է Ղարաբաղյան պատերազմին, նրա հրամանատարությամբ գործող գունդը ազատագրել է բռնազավթած 18 հայկական բնակավայրեր, ոչնչացրել 37 ռազմական հենակետեր, շարքից հանել կամ առգրավել հակառակորդի մեծաքանակ զինտեխնիկա։ Մասնակցել է Արաքս գետից մինչև Օմարի լեռնանցք ընթացող (Շուշիի, Լաչինի, Մարտակերտի. Քելբաջափ. Ֆիզուլիի և այլն) ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի, «Ոսկե արծիվ» շքանշաններով։

Ս. Մարգարյան

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Սամվել Ոոմիկի (4.7.1966, գ.

Արեգ (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզում) - ԼԱ. Կարապետյան

63.1993, գ. Մանիքլու (ԼՂՀ Մարտակերտի շրջան)), ազատամարտիկ-հոոմանատար։ ՀՀԴ կուսակցության անդամ (1990)։ 1984-86-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ 1990-ին իր կազմավորած ջոկատի հետ մեկնել է Արցախ։ Բեպաձորի ինքնապաշտպանության ժամանակ ձերբակալվել է խորհրդային զինվորականների կողմից և մեկ ամիս պահվել Շուշիի բանտում։

Մասնակցել է Շահումյանի (էյքեջ, Բուզլովս. Մանաշիդ), Շուշիի, Մարտակերտի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական ՄՆ. Կարապետյան խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, «Շուշիի ազատագրման համար», ՀՀ «Արիություն» մեդալներով։

Թաղված է Արեգում, որտեղ կանգնեցված է նրա հուշարձանը։

Ա. Շահբագյան

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Սարգիս Անդրանիկի (ծ. 8.2.1955. գ. Արեգ (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզում)), ազատամարտիկ, ՀՀԴ կուսակցության Թալինի ջոկատների ընդհանուր հրամանատար։

ՀՀ բանակի մայոր (1999)։ 1974-76-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ Ավարտել է Տաշքենդի պետական համալսարանը (1986)։

1988- ին կազմավորել է կամավորական ջոկատ։ 1992-96-ին՝ Շուշիի առանձնակի գումարտակի դասակի, վաշտի. 1996-2001-ին՝ Թալինում տեղակայված պայմանագրային գումարտակի հրամանատար։ Մասնակցել է Շահումյանի, Մարտակերտի, Աղդամի, Ֆիզուլիի շրջանների, Բեպաձորի ենթաշրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Վեց անգամ վիրավորվել է, ապաքինվել և վերադարձել է մարտադաշտ։

Պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով։