Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/294

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Վլադիմիր Եղիշի (6.1.19.%. ք. Սևան - 17.6.1992. գ. Մաղաղիս (ԼՂՀ Մարտակերտի շրջան)), ռազմական գործիչ. ԽՍՀՄ ԶՈՒ գնդարդետ (1988)։ Ավարտել է ԽՄՀՄ ԶՈՒՎՈՐՈշիլովի անվան ռազմաքաղաքական բարձրագույն ուսումնարանը (1978) և Մոսկվայի Ֆոսնզեի անվան ռազմական ակադեմիան (1986)։ 1979-91-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ սահմանապահ զորամասում։ 1992-ի հունվարից՝ սահմանապահ Ի1տ գնդի հրամանատար։

1992- ից մասնակցել է ՀՀ սահմանամերձ և ԼՂՀ Շահումյանի, Շուշիի. Մարտակերտի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով։ Կ-ի անունով է կոչվել Աևանի 2-րդ միջնակարգ դպրոցը։ Թաղված է Աևան քաղաքում։ ԿԱՐՄԻՐԳՅՈՒՂ. գյուղ ԼՂՀ Ասկերանի շրջանում՝ շրջկենտրոնից 43 կմ հարավ՝ 1400 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 800 հա։ Բնակչությունը՝ 210 (2003)։ Զբաղվում է անասնապահությամբ. հացահատիկային բույսերի մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ. բուժկետ։ Գյուղում է Ս. Աստվածածին կիսավեր եկեղեցին (IX դ.), շրջակայքում՝ Աղին նահատակ եկեղեցին (X դ.), զյուղատեղիի ավերակներ։

1988- ին և 1990-ին գյուղում կազմավորվել են կամավորական ջոկատներ (հրամանատարներ՝ Ա. Աղայան, Ա. Ավետիսյան), որոնց հիմքի վրա 1992-ի սեպտեմբերին ստեղծվել է վաշտ (հրամանատար՝ Ա. Ստեփանյան)։ Ջոկատներն առանձին և վաշտը Ասկ երամի պաշտպանական շրջանի ստորաբաժանումների կազմում մասնակցել են Քարինտակի ինքնապաշտպանությանս, Խոջալոփ. Մալիբեկլուի, Աղդամի ռազմական կրակակետերի ճնշմանը, Ասկերանի, Մարտակերտի. Քելբաջափ. Ֆիզուփի, Ջաբոսյիլի, Լաչինի և այլ շրջանների ազատագրական մարտերին։ Ռազմական տարբեր գործողությունների ժամանակ գյուղից հրամանատարներ են եղել Ա. Ստեփանյանը (ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան), Ալ. Ավետիսյանը. Հ. Պետրոսյանը։ Զոհվել է 3 ազատամարտիկ։

Ա. Ավետիսյան

ԿԱՐՄԻՐ ՇՈՒԿԱ, գյուղական համայնք ԼՂՀ Մարտունիի շրջանում՝ շրջկենտրոնից 32 կմ հարավ-արևմուտք 650 մ բարձրության վրա՝ Վարանդա գետի ափին։ Տարածքը՝ 360 հա։ Բնակչու-

թյունը՝ 1963 (2003)։ Կ. Շ-ի համայնքի մեջ է մտնում Մխտորաշեն գյուղը։ Զբաղվում են այգեգործությամբ, զինեգործությամբ, անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, բուժկետ։ Գործում է խաղողի և թթի նախնական վերամշակման գործարանը։

Կ. Շ-ի տարածքում են Ջուխտակ եղցի (ճոխտ Պռավածառի կամ Բարևածառի վանք. XI դ.) և Ս. Գևորգ ուխտատեղիները. «Օոսն ղալու» բերդի ավերակները և այլն։

1988- ին գյուղում ստեղծվել են ինքնապաշտպանական և կամավորական ջոկատներ, որոնք մասնակցել են Մարտունիի. Մարտակերտի, Աղդամի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Գյուղից ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվել է Մ. Հովհաննիսյանը (հետմահու). «Մարտական խաչ» 2-րդ աստիճանով՝ Ս. Պողոսյանը։ Զոհվել է 19 ազատամարտիկ։

Ա. Պողոսյան

ԿԱՐՄԻՐԱՎԱՆ, գյուղ ԼՂՀ Մարտակերտի շրջանում՝ շրջկենտրոնից 16 կմ հյուսիս-արևելք՝ 500 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 270 հա։

1989-ին ուներ 512 բնակիչ, ութամյա դպրոց, մշակույթի տուն և բուժկետ։ 1990-ին Կ-ում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատար՝ Յու. Գալստյան), ուն առանձին և 1991-ից ԻՊՈՒ-ի կազմում մասնակցել է Մարտակերտի, Ասկերանի. Շահումյանի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Կ. 1991-92-ին պարբերաբար ռմբակոծվել