Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/296

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

թյունը հռչակելու համար։ Հակահայկական գործողություններ հրահրվել են 1989-ի գարնանը և հատկապես 1990-ի հունվարին, երբ Բաքվի հայկական ջարդերից հետո հազարավոր հայեր ժամանակավորապես հաստատվել էին Կրասնովոդսկում, Աշգաբադում և Նեպիդ Դաղում։ Սակայն Թուրքմենիայի նախագահ Ս. Նիյազովին հաջողվել է կանխել դեպքերի անկանխատեսելի ընթացքը։

Ղարաբաղյան իրադարձություններին Կենտրոնական Ասիայի հանրապետություններն առաջին անգամ միասնաբար արձագանքել են

1992- ի մայիսին՝ այդ հանրապետությունների նախագահների մասնակցությամբ Աշգաբադում հրավիրված գագաթնաժողովում։ Թուրքիայի վարչապետ Ս. Դեմխերի նախաձեռնությամբ ընդունվել է համատեղ հայտարարություն, որում նշվում էր Շուշին հայկական ուժերից ազատելու և Ղարաբաղյան հիմնախնղիրը «միջազգային սկզբունքների հիման վրա լուծելու» անհրաժեշտության մասին։ Այդուհանդերձ ընդդիմադիր ուժերը՝ ի դեմս ազգայնական կուսակցություների և շարժումների, փորձել են զինյալ ջոկատներ կազմելով՝ ղարաբաղյան ճակատներում օգնել Ադրբեջանին։ Դեռևս 1992-ի մարտի սկգբին Տաշքենդում կայացած Թուրքեստանի աջակիցների վեհաժողովում ընդունվել է բանաձև ադրբեջանցիներին ռազմական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ։ Ղազախական «ժելտոքսան» կուսակցության առաջնորդ Հ. Կոժահմեդովն առաջարկել է ստեղծել մահմեդական գումարտակ, որը գործելու էր Ղազախստանից մինչև Ղարաբաղ ընկած տարածքում։ 1992-ի ապրիլին «ժելտոքսանը» դիմել է Ղազախստանի բնակչությանը ադրբեջանցիներին աջակցելու կոչով։ Կազմվել է ընդամենը ղազախներից և ուզբեկներից բաղկացած մի փոքր ջոկատ Բաքու մեկնելու նպատակով, սակայն նախաձեռնությունը մեծ աջակցություն չի գտել տարածաշրջանի ազգաբնակչության մոտ։ 1992-ին Տաշքենդում ուզբեկական «Թուրքեստան» և «Բիղիկ» միությունների ներկայացուցիչներն ստեղծել են Ղարաբաղյան հակամարտությունում ադրբեջանական կողմին աջակցող «Ղարաբաղի օգնության կոմիտե» կազմակերպությունը, որը. սակայն, Ռպբեկստանի նախագահ Ի. Քրափմովի որոշմամբ լուծարվել է. իսկ ուզբեկական մեկ այլ՝ «էրք» կուսակցության համանուն թերթի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ հակահայկական տրամադրություններ հրահրելու մեղադրանքով։

Կենտրոնական Ասիայի հանրապետություններից Ադրբեջանը, փաստորեն, չի ստացել ակնկալվող աջակցությունը։ Դրանում որոշակի դեր են ունեցել նաև Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի ՈՐՈՇ հանրապետությունների միջև առկա հակասությունները։ Հակառակ դրան՝

1988- 93-ին Կենտրոնական Ասիայի հանրապետությունների նախագահները ձեռնարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մի քանի միջնորդական առաքելություններ, որոնք խաղաղություն հաստատելուն միտված անշահախնդիր ջանքեր էին։ 1991-ի սեպտեմբերին Ռուսաստանի նախագահ Բ. Ելցինի և Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաևի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լ. Տհր-Պետասյան-Ա. Մաթայիբով հանդիպումը ժելեզնովոդսկում (տես ժհլհզԱովոդսկյան կոմյունիկե)։

1989- ի մարտին Ն. Նազարբաևը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ նշելով, ՈՐ ԼՂՀ-ի շուրջ ճգնաժամային իրավիճակը ձեռք է բերել վտանգավոր բնույթ և գործնականում հանգեցրել ուղղակի ռազմական հակամարտության։ Հետագա արյունահեղության կանխման և Ղարաբաղյան հակամարտության տեղայնացման նպատակով նա ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդին առաջարկել է որոշում ընդունել կոսկի անհապաղ դադարեցման և ապաշրջափակման վերաբերյալ, իսկ խաղաղության պահպանման նպատակով ԱՊՀ ղեկավարների խորհրդին առընթեր ստեղծել հատուկ ուժեր, աջակցել ԵԱՀԽ Մինսկի խմբի խաղաղարար ջանքերին և Համագործակցության անդամ պետություններից ներկայացուցիչներ ուղարկել միջնորդական խմբերի գործունեությանը մասնակցելու համար։

ի օգոստոսի վերջին Ն. Նազարբաևը հանդես է եկել նոր միջնորդական առաքելությամբ, ինչի շնորհիվ օգոստոսի 27-ին Ալմա Աթիում կայացել է ՀՀ ու ԱՀ արտաքին գործերի նախարարների հանդիպում։ Կողմերը համաձայնության են եկել սեպտեմբերի 1 -ից 60-օրյա զինադադար հաստատելու շուրջ, որի իրականացումը վերահսկելու էին Ն. Նազարբաևի անձնական ներկայացուցիչները՝ Ղազախստանի արտգործնախարարության վարչության պետ Հ. Կաժոկովը՝ Երևանում, և նախագահի աշխատակազմի միջազգային բաժնի վարիչ Գ. Կասիմովը՝ Բաքվում։ Սակայն զինադադարի