Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/299

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

բակալվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, նույն թվականի վերջին ազատվել է և բնակություն հաստատել Մոսկվայում։

Մարզկոմի 1975-ի մարտյան պլենումում առաջ է քաշել, այսպես կոչված, ինտերնացիոնալ դաստիրակության խնդիրը, ինչը ունենալով հակաազգային բնույթ բացասաբար է ընդունվել ԼՂԻՄ-ում և Հայաստանում։ Կ. չի միացել Ղարաբաղյան շարժմանը, ընդհակառակը՝ պաշտպանել է ԽՄԿԿ Կենտկոմի և Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշումները։

Մ. Հարությունյան

ԿԵՐԵՆ, գյուղ ԼՂՀ Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 125 կմ հարավ՝ Ողջի գետի միջին հոսանքի աջ ափին։ Բնակչությունը՝ 32 (2003)։ Զբաղվում են այգեգործությամբ և բանջարաբոստանային բույսերի մշակությամբ։

Ազատագրվել է 1993-ի հոկտեմբերին, բնակեցվել է 1998-ին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։

ԿԻՉԱՆ, գյուղ ԼՂՀ Մարտակերտի շրջանում՝ շրջկենտրոնից 28 կմ հարավ-արևմուտք Խաչեն գետի ձախ ափին՝ 950 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 674 հա։ Բնակչությունը՝ 149 (2003)։ Զբաղվում են անասնապահությամբ, երկրագործությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, բուժկետ և այլն։

Գյուղում պահպանվել է Մ. Աստվածածին եկեղեցին, շրջակայքում՝ Կիչանի վանքը։

1989- ին Կ-ում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատար՝ Կ. Առաքելյան), ուը առանձին, իսկ 1992-ից Մարտակերտի պաշտպանական շրջանի ստորաբաժանումների կազմում մասնակցել է Կ-ի ինքնապաշտպանական, Մարտակերտի, Ասկերանի, Աղդամի և այլ շրջանների ազատագրական մարտերին։ 1991-93-ին Կ. պարբերաբար ռմբակոծվել է, գրավվել (ավերվել են տները և շինությունները), ապա ազատագրվել։ Կ ից զոհվել է 11 ազատամարտիկ։

Հ. Մանուկյան

ԿԻՐԱԿՈՍՅԱՆ Մորոսդ Խաչիկի (ծ. 25.9. 1960, գ. Ոսկեթաս (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզում)), ազատամարտիկ-հրամանատար։ ՀՀ բանակի պահեստի գնդապետ (1994)։ Ավարտել է ՊՆ Գլխավոր շտաբի ակադեմիական դասընթացները (1996) և Երևանի «Վարդանանց» համալսարանը (1997)։ 1990-92-ին՝ «Հատուկ գնդի» 2-րդ գումարտակի հրամանատար, 1992-ի մայիս-նոյեմբերին՝ ՊՆ ռազմական ոստիկանության պետի տեղակալ, 1992-96-ին՝ Երևանի քննչական մեկուսարանի, ՆԳՆ Արմավիրի, Սևանի, Վայոց ձորի միլիցիայի տարածքային և տրանսպորտի վարչությունների պետ, 1996-98-ին՝ ՊՆ 14° զորամասի, ապա՝ ուսումնական բրիգադի հրամանատար. 1998-99-ին՝ թիկունքի վարչության պետ, 1999-2000-ին՝ ՊՆ փոխնախարար։

1988- ին Բաղրամյանի շրջանում կազմավորել է կամավորական ջոկատներ, վառելանյութ և սննդամթերք առաքել Արցախ։ 1989-94-ին մասնակցել է ՀՀ ճամբարակի (Վահան, Արծվաշեն), Գորիսի(Կոռնիձու. Խնձորեսկ). Իջևանի (Կիրանց, Վագաշեն), Նոյեմբերյանի (Ոսկեպար) և ԼՂՀ Շահումյանի (Գետաշեն, Ազատ, Կամո), Քելբաջափ, Կուբաթլուի, Լաչինի շրջանների, Բեպաձորի ենթաշրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, «Մարշալ Բսպրամյան-100» մեդալով և ԼՂՀ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամԵդալռվ։ Հ. Խաչատրյան

ԿԻՐՈՎԱԲԱԴԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ, Կիրովաբադի հայ բնակչության ինքնապաշտպանական գործողությունները ադրբեջանական ջարդարարների դեմ՝ 1988-ի նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 10-ը։ Դեռևս 1905-ի և

1918- 20-ի հայ-թաթարական ընդհարումներից հետո Կիրովաբադը բաժանվել էր հայկական և ադրբեջանական թաղամասերի։

ին քաղաքում բնակվում և 230 հզ. ադըրբեջանցի և45 հզ. հայ, որից 13 հզ.՝ ադրբեջանական թաղամասում։ 1988-ի փետրվարի 28-ին երկաթե ձողերով զինված ամբոխը հակահայկական կոչերով ներխուժել է քաղաքի հայկական մասը, բայց հանդիպելով դիմադրության՝ տեղի է տվել։ Պետական մակարդակով մանրազնին նախապատրաստությունից հետո՝ 1988-ի նոյեմբերի 21-ից՝ Ադրբեջանի բոլոր հայաբնակ շրջաններում, այդ թվում՝ Կխովաբադում, գործի է դրվել զանգվածային հայաթափման ծոսգիրը, սկսվել են հայերի էթնիկական զտումները, թալանն ու ջարդերը։ Նոյեմբերի 21-ի գիշերը Կիրովաբադում կազմավորվել է ինքնապաշտպանության ղեկավար մարմին՝ «Գանձակ» կոմիտեն (ղեկավարներ՝ Տեր Մահակ Սահակյան, Գ. Օգանեզով, Խ. Սարգսյան, Ս. Հակոբյան, Ն. Մինասյան, Ջ. Վեոլյան, Կ. Խաչատրյան, Ալ. Բալասանյան, Վ. Աայան, Մ. Եսայան, Վ. Բայտալով և ուրիշներ)։