Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

1988- ի նոյեմբերին ԼՂ-ից դուրս են բերվել 1սՍՀՄ ՆԳՆ զուքելը և ԶՈՒստոոոբաժանումները։ ԼՂ ԻՊՈՒ-ի համար ստեղծված նոր նպաստավոր ղրության հնարավոր հետևանքները կանխազգալով՝ հակառակորդը ուղղաթիռներով նոր ջոկատներ, զենք, զինամթերք, սննդամթերք է առաքել Կրկժան և շրջակա ադրբեջանաբնակ գյուղեր, այնտեղից տարհանել կանանց ու երեխաներին, շրջափակել Կրկժան-Ստեփանակերտ ճանապաւհահատվածը և քաղաքը հաճախակի հրետակոծել խոշու տոոմաչափի գնդացիրներով, զրահամեքենաների հրանոթներով, «Ալազան» և ծանւ զենքի այլ տեսակներով։ Դիրքային մարտավարությունից հետո, 1991-ի դեկտեմբերի 26-ի լույս 27-ի գիօերը, հայկական ուժերը գրոհել են հակառակորդի դիրքերի վրա՝ հայկական թաղամասի, Մելիք-Փաշաե փողոցի վերնամասի. «Կոբրա» ղիրրի ուղղություններով։ Չորս զոհ տալուց հետո հայկական ուժերը նահանջել են և կարճ դադարից հետո վերսկսել մարտական գործողությունները։ Վնասազերծել են հակառակորդի՝ մի քանի տներում և դրդրոցում տեղակայված կրակակետերը, գերել 8 զինյալ։ Հունվարի սկզբին կամավորական ջոկատները վերահսկողության տակ են առել Կրկժանը հարող բարձունքները, Կրկժան-Ղայբալի, Կրկժան-Քյոսալար ճանապարհահատվածները։ Հունվարի 19-ի լույս 20-ի զիշերը հայկական ուժերը վերսկսել են հարձակումները. գնդակոծելով կրակակետերը՝ վաղ առավոտյան չորս կողմից գահով մտել են արվարձան և վնասազերծել բոլու կրակակետերը։ Հակառակորդն առանց լուրջ ղիմադրության նահանջել է Ղայբալի։ Կրկժանի կրակակետերի վնասազերծումով կասեցվել են այնտեղից Ստեփանակերտի գնդակոծությունները և հարձակումները։

ԿՐՊԵՅԱՆ Թաթող Մուժիկի 121.4.1965, գ. Արեգ (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզում) - 30.4.1991 գ. Գետաշեն (Շահումյանի շրջան)), Ղարաբադյան ազատագրական շարժման գուծիչ։ Հայաստանի Ազգային հերոս (հետմահու, 1996)։ ՀՀԴ կուսակցության անդամ (1990-ից)։ 1984-85-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈԽում։ Սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում (1987-90), 1987-ի աշնանից անղամագրվել է «Միացում» կազմակերպությանը։ 1990-ի սեպտեմբերից՝ ուսուցիչ Գետաշենի ղպրոցներում։ Եղել է ԳետաշենՄարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության հրամանատարը։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Հայրենիք» շքանշանով։

Կ-ի անունով են կոչվում ՀՀԴ արտասահմանյան մի քանի կազմակերպություններ, ղպրոց՝ Արեգ գյուղում և Կովսական քաղաքում (ԼՂՀ Քաշաթադի շրջան), փողոց՝ Թալինում, լսարան՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետում, սահմանվել է Կ-ի անվան կրթաթոշակ։ Լույս է տեսել Կ-ի բանաստեղծությունների «Թաթուլ» գրքույկը (1993)։ Թաղված է Արեգ գյուղում, ուտեղ կանգնեցված է տուֆակերտ հուշակոթող (քանդակագործ՝ Տ. Հակոբյան)։

Գ/7/. Սահակյան Ռ., Արծվապաշտ եՍ/ի/, ե., 2004։

Ա. Շահբազյան

ԿՈՒՄԱՅՐԻ. գյուղ ԼՂՀ Քաշաթսոլի շրջանում՝ շրջկենտրոնից 83 կմ հարավ-արևելք Որոտան գետի աջ ափին՝ ստուին հոսանքի շրջանում։ Բնակչությունը՝ 91 (2003)։ Զբաղվում են երկրագործությամբ Ա բանջարաբոստանային բույսերի մշակությամբ։ Ունի միջնակարգ ղպրոց, բուժկետ։

Ազատագրվել է 1993-ի հոկտեմբերին, բնակեցվել է 1997-ին՝ Ադրբեջանից բռնագադթած հայ փախստականներով։

ԿՈՒՇՁԻ ԱՐՄԱՎԻՐ, գյուղ ԼՂՀ Գետաշենի ենթաշրջանի Շահումյանի շրջանում։ Գետաշենից 2 կմ հարավ-արեմուտք 1100 մ բարձրության վրա՝ Քյումբակչայ գետի աջ ափին։ Բնակչությունը՝ 800 (1990)։ Զբաղվում էին անասնապահությամբ, դաշտավարությամբ։ Ուներ ութամյա ղպրոց, ակումբ։ Գյուղում են Ամենավրւկիչ եկեղեցին և գերեգմանատունը՝ խաչքարերով։

1988- ին բնակչությունը բռնագաղթել է։ Գյուղը ժամանակավորապես գտնվում է հակառակորդի վերահսկողության տակ։

ԿՈՒՄԱՊԱՏ. գյուղ ԼՂՀ Մարտակերտի շրջանում՝ շրջկենտրոնից 11 կմ հարավ-արևմուտք 800 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 2009 հա. Բնակչությունը՝ 263 (2003)։ Զբաղվում են բուսաբուծությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Ունի միջնակարգ ղպրոց, ակումբ, բուժկետ։

Գյուղում են Ս. Աստվածածին (XVI դ.), Անապատ (XII դ.) եկեղեցիները. Նահատակ ուխտատեղին, հին ամրոցի փլատակներ են։

ին Կ-ում կագմավորվել է կամավորական ջոկատ, ուը, միավորվելով Վ. Բալայամի ջոկատի հետ, մասնակցել է Այգեստանի, Կիչանի, Ձափարի և Մարտակերտի շրջանի այլ բնակավայրերի ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերին։ 1992-ի հուլիսի 4-ին հակառակորդը գրավել է գյուղը։ 1993-ի մարտին Մարտունիի ՊՇ (հրամանատար՝ Մոնթե Մելքոնյան) ստորաբաժանումներն ազատագրել են այն։ Կ-ից զոհվել է 12 ազատամարտիկ։