Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/308

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

XVII դդ.), Օրվան քարանձավը (Ազոխի համալիր) են։

Տնտեսության առաջատար ճյուղերն են խաղողագործությունը, պտղաբուծությունը, անասնապահությունը և դաշտավարությունը։ Շրջանում կան գյուղատնտեսական մթերքների վերամշակման, շինարարական և այլ ընկերություններ։ 2002-03 ուսումնական տարում գործել են 28 հանրակրթական (12 միջնակարգ, 10 ութամյա, 6 տարրական) դպրոցներ, Հադրութում՝ շրջանային կենտրոնական հիվանդանոցը, գյուղերում՝ բուժակամանկաբարձական և բուժական կետեր։

Տարածքը անցյալում կազմել է Արցախ-Ղարաբաղ աշխարհի մաս և ի սկզբանե հանդիսացել նրա հարավային դարպասը։ Նյութական մշակույթի կոթողները, վիմագիր, գրչագխ և տպագխ աղբյուրները վկայում են Հադարթ-Դիզակի ակնառու դերակատարությունը Արցախի ռազմաքաղաքական և հոգևոր-մշակութային կյանքում։ Հ. շ-ի մեծ մասը հնում հարևան Մառ տունիի շրջանի հետ կոչվել է Մյուս Հաբանդ։ Դիզափայտի արևմտյան մասի գյուղերը մտնում էին Արցախի Բերղաձոր, Աղահեջք, իսկ հարավայինը՝ Պապկանք գավառների մեջ։ Ուշ միջնադարում՝ Ղարաբաղի մելիքությունների տիրապետության ժամանակներում (XVII դդ.) Մյուս Հաբանդը բաժանվել է երկու մասի՝ երկու մելիքությունների, որոնցից մեկը մնում էր բուն Միզակում (նստավայրը Դող-Տող բերդամրոց), իսկ մյուսը՝ Վարանդայի Քոլեզ (այժմյան Ծովատեղ) գյուղում։ Միջնադարում գավառն ունեցել է 150-ից ավելի բնակավայր, երեք տասնյակից ավելի պաշտպանական ամրություններ.