Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/316

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մաններում դսպարեցրել Ադրբեջանական ԽՍՀ Սահմանադրության և ԼՂԻՄ-ի մասին ընդունված նրա օրենքների գործունեությունը։ Եթե Ադրբեջանը վարձի միջամտել Ղարաբաղի գործերին, ապա դա կդիտվի ոոդես ագրեսիա և կստանա համարժեք պատասխան։

Համագումարը դիմել է ԽՍՀՄ և միութենական հանրապետությունների ԳԽ-ներին՝ ճանաչել Ղարաբաղի Ազգային խորհուրդը, որպես ԼՂԻՄ-ի միակ օրինական իշխանություն, և օժանդակել կառավարման մաւմինների վերականգնմանը։ Ղարաբաղի հայ բնակչության ինքնորոշման և անկախության ձգտումների իոոգործման խնդրանքով համագումարը դիմել է նաև աշխարհի ժողովրդավարական պետությունների կառավարություններին և ՄԱԿ-ի գլխավոր քարտոպարին։

Համագումարի կողմից հատուկ շրջանի պաւետին, խորհրդային բանակի ու ներրին զուքերի անձնակազմերին հղած դիմումում բացատրվում էլ ԼՂԻՄ մարգխորհրդի 1988-ի փետրվարի 20-ի արտահերթ նստաշրջանի ընդունած ԼՂԻՄ-ը ՀԽՄՀ հետ վերամիավորան մասին որոշման արդարացիությունը՝ որպես 1920-ական թթ. թույլ տված սխալի աբագրման, բռնի ուժով մասնատված ազգի երկու հատվածները վերամիավորելու ժողովրղի կամքի արտահայտություն։ Համագումարը դիմել է նաև ադրբեջանցիներին՝ բացատրելով, ու Ղարաբաղի խնդրի արդարացի լուծումը վերջ կդնի երկու հարեան ժողովուրդների միջև ծագած թշնամությանը։

Ա. Ղազաղան

ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԳԱՂՏՆԻ ԽՈՐՀՈՒՐԴ.

Լեռնային Ղարաբաղի ընդհատակյա կառավարություն։ Ստեղծվել է 1991-ի ապրիլին, Ստեփանակերտում՝ հետևյալ կազմով՝ Ռ. Քոչաղան, Ս. Ասրգսյան, Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան, ժ. Գալստյան, Գ. Պետասյան, Վ. Բալայան, Մ. Պետասյան: Խորհրդի նիստերին մասնակցել են նաև Ա. Կարապետյանը, Ռ. Աղաջանյանը, Ս. Բաբայանը, Մ. Միրզոյանը։ Գործել է (մինչև 1992) մարգխորհրդի գործկոմի և կուսակցության մարզկոմի կազմալուծման պայմաններում։ Խուհրապը համակարգել և լուծել է մարգին վերաբերող խնդիրներ։ Նրա ոաշումներն ունեցել են օրենրի ուժ։

Մ. Հարաթյունյան

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Ալիխան Սուրենի (17.11.1951, գ. Ավետարանոց (ԼՂՀ Ասկերանի շրջան) - 8.5.1992, գ. Փառուխ (ԼՂՀ Ասկերանի շրջան)), ազատամարտիկ։ Ավարտել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումը (1973)։ 1973-75-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈԻ-ում։ 1990-92-ին Ավետարանոցի կամավորական ջոկատի ազատամարտիկ. Ասկերանի ՊՇ վաշտի հրամանատար։ Մասնակցել է Ասկերանի, Մարտունիի, Աղդամի. Մարտակերտի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Ավետարանոցում։ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Գեուգ Լեոնի (31.8. 1958, Երևան - 21.4.1994, գ. Կարմիրավան (ԼՂՀ Մարտակերտի շրջան), ազատամարտիկ, նկարիչ, քանդակագործ, բանաստեղծ։ 1979-82-ին սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտում։ 1976- 79-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։

88-ին աշխատել է Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնում, Երևանի հախճապակու գործարանում. Հուշարձանների պահպանության պետական կոմիտեում, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտում։ 1994-ի ապրիլին Հ. Շենգավիթի կամավորական վաշտի կազմում Կարմիրավանի մատույցներում ընԳ.Համբարձումյան. «Նվիրում»