Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/317

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կել է շրջապատման մեջ։ Հ. և 13 ազատամարտիկներ անհավասար մարտի են բռնվել հակառակորդի հետ, ապահովել վաշտի մյուս ազատամարտիկների նահանջը և իրենք զոհվել։

Հեղինակ է խաչքարերի, հուշարձան կոթողների, գեղանկարչական և գոսֆիկական աշխատանքների, մանոոկերտեփ, խեցեգործական իրեփ։ Հ-ի բանաստեղծությունների և պոեմների թեման սերն ու հայրենասիրությունն է։

Հետմահու պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով։

Երկ. Հավատացեք, ես կգամ, Ե., 2000։ Համբարձումյան Գ., Ալբոմ, Ե., 1996։

Գրկ. Վարդանյան Հ., Այսպես են մեռնում արծիվները, Ե., 1997։

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Սերգեյ Ալեքսանդրի (ծ. 17.3.1922, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի)), մեխանիկոս, հասարակական գործիչ։ Տեխնիկական գիտաթյրոնների դոկտոր (1952), պրոֆեսոր (1958), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1965), ՀԽՍՀ գիտու-թյան և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1986)։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը (1942)։ 1971-77-ին՝ ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի տնօրեն, 1977-91-ին՝ Երևանի պետական համալսարանի ռեկտու։ 1971-74-ին՝ ՀՀ ԳԱԱ ֆիգիկատեխնիկական գիտությունների և մեխանիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, 1974-77-ին՝ փոխնախագահ, 1971-ից՝ նախագահության անդամ։ 1975-79-ին՝ ՀԽՍՀ ԳԽ նախագահ։

Աշխատանքները վերաբերում են սալերի և թաղանթների ընդհանուր տեսության հարցերին։ ԽՍՀՄ ԳԽ նիստերում և ժողպատգամավորների համագումարներում, տարբեր լրատվամիջոցներին տված հարցազրույցներում ներկայացրել է Արցախյան հիմնախնդիրը։ 1988-ի հուլիսի 18-ի ԽՍՀՄ ԳԽ նիստում Հ. իր ելույթում պաշտպանելով արցախահայության արդարացի պահանջը՝ քննադատել է գորբաչովյան հակահայկական քաղաքականությունը։

Հ. իր «Երեք տարի սիրո և մահվան սահմանագծին» (Ե., 1998) գրքում ներկայացրել է

1988- 91-ին ԼՂԻՄ-ում և ՀԽՍՀ-ում տեղի ունեցած իրադարձությունները, Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մասին իր և առանձին ժողպատգամավորների, հասարակական-քաղաքական գործիչների կարծիքները և ելույթները, նկարագրել Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում և Ադրբեջանի այլ բնակավայրերում տեղի ունեցած ողբերգությունները։

ՀԽՍՀ (1975-80) և ԽՍՀՄ (1979-89) ԳԽների պատգամավոր, ԽՍՀՄ ժողպատգամավոր (1989-91) և ԽՍՀՄ ԳԽ նախագահության անդամ (1989-91)։

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Վիկտոր Համազասպի (5(18).9.1908. Թիֆլիս - 12.8.1996, Բյուրական (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզում)), աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի խորհրդային դպրոցի հիմնադիրը։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1935), պրոֆեսոր (1934), ԽՍՀՄ (1953), ՀԽՍՀ (1943) ԳԱ ակադեմիկոս։ ՀԽՍՀ (1940) և Վրաստանի ԽՍՀ (1968) գիտության վաստակավոր գործիչ։ Հայաստանի Ազգային հերոս (1994)։ Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1968, 1978)։ Ավարտել է Լենինգոսդի պետական համալսարանը (1928)։ 1931-43-ին աշխատել է նույն համալսարանում։ ՀԽՍՀ ԳԱ հիմնադիր անդամ և առաջին փոխնախագահը (1943)։ 1947-94ին՝ ՀՀ ԳԱՍ նախագահ, 1994-96-ին՝ պատվավոր նախագահ, 1946-88-ին՝ Բյուրականի աստղադիտարանի հիմնադիր-տնօրեն։ ԽՍՀՄ ԳԱ նախագահության անդամ (1955-94)։ Հ. մեծ ավանդ ունի ՀՀ-ում ֆիզմաթ գիտությունների զարգացման, աստղաֆիզիկայի ժամանակակից ուղղությունների ստեղծման գործում։ Աշխատանքները վերաբերում են տեսական աստղաֆիզիկայի, աստղերի ու միգամածությունների ֆիզիկայի, աստղային դինամիկայի,արտագալակտիկ աստղագիտության, աստղերի և գալակտիկայի էվոլյուցիայի հարցերին։ Ստեղծել է գազային միգամածությունների լուսարձակման քանակական, պղտոր միջավայրում լույսի ցրման տեսությունները։ Հ-ի առաջափած ինվափանտության սկզբունքը դարձել է աստղաֆիզիկայի, ֆիզիկայի հ եփոսֆիգիկայի մի շարք խնդիրների լուծման հզոր միջոց։ Այդ սկզբունքի հիմքի վրա նա տվել է լույսի ցրման ոչ գծային տեսության ՈՐՈՇ խնդիրների լուծումներ։ 1949ին Հ. հայտնագործել է նոր տիպի աստղային համակարգեր, որոնք անվանել է աստղասփյուռներ։ Ապացուցել է, ՈՐ գալակտիկայում աստղառաջացման գործընթացները շարունակական են՝ ունեն խմբակային բնույթ։ Հ. տվել է աստղերի գերխիտ գոյաձևերի տեսության հիմունքները, կարևոր արդյունքներ է ստացել ֆիզիկայում և աստղագիտության մեջ հանդիպող հակադարձ խնդիրների լուծման ոլորտում։