Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/318

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Հ. ԽՍՀՄ ԳԽ նիստերում ելույթներով դատապարտել է բռնությունները և Կենտրոնի կիրառած հակահայկական քաղաքականությունը ԼՂԻՄ- ում։ 1990-ի սեպտեմբերի 12-ին Մոսկվայում 82ամյա գիտնականը միացել է հացադուլ հայտարարած Զ. Բալայանին՝ բողոքելով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող անօրինականությունների և Մ. Գոդաչորի անգործության դեմ ու պահանջել է վերականգնել ԼՂԻՄ-ի խավականվարչական մարմինները և նրանց սահմանադրական իրավունքները։ Սեպտեմբերի 18-ին ԽՍՀՄ ԳԱ նախագահ Գ. Մարչուկը, նախագահության անունից գրությամբ դիմել է Հ-ին՝ դադարեցնելու հացադուլը, նշել նաև, ՈՐ իրենք դիմել են երկրի ղեկավարությանը՝ ԼՂԻՄ-ում իրավական-վարչական մարմինները վերականգնելու և հարցը ժողովրդավարական հիմունքներով լուծելու խնդրանքով։ Նույն օրը Մ. Գորբաչովի անունից Հ-ի ծննդյան 82-ամյակը շնորհավորելու եկած ներկայացուցչին (ԽՄԿԿ ԿԿ մամուլի ղեկավարը) գիՑնականն ասել է. «Այս պահին ինձ համար ամենաթանկագին շնորհավորանքն այն կլիներ, ՈՐ հայտնեիք, թե Լեռնային Ղարաբաղում վերականգնված է օրինական իշխանությունը, և ԽՍՀՄ նախագահը ճանաչում է արցախահայության իրավունքները…»։ Երբ բոլոր հացադուլավորների առողջությանը լուրջ վտանգ էր սպառնում, գործին միջամտել է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա։ Վեհափառն այցելելով հացադուլավորներին՝ հայրաբար խնդրել է, ՈՐ խնայեն իրենց շատ անհրաժեշտ կյանքը, չէ՞ ՈՐ պայքարը դեռևս առջևում է։ Եվ վերջում ավելացրել է. «Առանց Ձեզ ես չեմ վերադառնա Սուրբ էջմիածին…»։ Հ. և հացադուլավորները դադարեցրել են հացադուլը և հրապարակել մի հայտարարություն, ՈՐ շարունակելու են պայքարը հանուն Արցախի, «հանուն Հայրենիքի ազատության, որի համար պատրաստ են ամեն տեսակ զոհաբերության»։ Տես նաև Մոսկովյան հացադուլ։

ՀԽՍՀ (1947-51) և ԽՍՀՄ (1950-89) ԳԽ պատգամավոր, ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր (1989-91) և ԽՍՀՄ ԳԽ նախագահության անդամ (1989-91)։ ԽՍՀՄ ԳԱ աստղագիտության գծով միացյալ գիտական խորհրդի նախագահ (1974-87)։ Աթենքի (1983), ԱՄՆ ազգային (1959), Անգլիայի (Լոնդոնի թագավորական ընկերության, 1969), Արգենտինայի (1975), Ավստրիայի (1956), Բելգիայի (Լիեժի թագավորական գիտական ընկերության, 1953), Բուլղարի այի (1974), ԳԴՀ-ի (Բեռլին, 1957), Դանիայի (1971), Իտալիայի (1967), Հոլանդիայի (1970), Հնդկաստանի (1976), Նյու Յորքի (1974), Շվեդիայի (1973), Ֆրանսիայի (1978-74) գիտությունների ակադեմիաների, բնախույզների «Լեոպոլդինա» (Հալլե, ԳԴՀ, 1959) և մի շարք այլ երկրների ակադեմիաների օտարերկրյա անդամ, Աստղագիտության միջազգային ակադեմիայի թղթակից անդամ (1978), ԱՄՆ-ի արվեստների և գիտությունների ակադեմիայի (1957), Քեմբփջի (Անգլիա, 1969), ԱՄՆ-ի (1947), Կանադայի (1959), Մեծ Բփտանիայի և Խաղաղօվկիանրայան աստղագիտական ընկերությունների (1953), Սիրիայի Գիտության պատմության ընկերության (1985), Ավստորդիայի ազգային (Կանբերա, 1963), Լիեժի (Բելգիա, 1967), Կաղի (Պրահա, 1967), Լա Պլատայի (Արգենտինա, 1973) այլ երկրների համալսարանների պատվավոր դոկտոր։ Թբիլիսիի (1979) և Երևանի (1985) պատվավոր քաղաքացի։

Պարգևատրվել է Լոմոնրաովի, Վավիլովի (Ռուսաստան), Հելմհոլցի (ԳԴՀ), ժանսենի (Ֆրանսիա), Բղուսի (ԱՄՆ) և այլ երկրների մեդալներով, ՀՀ «Հայրենիք» շքանշանով։ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Վոլողյա Համպի (2.9. 1959. գ. Հերհեր (ԼՂՀ Մարտունիի շրջան) - 16 3.1996. գ. Ներրին Վեյսալու (Ֆիզուլիի շրջան)), ազատամարտիկ։ 1977-79-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ 1979-89-ին բնակվել է Բաքվում։ 1989ին բռնագաղթել է և տեղափոխվել Հերհեր։

1990- 94-ին կամավորական ջոկատի, ՊԲ ստորաբաժանումների (վաշտի հրամանատար) կազմերում մասնակցել է Ֆիզուլիի, Հոարդիզի. Աղդամի, Մարտակերտի ազատագրական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Հերհերում։

ՀԱՄԶԱԹՈՎ Ռասուլ Համզաթի (8.9.1923, գ. Ցադա (Դաղստանի Հանրապետության Խունզախի շրջան) - 3.11.2003, Մոսկվա), ավար բանաստեղծ։ Դաղստանի ժողովրդական բանաստեղծ (1959), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1974)։ Սովորել է Մոսկվայի Մ. Գոփու անվան գրականության ինստիտուտում։ Հ-ի բազմաթիվ գործեր թարգմանվել են հայերեն։ Հայտնի է Հ-ի «Երգեր Հայաստանի մասին» շարքը։ Հ. հանդես է եկել Արցախի հիմնախնդրի ապարացի լուծման դիրքերից։ 1989-ի հուլիսի 18-ի ԽՍՀՄ