Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/319

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ԳԽ Նախագահության նիստում կոչ է արել հետևել ազգի ու մարդու իրավունքների միջազգային նորմերին, հարգել ազգային քաղաքականության տառական կանոնները և ընդառաջել ԼՂԻՄ հայության ապսս պահանջին։ 1962-66ին և 1971-91-ին՝ ԽՍՀՄ պատգամավոր, ԳԽ Նախագահության անդամ։ ԽՍՀՄ Պետական (1950) և Լենինյան (1962) մրցանակներ։

Թաղված է Մախաչկալայում։

«ՀԱՑ ԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» (ՀԱՄ), հասարակական կազմակերպություն, հիմնվել է 1990-ի հունիսի 6-ին, Երևանում՝ Սոս Սապսյանի նախաձեռնությամբ։ Հիմնական խնդիրներն են եղել բռնագաղթածներին Լեռնային Ղարաբաղում բնակեցնելն ու նրանց սոցիալական խնդիրների կարգավորումը։ ՀԱՄ-ի կազմում ընդգրկվել են մտավորականներ, հասարակական-քսպաքական գործիչներ (շուրջ 30 մարդ)։ ՀԱՄ-ը ունեցել է վարչություն (նախագահ՝ Սոս Սարգսյան, փոխնախագահ՝ Ա. Մելքումյան), ֆինանսական, արցախահայության օգնության առաքման, գործարար կապերի հանձնախմբեր, «Գուբին» հրատարակչական ձեռնարկություն և «Տեսակետ» ու «Դաշինք» պարբերականներ, «Սոս Սարգսյան» մշակութային, «Կոմիտաս» մշակութային-բարեգործական ֆոնդեր և այլն։ ՀԱՄ-ը կապեր է հաստատել Ամերիկայի, Ավստոսլիայի, Եվրոպայի, Միջին Արևելքի տարբեր երկրների հասարակական կազմակերպությունների, առանձին անհատների հետ, Ղարաբաղյան պատերազմի տարիներին Արցախ է առաքել հանդերձանք և սննդամթերք

Ա. Մելքումյան

«ՀԱՅ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՃԱԿԱՏ»

(ՀԱՃ), ռազմաքաղաքական կազմակերպություն (ղեկավար՝ Հ. Խաչատրյան)։ Հիմնադրվել է 1990-ի օգոստոսի 11-ին, Ստեփանակերտում՝ Հայոց ընկերավարական արցախական կուսակցության (ՀԸԱԿ) աջ թևի հիմքի վրա։ Գաղափարախոսության հիմքը Գարեգին Նժդեհի «Ցեղական» ուսմունքի հիմնադարյթներն են։ 1991-ին լույս է ընծայել «Ավետյաց երկիր» թերթը (4 համար)։ Ռազմական թևի ղեկավար («ցեղապետ») Ա. Ասրգսյանը մասնակցել է տարբեր ռազմական գործողությունների։ ՀԱՃ-ի գործունեությունը դադարեցվել է 1993-ի մարտի 13-ին։

Մ. Հարությունյան

«ՀԱՅ ԴԱՏ», հասարակական կազմակերպություն։ Հիմնադրվել է 1987-ին, Երևանում՝ «Հանուն հայրենիքի» ընդհատակյա կազմակերպության (գործել է 1965-87-ին) հիմքի վրա։ Կազմակերպության քաղաքական թևը 1991-ին ստեղծված «Ազգային վերածննդի» կուսակցությունն է (նախագահ՝ Հ. Վասիլյան, 2000-ից՝ Մ. Պողոսյան)։ Կազմակերպության գաղափարախոսության հիմքը Գարեգին Նժդեհի «Ցեղական» ուսմունքի հիմնադարյթներն են։ Հիմնական նպատակն է Հայրենիքի կորցրած տարածքների վերատխումը, ազգային աշխարհընկալման սերմանումը, ազգային կենսաձևի հաստատումը։ Հրատարակում է «Հանուն հայրենիքի» (1968-ից՝ ընդհատումներով), «Հայ դատ» (ւ987ից) ամսագրերը, Գ. Նժդեհի առանձին աշխատություններ, վեղուծական տեղեկատվական գրքույկներ։ 1968-ին «Հանուն հայրենիքի» ամսագրի հրատարակման և կազմակերպության

գաղափարների տարածման համար ձերբակալվել և տարբեր ժամկետներով ազատազրկվել են կազմակերպության անդամներ Հ. Վասիլյանը, Ա. Բաբայանը. Գ. Հեքիմյանը, Ս. Թորոսյանը, Շ. Գյանաշյանը, Ա. Անտոնյանը, Լ. Առուշանյանը, Հ. Իսկանդարյանը, Ա. Ղուբասարյանը։

Ղարաբաղյան պատերազմի տարիներին «Հ. դ» կազմավորել է Բերդսդորի ինքնապաշտպանական խորհրդի Երևանի ջոկատը, իսկ նրա առանձին անդամներ կամավորական տարբեր ջոկատների և ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի կազմում մասնակցել են ՀՀ Իջևանի, Եղեգնաձոփ, Արարատի, Գուիսի, Կապանի և ԼՂՀ Շահումյանի, Մարտակերտի, Ասկերանի շրջանների, Բեոլաձորի ենթաշրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Կազմակերպությունից զոհվել է 13 ազատամարտիկ։