Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ա. Նազարյանը։ Ջոկատից զոհվել է 18 ազատամարտիկ։

ԱԴՐԲԵՋԱՆ քարաբա-թուրքերեն հնչողությամբ՝ Ադրաբիջան, Ադրբայջան, Ազրբայջան, Ազփբեջան, պաուկերէն՝ Ազարաբագդան, որը նշանակում է ատրուշան (պահլավերեն՝ սէսր-կրակ և տսո-տեղ՝ կրակարան. մեհյան)), Իրանի հյուսիսէորեմտյան երկրամասի պատմական անվանումը, որով 1918-ի մայիսի 27-ին Թիֆլիսում հիմնադրված Մուսուլմանական ազգային խորհուրդը, հակառակ Իրա- նի բողոքներին, կոչել է Անդրկովկասի մերձկասպյան տարածքում Թուրքիայի աջակցությամբ հռչակած պետական անկախ կազմավորումը՝ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը (ԱԴՀ)։

Իրանի Իսլամական մեծ հանրագիտարանի խմբագրական կազմի անդամ հնայաթոլլահ Ռեզան, հենվելով պատմական փաստերի վրա, ապացուցել Է, որ «այն տարածքներն Անդրկովկասում, որ թրքախոսներով են բնակեցված, երբեք Ադրբեջան չեն կոչվել» քէո<ւ\սէօ11ււհ Տտշս. .-\/մրեզխո սոն ճաո (Ճ1ետրոս օք Օսսօստստ).ահոա, 1981): Է. Ռեզան նույն տեղում գրում է. որ Առան և Շիրվան շրջանների Ադրբեջան անվանելը Թուրքիայի ցանկությամբ է եղել, քանի որ թուրքերը բազմիցս հարձակվել են Իրանի Ադրբեջանի վրա, սակայն չկարողանալով տիրել դրան, որոշել են անոպղակիորեն իրագործել իրենց նպատակը՝ նախ մեկ ընդհանուր՝ Ադրբեջան անվան տակ ներառել Անդրկովկասի նշված շըրջաններն ու Ադրբեջանը. իսկ հետագայում ամբողջությամբ կցել Թուրքիային»։

Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունն իր իրավասության ներքո է հայտարարել իր գոյությունը դադարեցրած ռուսական կայսրության Բաքվի Ա Ելիզավետպոլի տարածքները. Զաքաթալայի օկրուգը։ Սակայն գոյության երկամյա ժամանակահատվածում (1918-ի մայիսի 27 - 1920-ի ապրիլի 28) հանրապետության իշխանություններին այդպես Էլ չի հաջողվել գերիշխանություն հաստատել հատկապես Ելիզավետպոլի նահանգի. Շուշիի. Ջիվանշիփ, Գանձակի և այլ գավառների վրա։ 1918-ի ապրիլից Բաքվում և նրա հարակից շրջաններում իշխանությունը գտնվել է Բաքվի ժողկոմխորհի ձեռքում, որը գլխավորում էր Խորհրդային Ռուսաստանի ժողկոմխորհի կողմից նշանակված Կովկասի գործերի ժամանակավոր արտակարգ կոմիսար Ս. Շահում) ա նր (1 8781918)։

Բաքվի նավթին տիրանալու, պանթուրքական ծրագրերի իրականացմանը խոչընդոտող Հայկական հարցը վերջնականապես «լուծելու». ինչպես նաև «Ադրբեջան» հռչակած տարածքում ինքնակոչ հանրապետության գերիշխանությունը հաստատելու նպատակով 1918-ի գարնանը թուրքական զորքերը ներխուժել են Անդրկովկաս և զիէ>աթափելով Գանձակի հայկական ինքնապաշտպանության ջոկատները՝ Նուխի-Արեշ, Գյոկչա-Շրսմախի հայաբնակ գավառներով շարժվել դեպի Բաքու։ Թուրքական զորամիավորումները, միանալով տեղական մուսավաթական ջոկատներին, իրենց ճանապարհին ավերել, թալանել են մոտ 45 հայկական բնակավայրեր, կոտորել ու խոշտանգել ավելի քան 40 հզ. հայերի։ Մուսավաթական զինված առանձին ջոկատներ փակել են Շուշի տանող բոլոր ճանապարհները, կտրել կապը Ղարաբաղի լեռնային ու ւյաշտային շրջանների և Զանգեզուրի միջև, պարբերաբար հարձակվել Ղարաբաղի հայկական գյուղերի վրա։ Երեքուկես ամիս տևած համառ ու արյունահեղ մարտերից հետո, 1918-ի սեպտեմբերի 15-ին. թուրքական զորքերը գրավել են Բաքուն։ 1918-ի հոկտեմբերի 30-ի Մորդրոսի զինադադարի պայմանագրի (ստորագրվել է Մեծ Բրիտանիայի և Առաջին համաշխարհային պատերազմում պաշտված Թուրքիայի միջև) 11-րդ և 16-րդ հոդ-