Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/320

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՀԱՅ ԴԱՏԻ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲ (ՀԴՀ, անգլերեն՝ ճոոշաօո ՒԽէարա1 Շօարաէէշշ), ՀՀԴ կուսակցության հասարակական աշխատանքների և կառավարական հարաբերությունների ազգային հանձնախումբ։ Հիմնվել է 1941-ին. Նյու Յորքում։ Պաշտպանում է հայ ժողովրդի պահանջներն ու ազգային ձգտումները, ներկայացնում հայության տեսակետները բոլոր մակարդակներով՝ իր գլխավոր խնդիրը համարելով հայ ժողովրդի ոտնահարված իրավունքների վերականգնումը։ ԱՄՆ-ում ունի երկու հիմնական բաժանմունք Արևելյան և Արևմտյան։ Տնօրենների խորհուրդը (8օաժ օք Օևշշէօրտ) հարաբերություններն իրականացնում է համապետական, իսկ մասնաճյուղային խորհուրդները՝ շրջանային մակարդակով։ Հանձնախումբը գրասենյակներ ունի Վաշինգտոնում, Բոստոնում, Լոս Անջելեսում, Սան Ֆոսնցիսկոյում, Ֆրեզնոյում, ԱՄՆ-ի մյուս հայաշատ քաղաքներում։ Հայ դատի կենտրոնական հանձնախմբի նախագահն է Ա. Գփգորյանը (1998-ից)։

Ըստ հանձնախմբի կանոնադրության՝ Հայ դատը կամ ավելի լայն առումով՝ Հայկական հարցը մի համադրույթ Է, որն ունի քաղաքական, տարածքային, բարոյական, սոցիալ-տնտեսական և իրավական հայեցակետեր։ Ելնելով հայ իրականության այժմյան վիճակից, երբ ՀՀ-ում և Անդրկովկասի հայաբնակ շրջաններում ապրում է հայ ժողովրդի գրեթե կեսը, մյուսը՝ աշխարհի բազմաթիվ երկրնեուրմ, իսկ ՀՀ տարածքը զբաղեցնում է Սերի պայմանագրով (1920) ճանաչված և ԱՄՆ-ի նախագահ Վ. Վիլսոնի գծած սահմաններով հայկական հողերի միայն 1/6 մասը, երբ բռնագրավված Արևմտյան Հայաստանն ամայի ու դատարկված է մնում իր բնիկ բնակչությունից (մինչդեռ սփյուռքահայերն խենց ինքնությունը կորցնելու մշտական վտանգի տակ են), և թուրքական կառավարությունը նպատակամղված փորձում է ջնջել Արևմըտյան Հայաստանում հայերի պատմական ներկայության ամեն մի հետք (պատմական հուշարձանների ավերում ու դոոնց պատկանելության խեղաթյուրում), երբ միջազգային իրավունքը 1915-ին սկսված հայերի ցեղասպանությունը ճանաչում է ոոդես շարունակվող հանցագործություն, ՀԴՀ գտնում Է, ՈՐ Արևմտյան Հայաստանն ու Արևելյան Հայաստանը պետք է միավորվեն մեկ միացյալ հայկական պետության մեջ։ Այն պետք է ընդգրկի նաև հայկական այն տարածքները (Նախիջևան, Լեռնային Ղարաբադ), որոնք խորհրդային իշխանության օրոք արհեստականորեն անջատվել են ներկայիս Հայաստանից։ Հայկական հարցի լուծումը ենթադրում է ոչ միայն գոհացում ու հատուցում ցեղասպանության կամ հայերի կորուստների դիմաց, այլև ազատ և ժողովրդավարական պետության ստեղծում։

ՀԴՀ-ի քաղաքական գործողությունների և կառավարական կապերի բաժինը օժանդակում է հայերի ցեղասպանությունը դատապարտող օրենսդրական ակտերի ստեղծմանը տեղական և միջազգային մակարդակներով, ուշադրություն հրավիրում հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքի խախտումների վրա։ Նշելի ձեռքբերումներից են հայերի ցեղասպանության վերաբերյալ ԱՍՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևը (1984) և Լեռնային Ղարաբաղի մասին Սենատի հանձնարարականը (1989)։ 1990-ից Կսղիֆոռնիայում, նահանգային իշխանությունների ոաշմամբ, ապրիլի 24-ը նշվում է ոոդես ցեղասպանության զոհերի հիշատակի ՕՐ։ Նահանգի հանրային դպրոցներում մտցվել են հայերի ցեղասպանության մասին դասընթացներ, կազմվել դասագիրք «Հայ դատ»։ Հանձնախումբը ֆինանսավորել է ցեղասպանության մասին կինոֆիլմերի արտադրությունը, ցույցեր ու հանրային այլ միջոցառումներ կազմակերպել Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ՝ դատապարտելով հայերի ցեղասպանությունն ու ջարդերն այդ եփրներում և Արցախի ու Հայաստանի շրջափակումը։

Հանձնախմբին կից գործում է հետազոտական կենտրոն, ուն ուսումնասիրում և վերլուծում է իրադրությունը ՀՀ-ում, ԱՊՀ երկրներում և Թուրքիայում։ Նրա ջանէնրով մասնավորապես լույս են տեսել Հայոց ցեղասպանությանը, Արցախի և Ադրբեջանի իրադրությանը վերաբերող մի շարք աշխատություններ

ՀԴՀ տեղական կազմակերպություններ են գործում Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Լատինական Ամերիկայի մի շարք երկրներամ, 1991ից՝ Երևանում։ Եվրոպայում, հատկապես Ֆոսնսիայում և Գերմանիայում գործող հանձնախմբերը 1970-80-ական թթ. զգալի աշխատանք են կատարել Հայկական հարցի վերաբերյալ միջազգային հասարակական կարծիքի ձևավորման ուղղությամբ, նպաստել Հայկական հարցի քննարկմանը Եվրախորհպարանում և վերջինիս կողմից «Հայկական հարցի քաղա-