Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/321

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

քական լուծման մասին» բանաձևի ընդունմանը (18 հունիսի Լ 987)։

Ներազգային ճակատում կատսրոիպ աշխատանքների ծիարմ ՀԴՀ կարեու տեղ է հատկացնում նաև հայության շրջանում իրականացվող կոթական, բացատրական և քարոգչական միջոցառումներին, Հայ դատի էությունը լուսաբանող նյութերի հրատարակմանը՝ ելնելով այն համոզմունքից, ու Հայ դատից հրաժարվելու, հայ ժողովրդի ոտնահարված իրավունքները մոռացության տալու երևույթները լւջորեն վտանգում են հայ ժողովրդի ապագան։

Հանձնախմբի գործունեությունը ԱՄՆ-ում լուսաբանում են «Ասպարեզ» (Գլենդել) օոոթերթը, «Հայրենիք» (Բոստոն) շաբաթաթերթը, Հուիզռն» (Գլենդել) հեռուստածրագիրը, "Սփյուռքի ձայն» ռադիոժամը, հայկական այլ համայնքներում հրատարակվող ՀԴՀ տեղական կազմակերրդությունների պարբերականները։ Ամերիկայի հանձնախումբն անգլերեն հրատարակում է «Դաոտ (ԼՀաօստստ. \ Շհրօոօ1օ§չ»

պարբերաթերթը։

Կ. Մաեոյան

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐ», ՀՀ ՊՆ շաբաթաթերթ։ Լույս է տեսնում 1993-ի ապրիլից, Երևանում (առաջին 9 համաւը՝ «Զինվոր»)։ Խմբագիրներ՝ Գ. Սինասյան, Վ. Իսոսյերսճ, Մ. Հարչյան (1999-ի օգոստոսից)։ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ լուսաբանել է ՀՀ սահմանների պաշտպանության, ԼՂՀ ինքնապաշտպանական և ազատագրական մարտերում կամավորական ջոկատների, ապա՝ ՀՀ և ԼՂՀ կազմավորվող բանակների ռազմական գործողությունները, ազատամարտիկների և զինվորների սխրանքները։ Զինադադարից հետո մեկնաբանում է ՀՀ բանակի ամրապնդման ու հզորացման հիմնախնդիրները, բանակի առօրյան։ «Մատեան հիշատակաց» խորագիրը նվիրված է Ղարաբաղյան պատերազմում զոհված հերոսների հիշատակին։ «Ծուռ նստենք, շիտակ խոսենք» խորագիրն անդրադառնում է բանակում առկա թերություններին հ դրանք վերացնելու միջոցառումներին։ ԹերթԻ «Վահագն» ներղիրի նպատակն է հայոց պատմության հերոսական անցյալը ներկայացնելով՝ ամոսպնդել հայ զինվորի ոգու արիությունը, ուժեղ բանակ ունենալու անհրաժեշտության գիտակցությունը։ ԹերթԸ տպագրում է նաև արվեստի ու գրականության վերաբերյալ նյութեր։

Գ. Ջանիկյան

ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ՀՀԴ), Դաշնակցություն, հայ ազգային ընկերվարական (սոցիալիստական) կուսակցություն։ Ստեղծվել է 1890-ի հուլիսօգոստոսին, Թիֆլիսում։ Հիմնադիր-ղեկավարներ՝ Ք. Միքայելյան, Ս. Զավարյան, Ռոստոմ (Ս. Զոլյան)։ 1890-ի մայիսին հրապարակած ՀՀԴ հռչակագրում նշված է, ու նորաստեղծ կուսակցության (մինչև 1892 թվականի առաջին Ընդհանուր ժողովը՝ Հայ հեղափոխականների դաշնակցություն) նպատակն է Արևմտահայաստանի ինքնավարության ձեռքբերումը։ Կարճ ժամանակում կուսակցության տեղական կառույցներ են ձևավորվել Այակովկասում, Արևմտահայաստանում, Կիլիկիայում, նոր Նախիջևանում, Եգիպտոսում, Եվրոպայում, Ամերիկայում, Երևան, Թիֆլիս, Բաքու, Ալեքսանդրապոլ, Կարս, Կ. Պոլիս, Իզմիր քաղաքներում։ Առաջին Ընդհանուր ժողովը, հայության, ազգային-պատմական, ժողովրդագրական, ինչպես և ՀՀԴ կուսակցական կառույցի առանձնահատկությունները հաշվի առնելով, ընդունել է գործունեության ապակենտրոն ձևը։ Միաժամանակ որդեգրվել է գաղափարաբարոյական առումով ընդհանուր կազմակերպության կենտրոնացման սկզբունքը։ Հիշյալ սկզբունքներն առ այսօր (2004) հանդիսանում են ՀՀԴ կազմակերպական-գաղափարական էության հիմքը։

XIX դ. վերջերին, երբ սաստկացել էր օսմանյան իշխանությունների հայաջինջ քաղաքականությունը և սրան ի պատասխան ժողովուրդը դիմել էր տարերային ապստամբական գործողությունների՝ Դաշնակցությունը խնդիր է ղրել՝ հեղափոխական բոլու ուժերի դաշնակցությամբ հանդես գալ ի պաշտպանություն հայության ազգային շահերի։ Այս նպատակով կուսակցությունն իրականացրել է համապատասխան քա-