Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/322

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ղաքական և մարտական գործունեություն։ XX գ. սկգբին կովկասահայությունն իր հերթին ենթարկվել է ցարական իշխանությունների կազմակերպած բռնություններին։ Դաշնակցությունը մշակել է «Կովկասյան գործունեության նախագիծ» ծ 1907-ի 4-րդ Ընդհանուր ժողովում Արևմտահայաստանի ինքնավարության կողքին, որպես քաղաքական պահանջ, առաջաղրել է նաև Արևելյան Հայաստանի տարածքում ինքնավարության հասնելու նպատակը։ 1905-07-ին, ցարիզմի հրահրած հայ-թաթարական ընդհարումների շրջանում, Դաշնակցությունն ստանձնելէ հայ բնակչության ֆիզիկական պաշտպանության խնդիրը՝ Բաքվից մինչև Գանձակ, Նախիջևան և Երևան։

1908-ին թուրքական սահմանադրական հեղափոխությունից, 1909-ին սուլթան Աբդուլ Համիդ 11-ի գահազրկումից և երիտթուրքական հեղափոխությունից ու Մեհմեդ Ն-ի գահ բարձրանալորդ հետո Օսմանյան կայսրության մեջ սկսվել է հարաբերական խաղաղության շրջան, որը տևել է մինչև Առաջին աշխարհամարտի (1914-18) սկիզբը։ Դաշնակցությունն իր պատրաստականությունն է հայտնել նոր կառավարողներին, երկրռւմ համընդհանուր բարեփոխումների իրականացմանն աջակցելու գործում։ Սակայն Ադանայի ջարդից հետո (1909) բացահայտվել են երիտթուրքերի իրական նկրտումները։ Դաշնակցությունը հակվել է ժողովրդին ինքնապաշտպանության նախապատրաստելու գաղափարին։ ՀՀԴ գտնում էր, ՈՐ համաշխարհային պատերազմի շրջանում հայությունը պետք է պահպանի չեզոքություն, միաժամանակ, որպես հպատակ ժողովուրդ, վերջինիս յուրաքանչյուր հատվածը պետք է ենթակա լինի տվյալ երկրի կարգ ու կանոնին։ Այս տրամաբանությամբ՝ ՀՀԴ մերժել է ինչ-ինչ խոստումների դիմաց Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ մտնելու թուրք կառավարիչների առաջարկը։ Արևմտահայության ցեղասպանության երիտթուրքական ծրագրերը ստիպել են Դաշնակցությանը կազմակերպել ժողովրդին, գլխավորել ինքնապաշտպանական պայքարը։ Դաշնակցությունն ակտիվ մասնակցություն է ունեցել Կովկասում կազմակերպված կամավորական շարժմանը, ձգտել է Արևմտահայաստանի ազատագրմանը, ինչը չէր համապատասխանում ռուսական կայսրության ծրագրերին։

ՀՀԴ կանգնած է եղել Հայաստանի առաջին Հանրապետության (1918-20) ակունքներում։ Հանրապետության չորս վարչապետները. ինչպես և երկու խորհրդարանների մեծամասնությունը եղել են ՀՀԴ անդամներ։ Օգտվելով մեկ տարվա ընթացքում ձևավորված բարեպատեհ վիճակից՝ 1919-ի մայիսի 28-ին վարչապետ Խատիսյանը խորհրդարանի ամբիոնից հռչակել է «Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստանի» ստեղծումը։ Նույն ուղեգիծը որդեգրել է ՀՀԴ կուսակցությունը 1919-ի աշնանը տեղի ունեցած 9-րդ Ընդհանուր ժողովում, ինչն այսօր (2004) ևս ամրագրված է Դաշնակցության ծրագրում։ Տեղի տալով խորհրդային Ռուսաստանի ճնշմանը և խուսափելով երկիրը քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշելու վտանգին՝ 1920-ի դեկտեմբերի 2-ին դաշնակցական կառավարությունը իշխանությունը խաղաղ հանձնել է բոլշևիկներին։ Ըստ կնքված պայմանագրի՝ իշխանության հանձնումից հետո Հայաստանը պետք է մնար անկախ, ժողովրդավարական, բազմակուսակցական հանրապետություն, քաղաքական հետապնդումներ չպետք է լինեին։ Սակայն, շատ շուտով երկարմ հաստատվել է քաղաքական ճնշումների ու հալածանքների մթնոլորտ, որին ի պատասխան երկարմ բռնկված համաժողովրդական ապստամբությունը 1921-ի փետրվարի 18-ին, Դաշնակցության գլխավորությամբ, հաղթանակ է տարել։ Չնայած այդ իշխանությունը գոյատևել է ընդամենը 42 ՕՐ, խորհրդային կոմունիստական ղեկավարությունը հարկադրված արձանագրել է կատարած սխալները և որոշակիորեն վերանայել իր «կովկասյան» քաղաքականությունը։

1923-ին իշխանությունները Երևանում կազմակերպել են Դաշնակցության, այսպես կոչված, «լիկվիդացիայի համագումար», որի ժամանակ նախկին դաշնակցականները հայտարարել են կուսակցության լուծարման մասին։ 1933-ին Դաշնակցությունը դադարեցրել է իր գործունեությունը Հայաստանում։

1920-ական թթ. ՀՀԴ նախաձեռնել է Հայոց ցեղասպանության կազմակերպիչների դեմ ուղղված «Նեմեսիս» ծածկանվամբ վփժառորականաեաբեկչական գործողությունը։ Վտարանդիության մեջ ՀՀԴ գործունեության հիմնական ուղղություններն են եղել Սփյուռքի համախմբումը, բռնագադթած զանգվածների ազգային, հասարակական, բարեսիրական, մշակութային և կրթական կյանքի կազմակերպումը։ 1960-ական թթ. ՀՀԴ-ի գործունեության առանցքում դրվել են Հայ դատի ուղղությամբ տարվող աշխատանքները (տես Հայ տստի հանձնախումբ)։