Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/325

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կլիմայական պայմաններով մարդկային քաղաքակրթության զարգացման համար ունեցել է նպաստավոր բոլոր հնարավորությունները։ Հասատանում հայտնաբերված հնաքարի (պալեոլիթ, մինչև մ.թ.ա. XII դ.), միջնաքարի (մեզոլիթ, մ.թ.ա. XII-VII դդ.), նորաքարի (նեոլիթ, մ.թ.ա. VII-V դդ.) և բանգի դարի (մ.թ.ա. դդ.)

ժամանակաշրջաններին վերաբերող կայաններն ու բնակավայրերը վկայում են այնտեղ մարդկային քաղաքակրթության շարունակական ու անընդմեջ գոյության մասին (Արտին լեռ, Արզնի, Ազոխ, Շենգավիթ, Լճաշեն և այլն)։

Հայկական լեռնաշխարհում նախնադարյան հասարակության քայքայումը և ցեղային միությունների ու պետական միավորումների ստեղծումն ընթացել են մ.թ.ա. 111-11 դդ.։ Մ.թ.ա. II դ. կեսերին Հայկական լեռնաշխարհի ցեղերն արդեն միավորված էին խոշոր ու մանր քաղաքական կազմավորումների մեջ, որոնցից յուրաքանչյուրն ուներ դրացիներից սահմանազատված իր տարածքը՝ երկիրը կամ աշխարհը, ինքնանվանումը, զինված ուժերն ու պաշտպանական կառույցները, պաշտամունքը, կառավարման մարմինները և այլն։ Այդ ժամանակաշրջանում հայտնի էին Թեգարամա, Հայասա, Նաիփ, Կադմուխի, Մուշկի, Ռրարատփ, Արմե, Ալզի, Իսուվա, Դայանի, Դիաուխի և այլ ցեղային միություններ և պետական կազմավորումներ։ Այդ ցեղամիավորումների մի մասն ուներ իր գրավոր նշանագրերը, որոնք պահպանվել են նաև ժայռապատկերների ձևով։ Մ.թ.ա. IX-VI դդ. Հայկական լեռնաշխարհը Տուշպա-Վան կենտրոնով միավորվել է Բիայնական թագավորների իշխանության ներքո, դարձել ժամանակի հզոոոգույն տերություններից մեկը։ Գոսվոր լեզվի համար օգտագործվել է սեպագրի սեփական համակարգը։ Իրենց մեծագործություններով Բիայնական թագավորներից առանձնապես հայտնի են Արամե (մ.թ.ա. մոտ 860-840), Արադուրի Ա (մ.թ.ա. 835-825), Իշպոլինի (մ.թ.ա. 825-810), Մենորա (մ.թ.ա. 810-786), Արգիշտի Ա (մ.թ.ա. 786-764), ՍարդՈՄ Բ (մ.թ.ա. 764-735) և Ռասա Ա(մ.թ.ա. 735-714) թագավորները։ Բիայնական թագավորության ժամանակ բարձր զարգացման են հասել պետական կառավարման համակարգը, երկրագործությունը, անասնապահությունը, առևտոսը, արհեստագործությունը և հոգևոր մշակույթը։ Միասնական պետության կազմավորմամբ խթանվել և աստիճանաբար ավարտին է հասել Հայկական լեռնաշխարհի ցեղային իշխանությունների միաձորլման և միասնական ժողովրդի ձևավորման գործընթացը։ Բիայնական թագավորության անկումից հետո Հայաստանում իշխանության գլուխ է անցել Եոփսնդունի արքայատոհմը։ Մ.թ.ա.

VI դարում Հայաստան երկիրը և պետությունը Բեհիսթունյան արձանագրության մեջ հին պարսկերեն և էլամերեն լեզուներում հիշատակված է Արմենիա անվանումով, իսկ բաբելոներենում՝ Ռրոսրտու, ինչը վկայություն է այդ անվանումների հոմանիշ և զուգահեռ գործածության իրողության մասին։ Մ.թ.ա. VI-IV դդ. գտնվելով Աքեմենյան պետության հարկատու երկրների շարքում՝ Հայաստանը հաճախ ապստամբել է՝ թոթափելու օտար տիրապետությունը, իսկ Աքեմենյան պետության կործանումից հետո անմիջապես վերականգնել իր անկախությունը։ Մ.թ.ա. III դ. վերջերին Հ-ում առաջացել են չոա թագավորություններ (Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք, Կոմմագենե)։ Մ.թ.ա. II դ. սկզբներին Մեծ Հայրի թագավորական գահին Երվանդունիներին փոխարինել է Արտաշեսյան արքայատոհմը։ Արտաշեսյան թագավորության (մ.թ.ա. 11-1 դդ.) ժամանակ Հ. հասել է իր քաղաքական ու ռազմական զարգացման առավել բարձր աստիճանին։ Տիգոսն Մեծի (մ.թ.ա. 95-55) գահակալության ժամանակ Մեծ Հայրի թագավորությունը վերածվում է հզոր տերության՝ իր մեջ առնելով գրեթե ողջ Հայկական լեռնաշխարհը (բացառությամբ Փոքր Հայփ),

Վիրքը, Աղվանփ, Ասորիքը, Միջերկրական ծովի արևելյան ափի եփրները, Հյուսիսային Միջագետփ։ Արտաշեսյան գահակալները

1. Թռչնի բրոնզե արձանիկ (էճաշեն), 2. բազմափող պաշտամունքային կավանոթ (Լճաշեն), 3.եռոտանի (Շրեշ բլուր), 4. ցլի բրոնզե գլուխ (Լճաշեն)