Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/329

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կան հարցը»։ Օսմանյան կայսրությունը XIX դ. 90-ական թթ. որդեգրում է «Հայկական հարցի» լուծման իր, այն է՝ հայերի բնաջնջման (ցեղասպանության) քաղաքականությունը, որը շարունակվում և հիմնականում ավարտին է հասցվում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1915-18)։ Հ-ի մեծ մասը Մեծ եղեռնի հետևանքով զփվել է հայ բնակչությունից և այնուհետև մնացել հետագայում կազմավորված Թուրքական Հանրապետության տիրապետության ներքո։ Հ-ի որոշ տարածքներ (Արցախ, Ուտիք, Նախիջևան) հետագայում (1921) բռնակցվել են Ադրբեջանական ԽՍՀ-ին։

Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում հաջորդաբար ստեղծվել են Հայաստանի Հանրապետությունը (1918-20), Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը (1920-91), Հայաստանի Հանրապետությունը (1991-ից)՝ Երևան մայրաքաղաքով։ 1991ին իր անկախությունն է հռչակել ԼՂ (տես Լեռնայ ի II Ղարաբւտրի Հանրապետություն)։

Հայաստանի առաջին Հանրապետությունը հռչակվել է 1918-ի մայիսի 28-ին։

1918- ի մայիսի 28-ին (անկախության տարեդարձի օրը) ՀՀ Կառավարությունը Հայաստանը հայտարարել է միացյալ և անկախ հանրապետություն։ Պաշտոնական հայտարարությունում ասված է. «Հայաստանն ամբողջացնելու և ժողովրդի լիակատար ազատությունն ու բարգավաճումն ապահովելու համար Հայաստանի Կառավարությունը, համաձայն բովանդակ հայ ժողովրդի միահամուռ կամքի ու ցանկության, հայտարարում է, ՈՐ այսօրվանից Հայաստանի բաժան-բաժան մասերը մշտնջենապես միացած են իբրև անկախ պետական միություն»։ Արևմտահայ նահանգների հետ միասին Ղարաբաղը (Արցախ) հայտարարվել է միացյալ և անկախ Հայաստանի Հանրապետության անբաժանելի մաս։ Կառավարությունը ձգտել է հասնել Ղարաբաղի վերամիավորմանը ՀՀ-ին և պաշտպան կանգնել արցախահայության ապար դատին։ Ղարաբաղի, Նախիջևանի և Զանգեզուրի նկատմամբ Ադրբեջանի հավակնություններով պայմանավորված՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները թշնամական էին։ Ադրբեջանի մուսավաթական կառավարությունը՝ թուրք էմիսարների օժանդակությամբ, ձգտել է հայաթափել Ղարաբաղը և եփրամասը ենթարկել իրեն։ Այդ խնդրում ադրբեջանամետ քաղաքականություն է վարել Բաքվի անգլիական զորքերի հրամանատարությունը։ Անգլիացիների միջամտությամբ 1918-ի նոյեմբերին կասեցվել է Անդրանիկի զորախմբի առաջխաղացումը դեպի Շուշի։ Նրանց գիտությամբ ու հովանավորությամբ 1919-ի կեսին Արցախի և Զանգեզուրի նահանգապետ է նշանակվել հայատյաց Խոսրով Բեկ Սուլթանովդ։ ԻՐ հերթին ՀՀ Կառավարությունը կազմակերպել է Ղարաբաղի և Զանգեզուրի համատեղ կառավարումը «ԶանգեզուրՂարաբաղի շրջանային խորհրդի» միջոցով, ապա տարածաշրջանի նահանգապետ (կոմիսար) է նշանակել Աորեն Շահմազյանին։ Արցախը պահպանելու համար ռազմավարական հատուկ նշանակություն է ստացել Զանգեզուրը, որի պաշտպանությունը կազմակերպելու նպատակով 1919-ի օգոստոսին ՀՀԴ բյուրոյի ոաշմամբ Սյունիք է մեկնել փոխգնդապետ Գարեգին Նժդեհը։ Իսկ ՀՀ շարունակել է իր օգնությունը Լեռնային Ղարաբադին։ Գումար է հատկացվել նաև «Ղարաբաղի զորամաս» կազմավորելու համար։ Այդուհանդերձ, մուսավաթական հասակներին հաջողվել է կազմակերպել Շուշիի հայ բնակչության կո- տորած (1920-ի մարտի 23), որից հետո ՀՀ Կառավարության ոաշմամբ՝ 1920-ի ապրիլի կեսին հայկական զորամասերը Դայի հրամանատարությամբ մտել են Ղարաբաղ և փաստորեն իրականացրել Ղարաբաղի միացումը ՀՀ-ին։

Ադրբեջանում խորհրդային իշխանություն հաստատվելուց (1920-ի ապրիլի 28) հետո խորհըրդային Ռուսաստանը վարել է ադրբեջանա-թուրքամետ քաղաքականություն, իսկ խորհրդային Ադրբեջանը ռուսական 11 -րդ կարմիր բանակի օգնությամբ ձգտել է նվաճել և իրեն միացնել հայկական Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը։ Ապրիլի 30-ին Ադրբեջանի Հեղկոմը ՀՀ Կառավարությանը վերջնաղի է ներկայացրել՝ Ղարաբադից և Զանգեզուրից հայկական զորքերը դորու հանելու մասին, այլապես Ադրբեջանն իրեն կհամարեր պատերազմական դրության մեջ ՀՀ-ի հետ։ Հաջորդ օրը ՀՀ Կառավա-