Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/330

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ատյանը նույնաբնույթ վերջնագիր է ներկայացրել նաև 11-րդ կարմիր բանակի հրամանատարությունը։ Վերջնագրերից հետո խորհրդային Ռուսաստանի զորամասերը մտել են Ղարաբաղ և մայիսի 26-ին այստեղ ևս հաստատել խորհրդային կարգեր։ Դրոն իր զորամասով ստիոլված հեռացել է Արցախից։

Մոսկվայում Լ. Շանթի և Ռուսաստանի պատվիրակությունների բանակցությունների (1920-ի մայիս-հունիս) ընդհատումից հետո և մինչև Երևանում դրանց վերսկսելը. ՀՀ Կառավարությունը 1920-ի օգոստոսի 6-ին Թիֆլիսում բանակցություններ է սկսել խորհրդային Ռուսաստանի հետ՝ միջրղետական հարաբերությունները կարգավորելու նպատակով։ ՀՀ պատվիրակությունը քննարկման համար առաջադրել է հետևյալ պայմանները. ՌԽՖՍՀ պետք է ճանաչի Հայաստանի Հանրապետությունը և չմիջամտի նրա ներքին գործերին, պետք է դադարեցվեն ռազմական գործողությունները միմյանց միջև, խորհրդային զուքելը հետ քաշվեն, ու վերականգնվի այն իրավիճակը. ուպիսին գոյություն է ունեցել մինչև նրանց Ղարաբաղ և Ղազախ մտնելը։ Իսկ հայկական զուքերն իրենց հերթին չէին մտնելու Ղարաբաղ. ՀՀ Կառավարությունը թույլ էր տալու Նախիջևան մտած խորհրդային զուքերի ազատ վերադարձն Ադրբեջան. խորհրդային զուքելը չպետք է կենտրոնանային ՀՀ սահմանների վրա և այլն։ 1920-ի օգոստոսի 10-ին Թիֆլիսում ստորագրվել է ՀՀ-ի և ՌԽՖՍՀ-ի միջև համաձայնագիր. որի 2-րդ հոդվածի համաձայն՝ խորհրդային զուքելը պետք է զբաղեցնեին վիճելի համարվող Ղարաբաղը. Զանգեզուրը և Նախիջևանը։ Խորհրդային զուքերի կողմից վիճելի տարածքների զոսվումը չպետք է կանխորոշեր դրանց նկատմամբ Հայաստանի կամ Ադրբեջա-