Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/331

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նի իրավունքի հարցը։ Սակայն Զանգեզուրի ժողովուրդը չի ճանաչել օգոստոսի 10-ի համաձայնագիրը և իր հրամանատար Գարեգին Նժդեհի գլխավորությամբ շարունակել է պայքարն ադրբեջանա-ռուսական զավթողական նկրտումների դեմ։ Մոսկվայի հայ-ռուսական բանակցություններին հաջորդել են (1920-ի հուլիս-օգոստոս) խորհրդա-թուրքական բանակցություններ, որի արդյունքում օգոստոսի 24-ին պատրաստվել է ռուս-թուրքական մերձեցման պայմանագրի նախագիծ։ Գործակցության մեջ մտնելով Խուհըրդային Ռուսաստանի հետ և նրա գիտությամբ ու օժանդակությամբ՝ 1920-ի սեպտեմբերի 28-ին Թուրքիան առանց պատերազմ հայտարարելու հարձակվել է Հայաստանի վրա և սեպտեմբերի

29- ին գոսվել է Սափղամիշը. հոկտեմբերի 30ին՝ Կաաը, նոյեմբերի 5-ին՝ Ալեքսանդրապոլը։ ՀՀ Կառավարությունը ստիպված նոյեմբերի 18ին Ալեքսանդրապոլում կնքել է զինադադար, իսկ նոյեմբերի 25-ին սկսել հայ-թուրքական հաշտության բանակցություններ։ 1920-ի հոկտեմբերին Երևանում վերսկսվել են հայ-ռուսական բանակցությունները Լ. Շանթի և Բ. Լեգոսնի պատվիրակությունների միջև։ Հոկտեմբերի 28-ին ստորագրվել է արձանագրություն և պատրաստվել հայ-ռուսական հաշտության պայմանագրի նախագիծը, որի 3-րդ կետի համաձայն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը որոշվելու էր կողմերի ներկայացուցիչների կոնֆերանսում. Ռուսաստանի ներիայացուցչի մասնակցությամբ։ Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի գավառների պետական պատկանելության անհամաձայնության դեպքում հարցը լուծվելու էր հանրաքվեով։ Իսկ ընդունված «արձանագրությամբ» կողմերը պարտավորվել էին պայմանագիՂ ստորագրել, եթե Ռուսաստանը և Ադրբեջանը ճանաչեին Հայաստանի անխախտ իրավունքները վիճելի Նախիջևանի ու Զանգեզուրի գավառների նկատմամբ և այնտեղից դորա բերեին իրենց զորքերը։ Իսկ Հայաստանը հրաժարվելու էր Ղարաբաղի նկատմամբ պահանջից։ Պայմանագիրը, սակայն, չի ստորագրվել Բաքվի դիմադրության պատճառով։ Թուրքիայի հետ դեռևս շարունակվող հաշտության բանակցությունների օրերին Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն՝ Մ. Կապանի գլխավորությամբ, Ղազախի կողմից հայ-ադրբեջանական սահմանն անցնելով (Ադրբեջանում տեղակայված 11-րդ կարմիր բանակի զորամասերի հետ)՝ 30- 1918- ի նոյեմբերի 29-ին հռչակել է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ստեղծումը։ Հայաստանի Հանրապետության Խորհրդարանը և Կառավարությունը, ավելորդ արյունահեղությունից խուսափելու նպատակով. որոշել են հրաժարվել իշխանությունից, և դեկտեմբերի 2-ին Երևանում ՀՀ-ի և ՌԽՖՍՀ-ի միջև ստորագրված համաձայնագրով Հայաստանը հռչակվել է խորհրդային հանրապետություն։

Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն (ՀԽՍՀ), տարածությունը՝ 29.8 հզ. կմ2, բնակչությունը՝ 3700 հզ. (1989)։ Հայաստանը խորհրդային է հայտարարվել 1920-ի նոյեմբերի 29-ին՝ ռազմահեղափոխական կոմիտեի կողմից։ Իսկ դեկտեմբերի 2-ին ՌԽՖՍՀ-ի հետ կնքված համաձայնագրով՝ Հայաստանի առաջին Հանրապետության Կառավարությունը վայր է դրել իր լիազորությունները։

Ադրբեջանի իշխանությունները. Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումից հետո, հայտարարել են Հայաստանի հետ վիճելի տարածքներից իրենց հրաժարման մասին։ Հայաստանի Հեղկոմի նախագահ Ս. Կապանին ուղղված հեռագրում ասված է. «Ադրբեջանի Խորհըրդային Սոցիալիստական Հանրապետության անունից հայ ժողովրդին հայտարարեցեք Ադրբեջանի Հեղկոմի նոյեմբերի 30-ի որոշումը. «Ադրբեջանի բանվորա-գրոպացիական կառավարությունը. ստանալով ապստամբած գյուղացիների անունից ուրախալի լուրը Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության հռչակման մասին, ողջունում է եղբայրական ժողովրդի հաղթանակը։ Այսօրվանից վերացված են հայտարարվում սահմանային վեճերը Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը համարվում են Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության մասեր։ Կեցցե խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի բանվորների ու գյուղացիների եղբայրությունն ու միությունը։

Ադրբեջանի խորհրդային Հեղկոմի նախագահ՝ Նափմանով Արտաքին գործերի կոմիսար՝ Հուսեյնով»։

Դեկտեմբերի 1-ին Բաքվում կազմակերպված քաղաքային խորհրդի հանդիսավոր նիստում Նափմանովն իր առաքած հեռագրի բովանդակությունը հարպարակել է որպես Հռչակագիր. որը ողջունել են ելույթ ունեցողները՝ Ա.