Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/332

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Բեկզաղյանը. Ս. Օրջոնիկիձեն և այլք։ Դեկտեմբերի 2-ին Մոսկվա հղած հեռագրում Օրջոնիկիձեն նշել է. «Ադրբեջանը երեկ արդեն հայտարարել է Խորհրդային Հայաստանի օգտին Նախիջևանի, Զանգեզոսի ու Լեռնային Ղարաբաղի հանձնելը»։


Երկու ՕՐ անց մամուլում լույս է տեսել Ի. Ստալինի վերաբերմունքը հավաստող հաղորդում, որում ասվում է. «Դեկտեմբերի 1-ին Խորհրդային Ադրբեջանն ինքնակամ հրաժարվում է վիճելի գավառներից և հռչակում Զանգեզուփ, Նախիջևանի ու Լեռնային Դյարաբաղի հանձնումը Խորհրդային Հայաստանին»։

Հայաստանի Հեղկոմի նախագահ Ս. Կասյանը 1921-ի հունվարին Ն. Նափմանովին հղած պատասխան հեռագրում նշել է. «Հայաստանի խորհրդային Ռազմա-հեղափոխական կոմիտեն եղբայրական հիացումի զգացումով ընդունեց Ադրբեջանի Խորհրդային իշխանության 1920-ի նոյեմբերի 30-ի պատմական ակտը Զանգեզուփ, Նախիջևանի ու Լեռնային Ղասս բադի մասին»։ Սակայն շուտով Ադրբեջանը հսսպարակում է տվյալ դեկրետի այլ տարբերակ, որը Լեռնային Ղարաբաղի համար նախատեսում էր հանրաքվեի անցկացում։ Դա միջոց Ե, որպեսզի հետագայում նա ռազմակալած հայկական երկրամասի հանրաքվեի արդյունքները ներկայացնի հօգուտ Ադրբեջանի։

Հայաստանի Հեղկոմը Ս. Կապանի նախագահությամբ ձեռնամուխ է եղել իշխանության տեղական մարմինների ձևավորմանը։ Շուտով հեղկոմներ են ձևավորվել նաև գավառներում (9), շրջաններում ու գյուղերում։ Հեղկոմները ստանձնել և իրականացրել են օրենսդիր ու գործադիր իշխանությունը։ Իշխանության ժամանակավոր նշանակովի այդ մարմինները գործել են մինչև խորհուրդների ընտրությունների անցկացումը։ Ըստ դեկտեմբերի 2-ի համաձայնության՝ Հայաստանի Հեղկոմում պետք է ընդգրկվեին նաև «ձախ» դաշնակցականներ, ինչը սակայն չի իրագործվել։ Հեղկոմը ստեղծել է Արտակարգ հանձնաժողով՝ հակահեղափոխության դեմ պայքարելու համար։ Վերացվել է նախկին դատական համակարգը և ստեղծվել «ժողովրդական դատարաններ» ու «հեղափոխական տրիբունալ»։ Հանրապետությունում մտցվել է խորհրդային Ռուսաստանի օրենսդրությունը։ Պայքար է սկսվել Դաշնակցություն կուսակցության և նախկին կառավարության անդամների ու բանակի սպայության դեմ, ձերբակալվել և արտաքսվել է շուրջ 1400 սպա։ Հայաստանում սկսել է կիրառվել «ռազմական կոմունիզմի» քաղաքականություն։ Երկարմ աճում և դժգոհությունը, տարերայնորեն ծայր են առել ապստամբական ելույթներ։ 1921-ի փետրվարի 12-15-ին հայկական զորամասերը Լոռին ազատագրել են վոոց զորքերի վերահսկողությունից և վերամիավորել խորհրդային Հայաստանին։ 1921-ի փետրվարի 18-ին ապստամբները գրավել են Երևանը, ստեղծվել է «Հայրենիքի փրկության կոմիտե»՝ Սիմոն Վոոցյանի նախագահությամբ։ Խորհրդային իշխանությունը Երևանից հեռացել է Ղամաղու-Վեդիի (Արտաշատ-Արարատ) շրջան։ Սկսվել են քաղաքացիական կռիվները։ Երևանը գրավելուց և Հայաստանի կենտրոնում խորհրդային իշխանության տապալումից մեկ շաբաթ անց (փետրվարի 26-ին) Մոսկվայում սկսվել են ռուս-թուրքական բանակցությունները, և 1921-ի մարտի 16-ին կնքվել է ռուս-թուրքական պայմանագիր, որով Նախիջևանն անցել է Ադրբեջանի խնամակալության ներքո։ Պայմանագրի ստորագրումից երկու շաբաթ անց՝ մարտի վերջերին, խորհրդային Ռուսաստանի բանակը ձեռնարկել է վճռական գործողություններ, ապրիլի 2-ին մտել Եշևան և վերահաստատել խոշհըրդային իշխանությունը։ Ապստամբները հեռացել են Սյունիք և, 1921-ի ապրիլի 27-ին Տաթևի վանքում հրավիրելով համազանգեզուրյան II համագումարը. եփրամասը հռչակել են Լեռնահայաստանի Հանրապետություն, վարչապետ նշանակել Ս. Արապանին, սպարապետ՝ Գ. Նժդեհին։ Մայիսին խորհրդային Հայաստանի Ռազմհեղկոմը վերափոխվել է ժողկոմխորհի, որի նախագահ է նշանակվել Ռուսաստանից գործուղված Ալ. ՄյասԱիկյանը։ Ապրիլի 22-ին թուրքական զորքերը հեռացել են Ալեքսանդրապոլի գավառից։

1921-ի հունիսի 9-ին, ի պատասխան Ռուսաստանի արտգործժողկոմատի դիմումի, Կովկասյան 1-ին կորպուսի շտաբի պետ Ի. Վոանկովը հայտնել է. «Ղարաբսպն ու Զանգեզուրը, որպես հայ բնակչության մեծ տոկոս ունեցող նահանգներ, Ադրբեջանի Հեղկոմի ոաշմամբ, Զանգեզոտրւմ հակահեղափոխության վերացումից հետո պետք է անցնեն Հայաստանին»։

Հայաստանի խորհրդային կառավարությունն Ալ. Մյասնիկյանի գլխավորությամբ մեծ ճիգեր է գոշծադրել Արցախը Հայաստանին միացնելու ուղղությամբ. 1921-ի հունիսի 3-ին