Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/342

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

խումների հետ միաժամանակ իշխանության առջև ծառացած խնդիրների շարքում կարևորվել է երկրի ներքին քաղաքական իրավիճակի կայունացման հիմնախնդիրը։ Վճռական քայլեր են ձեռնարկվել տարերայնորեն առաջացած անկանոն ցինկած խմբերը կազմացրելու ուղղությամբ. որոնք հանր սրոլետությունում ստեղծել էին լարված իրավիճակ, նպաստել քրեական տաոերի աշխուժացմանը։ Անկանոն զինված խմբավորումները զինաթափվել են և կազմացրվել։

Եշկրի քաղաքական կյանքն աստիճանաբար ձեռք է բերել ժողովրդավարական հասարակությանը հատուկ գծեր՝ հրապարակայնություն, խոսքի ազատություն, բազմակուսակցականություն։ Հայաստանում գործելու հնարավորություն են ստացել 1920-ից հետո սփյուռք տարագրված հայ ազգային կուսակցությունները՝ ՀՀԴ, ՍԴՀԿ, ՌԱԿ։ Նախկին կոմունիստների մի մասը ստեղծել է դեմոկրատական կուսակցությունը, մի փոքր ավելի ուշ նորոգված ծրագրով վերստեղծել է Հայաստանի կոմունիստական կուսակցությունը։ Ձևավորվել են

Հայաստանի հակապետական կուսակցությունը, Ինէնորոշում միավոաոկր (ԻՄ), Հայաստանի քփստոնեա-դեմոկրատական միությունը (Հ-6ԴՄ), Սահմանադրական իրավունք միությունը (ՍԻՄ), Ազգային ժողովրդավարական միությունը (ԱԺՍ) են։ Կարճ ժամկետում հանրապետությունում գրանցվել են մի քանի տասնյակ կուսակցություններ և հասարակական-քաղաէական կազմակերպություններ, որոնք ներկայացրել են քաղաքական հայացքների լայն տարապատկեր՝ կոմունիստներից մինչև միապետության կողմնակիցներ։ Որոշակի փոփոխություններ է կրել ՀՀՇ. եթե 1988-90-ին այդ շարժումը լիակատար իշխել է հանրապետության քաղաքական կյանքում, ապա իշխանության անցնելուց հետո դրությունը փոխվել է։ Բնակչության նյութական դրության վատթարացումը, գործազրկության աճը և այլն խարխլել են ՀՀՇ-ի և նար ղեկավարների վարկը։ ՀՀՇ-ի ղեկավար կորիզը պառակտվել է. շարժման որոշ գործիչներ (Վ. Մանուկյան, Ա. Մանաչաղան, Դ. Վամդանյան և ուրիշներ) դուրս են եկել ՀՀՇ-ից, աստիճանաբար ձևավորվել է քաղաքական ընդդիմություն։ Քաղաքական ուժերի դասավորությունը հանրապետությունում հստակեցվել է սահմանադրության քննարկման և Աժի ընտրությունների ընթացքում։ 1994-ի վերջին ՀՀ նախագահի հրամանագրով Հայաստանում ժամանակավորապես դադարեցվել է ՀՀԴ կուսակցության գործունեությունը, որը մեղադրվել է հասարակական-քաղաքական կազմակերպությունների մասին հանրապետությունում գործող օրենքի խախտման մեջ։ 1995-ի Աժ ընտրությունների նախօրյակին ձևավորվել է «Հանրապետություն» միավորումը, որի միջուկը ՀՀՇ-ն ԷՐ։ Միավորման մեջ են մտել աջ քաղաքական ուժերը՝ Հանրապետական կուսակցությունը, Ռամկավարազատական (լիբերող-դեմոկրատական) կուսակցությունը, «Մտավորական Հայաստան» միությունը, Քփստոնեա-դեմոկրատական միությունը և ձախ հայացքներ ունեցող Սոցիալ-դեմոկոստ հնչակյան կուսակցությունը։ 1995-ի հուլիսին կայացած Աժ ընտրություններն ավարտվել են «Հանրապետություն» միավորման հաղթանակով։ Աժ-ում տեղեր են ստացել նաև «Շամիրամ» կազմակերպությունը, կոմկուսը. ԱԺՄ, ԱԻՄ։ Աժ նախագահ է ընտրվել Բ. Արարքցյանը, ՀՀ նախագահի հաստատած Կառավարության նոր կազմը գլխավորել է Հ. Բագրատյանը։

1996-ի սեպտեմբերին ՀՀ նախագահի լիազորությունների ժամկետը լրանալու կապակցությամբ տեղի են ունեցել նոր նախագահական ընտրություններ։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ Լ. Տեր -Պետրոսյանն ստացել է ընտրողների ձայների 50,4 %-ը. իսկ ընդդիմության միասնական թեկնածու Վ. Մանուկյանը՝ 40 %-ը։ Նախագահական ընտրությունների ժամանակ կտրուկ սրվել է երկրի ներքաղաքական վիճակը։ Ընդդիմությունն իշխանություններին մեղադրել է ընտրությունների արդյունքները կեղծելու մեջ։