Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/344

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

յաստանի հանրապետական կուսակցություն) և Վ. Հովհաննիսյանը (Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություն)։ Հայաստանի հանրապետական. «Օրինաց երկիր» և Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունները ձևավորել են կոալիցիոն կառավարություն։ ՀՀ նախագահի հաստատած կոալիցիոն կառավարության նոր կազմը գլխավորում է Ա. Մարգարյանը (2004-ից)։

Արտաքին քաղաքականության բնագավառում սկսած 1990-ական թթ. արձանագրվել են նկատելի հաջողություններ, և բոլոր հարևանների հետ բնականոն հարաբերություններ հաստատելու և խաղաղ գոյակցության սկզբունքի հիման վրա ՀՀ իրականացրել է ինքնուրույն քաղաքականություն։ ՀՀ ճանաչել են Վրաստանը, Իրանը, Թուրքիան. Ռուսաստանը. ԱՄՆ. Ֆրանսիան, ինչպես նաև Եվրոպայի. Ասիայի. Ամերիկայի, Աֆփկայի բազմաթիվ երկրներ։ Շուրջ 130 պետությունների հետ դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել դեսպանությունների մակարդակով։ 2004-ին ՀՀ դեսպաններ է ունեցել 33 երկրներում. իսկ 39ում՝ համատեղությամբ։ 1992-ին ՀՀ դարձել է ՄԱԿ-ի, 2001-ին՝ Եվրոպական խորհրդի անդամ. ընդունվել մի շարք հեղինակավոր միջազգային կազմակերպությունների (ՅՄՐՆԵՍԿՕ. Միջխորհրդարանական միություն և այլն) մեջ։ Անդամակցում է Անկախ պետություններ համագոյակցության միջպետական կառույցներին։ ՌԴ հետ հաստատվել է իրավահավասար միջպետական բարեկամական հարաբերություններ Կնքվել է Ռուս-հայկական մեծ պայմանագիքըինչն ապահովում է երկու երկրների տնտեսական և ռազմական լայնամասշտաբ կապերն ու համագործակցությունը։ Ռուսական ԶՈՒ զորամասերը ՀՀ-ում ստացել են ռազմական հենակետի կարգավիճակ. ՌԴ սահմանապահ զորքերը ստանձնել են հայ-թուրքական և հայ-իրանական պետական սահմանները հսկելու պարտավորություն։Բարեկամական հարաբերություններ են հաստատվել Իրանի Իսլամական Հանրապետության հետ. որի հետ տնտեսական աշխույժ կապերի հաստատումը հնարավորություն է տվել մասնակիորեն մեղմել թուրք-ադրբեջանական շրջափակման հետևանքները։ Բարեկամական հարաբերություններ են հաստատվել նաև Վրաստանի և այլ երկրների հետ։ Ընդհանուր առմամբ ՀՀ արտաքին քաղաքականության մեջ գերակա է կոմպլեմենտարության սկզբունքը։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար տարվող բանակցություններում ՀՀ մշտապես հանդես է գալիս ԼՂՀ-ն հակամարտության կողմ ճանաչելու առաջարկով, պաշտպանում է արցախահայության ինքնորոշման իրավունքը և անվտանգությունը։

Ղարաբաղյան շարժման սկզբից հիմնախնղիրն ստացել է միջազգային բնույթ։ Տարածաշրջանի եփրներից՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից և Ռուսաստանից բացի հակամարտության կարգավորման խնդրում միջնորդի դեր է ստանձնել նաև Եվտպայի անվտանգության և համագոյակցության կազմակեՄպությունը (ԵԱՀԿ)։ 1991-ի սեպտեմբերին Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Բ. Ելցինն ու Ն. Նազադաևլւ հանդես են եկել միջնորդական նախաձեռնությամբ (տես ժելեզնովոդսկյան կոմյունիկե)։ 1992-ի մարտի 24-ին Հելսինկիում ԵԱՀԿ նախարարների խորհրդի լրացուցիչ հանդիպման ժամանակ որոշվել է ստեղծել Մինսկի խումբը, որը կոչված է բանակցություններ վարելու հակամարտող կողմերի միջև, նախապատրաստել Մինսկի համաժողովի հրավիրումը։ Մինչև 1993-ը՝ ԱՀ հենվելով Մինսկի համաժողովի մանդատի վրա. մերժելէ ԼՂ ներկայացուցիչների մասնակցությունը որևէ բանակցության, ոավ բարդանում էր կողմերի միջև համաձայնության ձեռքբերումը։ 1992-ի մայիսի 8-ին Թեհրանում ստորագրվել է ՀՀ և ԱՀ բարձրագույն ղեկավարների ու Իրանի Իսլամական Հանրապետության և ՌԴ ներկայացուցիչների մակարդակով համատեղ կոմյունիկե։ Սակայն տարածաշրջանում ռազմական գործողությունների ուժգնացման և Թեհրանի հանդիպմանը ԼՂ ներկայացուցիչների բացակայության պատճառով ձեռք բերված պայմանավորվածությունները չեն իրականացվել։ 1992-ի ամառվանից մինչև 1994-ի մայիսը բազմաթիվ անհաջող փորձեր են արվել զինադադար հաստատելու ուղղությամբ, և այդ առումով, ՌԴ միջնորդությամբ և հակամարտության կողմերի միջև ուղիղ բանակցությունների արդյունքում հաստատված զինադադարը, որը պահպանվում է մինչև ՕՐԱ (2004), բանակցային գործընթացի խոշոր նվաճումն է։

1994-ի դեկտեմբերի 5-ին Բ-որդապեշտի գագաթնաժողովում որոշվել է ստեղծել Մինսկի խմբի և Մինսկի համաժողովի համանախագահության ինստիտուտը, ոուվ մեղմվեց Մինսկի