Jump to content

Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/346

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

թում ասել է. «Ղարաբադը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում։ ԽՍՀՄ փլուզման արդյունքում նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքում կազմավորվեցին երկու անկախ պետություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը։ Այդ պետությունների գոյության իրավական հիմքերը նույնական են։ Այսինքն՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ ոչ մի ընդհանուր բան չունի։ Եվ մենք պատրաստ ենք հակամարտության կարգավորման հարցը քննարկել իրավական հարթության վրա։ Բացի այդ 1992-94-ի պատերազմն ադրբեջանական իշխանությունների ագրեսիայի արդյունք էր, որով նրանք փորձում էին էթնիկ զտումներ անցկացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում՝ այն զավթելու նպատակով։ Ձևավորված դե ֆակտո իրավիճակը սեփական հողում ապրելու Լեռնային Ղարաբաղի հայերի անձնուրաց պայքարի արդյունքն է։ Սա, ինչպես ինքնորոշման իրավունրի իրականացման, այնպես էլ տարածքային ամբողջականության սկզբունքն էթնիկ զտումները հիմնավորելու համար օգտագործելու դասական օրինակ է։ Ղարաբաղի ժողովուրդը պաշտպանել է ժողովրդավարական հասարակության մեջ ազատ ապրելու իր իրավունքը… Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացած պետություն է… Հայաստանը պատրաստ է հրադադարի ռեժիմի պահպանմանն ու ամրապնդմանը։ Մենք պատրաստ ենք հակամարտության համապարփակ կարգավորման լուրջ բանակցությունների…»։ Ապա Ռ. Քոչրայանը դագաղների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է ԼՂՀ գոյության իրավական հիմքերը, հակամարտության կարգավոո5ան ՀՀ դիրքորոշումը. Թուրքի ա -Հայաստան հարաբերությունների զարգացումները. Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը. Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության դաշնագրի ստեղծման հնարավորությունը և այլ հիմնախնդիրներ։

Գրկ. Սարդար յան Ս.. Նախնադարյան հասարակությունը Հայաստանում, Ե., 1967։ Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց. Ե.. 1968։ ԱգաթաՈգեղոս. Հայոց պատմություն, Ե.. 1983։ Փավստոս Բուզանդ. Պատմություն Հայոց, Ե.. 1968։ Եղիշե. Վաոբսնի և հայոց պատերագմի մասին, Ե.. 1971։ Ղազար Պարպեցի, Հայոց պատմության։ Թուղթ Վահան Մամիկոնյանին, Ե.. 1982։ Սեբերա, Պատմաթխն, Ե., 1979։ Մովսես Կաղանկատվացի, Պատմություն Աղվանից աշխարհի, Ե., 1969։ Հովհաննես Դրա ս իր ա ն ա կ և րտ ց ի . Պատմաթխն Հայոց, Թ., 1912։ Թովմա Արծրունի եվ Անանուն.

Պատմության Արծուրնյաց տան, ե.. 1978։ Ստեփանրա Տարանեցի (Ասողիկ), Պատմաթխն տիեզերական, ՍՊԲ, 1885։ Արիստակես Լաստիվերցի, Պատմության. Ե., 1971։ Մատթերա Ոահայեցի, ժամանակագրություն, Ե.. 1973։ Կիրակոս ԳանՀակեցի, Հայոց պատմության, Ե., 1982։ Օամչյան Մ. Պատմաթխն Հայոց, հ. 1-2. Վնտ.. 1784-85։ Օրմանյան Մ., Ազգապատում, մ. 1, ԿՊ, 1912։ Ադոնց Ն., Պատմական ուսումնասիրություններ, Փարիզ. 1948։ ԼԵո. Երկ. ժող., հ. 1-2, Ե., 1966-67։ Ս տեփանրա ՕՐ թե լյան, Սյունիքի պատմության, Ե., 1986։ Հայ ժողովրդի պատմություն, հ. 1-8, 1971-81։

Պ. Չոբա&յան, Վ. Ղազախեցյան, Ա. Սարգսյան

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ. համազգային բարեսիրական կազմակերպություն։ Հիմնվել է 1992-ի մարտի 3-ին։ Նպատակն է համայն հայության ուժերի և կարողությունների համախումբ գործադրմամբ օգնել հայրենիքի զորացմանն ու բարգավաճմանը, կայուն հիմքեր ստեղծել ազգային պետականության ամրապնդման համար։ Հիմնական խընդիրներն են՝ օժանդակել Հայաստանի տնտեսության զարգացմանն ու բարեփոխումների իրականացմանը, գիտական, կրթական, մշակութային. առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը, 1988-ի Սպիտակի երկրաշարժի հետևանքների հաղթահարմանը. արցախահայության կափքների. բռնագաղթածների հիմնահարցերի լուծմանը նպաստելը և համազգային կարևորություն ունեցող այլ ծրագրերի իրագործմանը։ Հիմնադրամն ունի իրավաբանական անձի կարգավիճակ. Հայաստանում իր գործունեությունն իրականացնում է հանրապետության, իսկ նրա սահմաններից դուրս՝ տվյալ պետության օրենսդրությանը համապատասխան։ Միջոցները գոյանում են հայության կամավոր տուրքերից, անհատների նվիրատվությունների ու կազմակերպությունների հատկացումներից։ Հիմնադրամն ունի նաև մնայուն ֆոնդեր, որոնք ստեղծվել են կրթական և սոցիալական ծրագրերը հովանավորելու նպատակով։

Հիմնադրամի ղեկավար մարմինը հոգաբարձուների խորհուրդն է, որի կազմը հաստատվում է ՀՀ նախագահի հրամանագրով։ Խորհուրդը գլխավորում է ՀՀ նախագահը։ Կազմի մեջ են մտնում ՀՀ Աժ նախագահը, վարչապետը, ԼՂՀ նախագահը, վարչապետը, ՀՀ արտարին գործերի, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարները, ՀՀ Կենտրոնական բանկի և Հայաստանի գործարարների միության նախագահները. Ամենայն հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսները, Հայ կաթոլիկ և Հայ ավետարանական եկեղեցիների