Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/368

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Շուշիի. Մարտակերտի (Մփրավենդ. Բաշզյունեփայա. Մանիքլու. Ջանյաթաղ, Գյուլաթաղ). Ֆիզուլիի (Նեշքին Մեյիդահմեդլի. Հորադիզ) և այլ շրջանների ինքնարդաշտոյանական ու ազատագրական մարտերին։ Ռազմական գործողություններին մասնակցելուն զուգընթաց գումարտակի անձնակազմը կատարել է նաև ՊԲ հրամանատսրրության հատուկ առաջադրանքները։

Գումարտակից ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել է Գ. Սարգսյանը. ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով՝ Դ. Հակոբյանը։

Հրամանատարներ՝ Հ. Մարզպան. Գ. Մարգըսյան։ Զոհվել է 9 հետախույզ։

Մ. Հարաթյունյան

ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆ ռազմական, հակառակորդի զուքերի վիճակի, գործողությունների ու մտադրությունների, նաև տեղանքի, ճառագայթային. քիմիական իրադրության մասին և այլ տվյալներ հավաքելու միջոցառումների ամբողջություն, ուն անհրաժեշտ է հակառակորդին համակողմանիորեն գնահատելու և ճիշտ որոշում ընդունելու համար կախված ծավալից. նշանակությունից և իրականացվող խնդիրներից՝ Հ. լինում է ռազմավարական (կազմակերպվում է ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարության, գլխավոր շտաբի, առանձին զորատեսակների հրամանատարական օղակների կողմից՝ երկրի պաշտպանության ապահովման, պատերազմի և ռազմական գործողությունների ժամանակ ԶՈՒ ռազմավարական պլանավորման և օգտագործման նպատակով), օպերատիվ (կազմակերպվում է օպեոստիվ-ռազմավարական. օպերատիվ և օպերատիվ-մարտավարական միավորումների հրամանատարական օղակների, զորատեսակների և հատուկ զուքերի հրամանատարության կողմից՝ մարտական գործողությունների նախապատրաստման և իրականացման համար հետախուզական տեղեկությունների հայթայթման նպատակով) և մարտավարական (կազմակերպվում է զորամիավորումների, զորամասերի և ստորաբաժանումների, առանձին զորատեսակների հրամանատարական օղակների կողմից՝ մարտի նախապատրաստման և վարման համար անհրաժեշտ հետախուզական տեղեկությունների հայթայթման նպատակով)։

Ղարաբաղյան պատերազմի սկգբին կամավորական ջոկատների և ինքնապաշտպանական ուժերի կազմում ձևավորվել են առանձին հետախուզական խմբեր, որոնք տեղեկություններ են ապահովել կոնկրետ մարտական գործողության իրականացման համար, միաժամանակ թշնամու թիկունքում ծավալել դիվերսիոն-հետախուզական գործողություն։ ՊԲ-ի ստեղծմանը զուգահեռ կազմավորվել են առանձին հետախուզական զորամասեր ու ստորաբաժանումներ ՊԲ-ի բազմաթիվ հետախույզներ արժանացել են պետական պարգևների։

է. Գ-ևորգյան

ՀԵՏԵՎԱԿԻ ՄԱՐՏԱԿԱՆ ՄԵՔԵՆԱ (ՀՄՄ).

թրթուրավոր կամ անվավոր, զրահապատ մարտական մեքենա։ Նախատեսված է մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումների սպառազինման. հրթիռամիջուկային զենքի կիրառման դեպքում՝ անձնակազմի (մարտադաշտում գործող) շարժունակության, զինվածության և պաշտպանունակության ապահովման համար։

Ղարաբաղյան պատերազմում օգտագործվել են ՀՄՄ-1 և ՀՄՄ-2 մակնիշների մեքենաները։ ՀՄՄ-2 մեքենայում ՀՄՄ-1-ի համեմատությամբ փոփոխվել է մարտական բաժանմունքը։ Երկտեղ աշտարակում տեղակայվել է առավել կատարյալ՝ 30 (ևք-անոց 2Ա42 ավտոմատ թնդանոթ, իսկ «Մալյուտկա» կառավարվող հրթիռը փոխարինվել է «Կոնկուրս» հրթիռով, որով հնարավոր է դարձել օդային ու ցամաքային թիրախների հրթիռահրետակոծությունն ընթացքի ժամանակ (կամ կանգնած), և ավելացել հիմնական մարտական խնդիրների լուծման արղյունավետությունը։ ՀՄՄ-2 մեքենայի անձնակազմը կրճատվել է 1-ով (11-ի փոխարեն՝ 10 անձ), գետնահեռությունը ավելացել է մինչև 420 մմ, միջին արագությունը՝ 40-50 կմ/ժ, նախկին մակարդակի վրա պահպանելով դինամիկ որակները՝ փոխվել է սարքավորումների համալիրը։ ՀՄՄ-ի վրա տեղակայված սպառա-