Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/371

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ջոկատների և խմբերի հիմրի վրա։ Ջոկատներն ու խմբերը 1991-92-ին մասնակցել են Հաղրութի շրջանի ինքնապաշտպանական մարտերին։ Հրամանատարներ՝ է. Այվազյան, Գ. Շրալյան։

Մ. Հարաթյունյան

ՀԻՆ ՇԵՆ, գյուղ ԼՂՀ Շուշիի շրջանի Բեոլաձորի ենթաշրջանում՝ շրջկենտրոնից 37 կմ հարավ-արևելք։ Հայտնի էր շրջակայքի միջնադարյան բերդերով և եկեղեցիներով։ Հ-ից 3 կմ հարավ-արևելք գտնվում է Թումասեռ բերդը, որտեղից պատերազմի ժամանակ ազատամարտիկները հսկողության տակ են պահել ենթաշրջանի հարավային մասը՝ մինչև Արաքս գետը։ 1991-ին գյուղը բռնագարլթել է և մասամբ ավերվել հրետակոծություններից։ 1992-ին ազատագրվել և վերաբնակեցվում է։ Մինչև բռնագաղթը ունեցել է դպաց, գրադարան, բուժկետ։ Բնակիչները զբաղվել են անասնապահությամբ, մեղվաբուծությամբ և հացահատիկի մշակությամբ։

Ա. Բաաեղյան

ՀԻՆԳԵՐՈՐԴ ՎԱՇՏ, ՊԲ ստորաբաժանում։ Ստեղծվելէ 1991-ի հոկտեմբերին. Ստեփանակերտում։ 1992-ի սեպտեմբերին ներառվել է Կենտունական պաշտպանական շրջանի 3-րդ հրաձգային գումարտակի կազմում (ոոդես 9-րդ վաշտ)։

1990- 94-ին մասնակցել է Ասկերանի (Ջամիլու, Ասկեշան, Նախիջևանիկ, Փրջամալ), Մարտակերտի (Մփրավենդ, ԴոՏբոն, Հարաթյունագոմեր, Վաղուհաս, Հաթերք, Զարդախաչ, Գետավան, Զափար, Մեծշեն, Մոխրաթաղ, Մաղավուզ, Ձարեքտրոր և այլն), Լաչինի («Մարդասիրական միջանցք») շրջանների, Ստեփանակերտի (Կրկըժան), Շուշիի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մարտական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Դ. Առուշանյանը, Մ. Գալստյանը։

Մ. Հասրության

ՀԻՍՈՒՆԵՐԵՔԵՐՈՐԴ ՀՐԱՁԳԱՅԻՆ ԳՈՒւքԱՐՏԱԿ, ԻՊՈՒ-ի առանձին, ապա՝ Շուշիի պաշտպանական շրջանի ստորաբաժանում։ Կազմավորվել է 1992-ի սեպտեմբերին՝ ԻՊՈՒ-ի 8-րդ վաշտի հիմրի վրա։ Ունեցել է 3 վաշտ (հրամանատարներ՝ Վ. Ավագյան, Դ. ժամհարյան, Մ. Թովմասյան)։ Գումարտակը համալրվել է նաև ՀՀ կամավորներով։

1991- 94-ին մասնակցել է Լաչինի («Մարդասիրական միջանցք», Ֆինգա, Քեյոպլու), Մարտակերտի (Զլդրան, Ղազանչի, «Պուշկենյալ» բարձունք), Աղդամի (Ալիաղսղու, Խաչենստայ,

Մոլանար, Ալիմադաթլի, Ղալայչիլար, Բոյահմեդլի, Մոֆուլլու), Կուբաթլուի (Բաշառաթ), Ֆիզուփի (Հորաղիզ, Կարախանբեյլի, Մեյիդահմեդփ) շրջանների ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերին։ Մարտական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատար են եղել Մ. Գասպարյանը, Վ. Ավագյանը։

Գումարտակից ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ

աստիճանի շքանշանով պարգևատրվել են Վ.

Ավագյանը, Վ. Գեորգյանը, Գ. Առուստամյանը,

Մ. Թառանյանը, հետմահու՝ Դ. ժամհարյանը,

Ա. Դանիելյանը, Մ. Արագսյանը։ Զոհվել է 60

ացատամարտիկ։ … . Ր

Մ. Հարությունյան

ՀԻՍՈՒՆԵՐԿՈՐԵՐՈՐԴ ՀՐԱՁԳԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՏԱԿ. ՊԲ Շուշիի պաշտպանական շրջանի ստորաբաժանում։ Կազմավորվել է 1993ին՝ Քարինտակի, Շուշիի կամավորներից և «Վաչո» ինքնապաշտպանական ջոկատի հիմրի վրա։

1992- 94-ին մասնակցել է Լաչինի («Մապասիրական միջանցք»), Քելբաջարի (Պիզանիս, Քելբաջար-Գանձակ ավտոճանապարհի թունել), Աղդամի (Ջինլի, Ափաղալու, Մոլանար, Խաչինստայ, Քյոսդլար, Բոյահմեղլի, Մսղահլի-Քենգեռփ), Կուբաթլուի (Բաշառաթ), Ֆիզուլիի (Հորաղիզ), Մարտակերտի (Զլղոսն, «Պուշկենյալ» բարձունք, Մեյսողան) շրջանների ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերին։ Հրամանատար՝ Մ.Հարությունյան։ Գումարտակից ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել են Ս. Հարությունյանը և հետմահու՝ Ա. Աղաջանյանը, Վ. Համբարձումյանը, Գ. Առաքելյանը։ Զոհվել է 33 ազատամարտիկ։

Մ. Հարությունյան

ՀԻՍՈՒՆՄԵԿԵՐՈՐԴ ՀՐԱՁԳԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՏԱԿ, Շուշիի պաշտպանական շրջանի ստորաբաժանում։ Կազմավորվել է 1993-ի հունվարին՝ Բեոլաձորի ինքնապաշտպանական ջոկատի հիմրի վրա։

1988- 94-ին մասնակցել է Լաչինի («Մարդասիրական միջանցք», Աափբաբ, Խրմանլար, Բրինդուզ,Նապարա), Քելբաջարի (Պիզանիս), Կուբաթլուի (Բաշառաթ, Մինանլու), Ֆիզուփի (Շուքյոս-բեյլի, Ներքին Աբդորոոհմանլի, Հորադիզ), Մարտակերտի (Մարտակերտի ջրանցք, Կարմիրավան, Մեյսողան) շրջանների ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերին։ Հրամանատար՝ Վ. Կապան.

Գումարտակից ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվել է Վ. Կաս-