Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/372

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

յանը, ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանով՝ Հ. Նասիբյանը՝. Զոհվել է 12 ազատամարտիկ։

Մ. Հարաթյունյան

ՀՑՈՒՍՈՒ-ՆՑ Վյաչեսլավ Սամվելի (ծ. 10.9. 1959, Ստեփանակերտ), ռազմական գործիչ։ ՊԲ գեներալ-մայու (2002)։ ՊԲ սպառազինության համակարզի հիմնադիրներից։ Ավարտել է Կիեի տանկային ճարտարազիտական բարձրագույն ուսումնարանը (1981)։ 1976-92-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում, եղել է վաշտի, գումարտակի հրամանատար։ 1992-ից կամավոր ծառայել է ԼՂՀ ԻՊՈՒ-ում, սերդտեմբերից՝ ՊԲ-ում՝ որպես սպառազինության գծով հրամանատարի տեղակալ։ ՊԲ-ում ծավալել է մարտական տեխնիկայի և սպառազինության մարտունակության ապահովման, կատարելագործման և համալւման, զոսհատանկային, հրթիռահրետանային սպառազինության, ավտոտրանսպուտային տեխնիկայի ծառայությունների սպաների և կրտսեր մասնագետների համար ուսումնական հենակետի ստեղծման աշխատանքներ։ 1992-ի ապրիլին հիմնադրել է նոուգման-վհրակաեգնողակամ հենակետը, ուտեղ 1992-94-ին կազմակերպել է զոսհամեքենաների ու զոսհատեխնիկայի նորոգումը։ Շրջափակման տարիներին ապահովել է ռազմական տեխնիկայի անհրաժեշտ պահեստամասերի տեղափոխում Արցախ։

Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական ծառայության համար» մեդալով։

Հ. Խաչատղան

«ՀՈՂԱԲԵՐԴ», հրետանավուների կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1989-ին, Արարատի շրջանի Դվին գյուղում (այժմ՝ ՀՀ Արարատի մարզում)։ 1989-94-ին ջոկատը կամ առանձին ազատամարտիկներ մասնակցել են ՀՀ Արարատի (Երասխ, Աեակավան), Վայքի (Խնձորուտ), Նոյեմբերյանի (Ոսկեպար), Տավուշի (Պառավաքար), Գուիսի (Հալիձու), Մեղրիի (Նյուվադի), Կապանի (ճակատեն), Վարդենիսի (Սոթք) և ԼՂՀ Լաչինի (Ղոչազ), Մարտակերտի (Հակոբ Կամարի), Շահումյանի (Բուզլուխ, Մանաշիդ, Վերինշեն), Ֆիզուփի (Մուսաբեյփ, Հորադիզ) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մարտական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Գ. Թադևոսյանը, Հ. Խաչատրյանը։

Հ. Վաոբսմյան

ՀՈԶԱՆՑ, գյուղ ԼՂՀ Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 22 կմ հյուսիս-արեմուտք Հոչանց գետի աջարինյա ձորալանջին։ Բնակչությունը՝ 93 (2003)։ Զբաղվում են անասնապահությամբ և այգեգործությամբ։ Ունի միջնակարգ դպրոց (կոչվել է ազատամարտիկ Ալվարդ Վապանյանի անունով)։ Գյուղում պահպանվել է Ս. Ստեփանրա միանավ բազիլիկ եկեղեցին (XVII դ.), շրջակայքում՝ քարանձավային եկեղեցի (Հոչանցի անապատ)։

Ազատագրվել է 1993-ին, բնակեցվել է 1995ին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։

ՀՐԱՊԻՏԱԼ, զինվորական (որոշ երկրներում՝ նաև քաղաքացիական) հիվանդանոց։ ՀՀ-ում և ԼՂՀ-ում նախատեսված է զինծառայույների ստացիոնար բուժման համար։

Գոյություն ունեն մշտական և ժամանակավոր (կազմակերպվում են պատերազմական պայմաններում) Հ-ներ։ Պատերազմի ժամանակ գործող բանակում ստեղծվում են ռազմադաշտային շարժական (վիրաբուժական, թերապևտիկ, թեթև վիրավորների, վարակիչ հիվանդությունների և այլն) և տարհանման Հ-ներ։ Ռազմարտային շարժական Հ. ունի ավտոտրանսպուտ և դաշտային սարքավորումներ, վրաններ, բժշկական գույքի լրակազմ։ Այն հետևում է զուքին, իրագործում բուժօգնությունը դաշտային պայմաններում։

ԼՂՀ-ում առաջին Հ-ները ստեղծվել են 1990-ի սկզբին, Ստեփանակերտում՝ մարզգործկոմի և ախտորոշման կենտրոնի նկուղային հարկերում։ Բազմաճակատի առաջին գծում գործել են նաև ռազմադաշտային շարժական Հ-ներ։ ՊԲ-ի կազմավորումից և ռազմաբժշկական ծառայության հիմնադրումից հետո ստեղծվել են կենտրոնական (Մտեփանակերտ), կայազորային (Մարտունի և այլն) Հ-ներ, ուտեղ աշխատանքի ճիշտ կազմակերպումը, համալիր բուժումը, զուգակցված ներհոսպիտալային տեսակավորման հետ, նպաս-