Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/374

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

տերին։ Սեփական միջոցներով հանդերձավորել է Հադրութի գումարտակի ազատամարտիկներին. Արցախ է առաքել հագուստ, սննդամթերք։

Վ. Սարախանյան

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Ատն (Մարկրա) Գրիգորի (ծ.1.1.1951, Երևան), շինարար-ճարտարագետ. բարեգործ։ Ավարտել է Մոսկվայի Պ. Լումումբայի անվան ժողովուրդների բարեկամության համալսարանը (1976)։ 1977-98-ին աշխատել է Մոսկվայի և Երևանի արդյունաբերական շինմոնտաժային միավորումներում. 1998-ին Երևանում հիմնադրել է «Մարկրա-Հոլդինգ». 2002-ից՝ Մոսկվայում «Մարկրա ընկերության խումբ» (բաժանմունքներ ունի ՌԴ-ում, ՀՀ-ում, Իադանիայում, Ֆոսնսիայում, Ավստփայում) հոլդինգային ընկերությունները։ Ղարաբաղյան շարժման և պատերազմի տարիներին նյութական ու տեխնիկական օգնություն է ցույց տվել կամավորական ջոկատներին և ՊԲ ստորաբաժանումներին, Արցախ է առաքել մարդասիրական օգնություն։ Կազմակերպել է վիրավոր ազատամարտիկների բուժսպասարկման աշխատանքները։

ՀՀ. Հովհաննիսյան ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Հենփկ Հովհաննեսի (23 .2.

1953, գ. Ներքին Մասնաշեն (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզում) - 3.1.1994, Հակոբ Կամարի (ԼՂՀ Մարտակերտի շրջան)), ազատամարտիկհրամանատար։ Ավագ լեյտենանտ (1993)։

73-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։

85-ին աշխատել է Եմենի Հանրապետությունում, 1985-ից՝ ավտոտեխսպասարկման արհեստանոցի տնօրեն (Երևան)։ 1988-94-ին «Սասունցիճեր» և այլ կամավորական ջոկատների, Ի(օ զորամասի ստորաբաժանումների կազմերում մասնակցել է ՀՀ Գորիսի(Կոռնիձու. Տեղ). Նոյեմբերյանի (Ոսկեպար) և ԼՂՀ Ասկերանի (ԱղՂ.Ս.Հովհաննիսյան բուլաղ, Դահարզ), Լատինի («Մարդասիրական

միջանցք»), Մարտակերտի (Քաջավան, Կարմիոսվան, Մաղավուզ, Թալիշ, Զայլու և այլն). Ֆիզուլիի (Հորադիզ). Կուբաթլուի, Աղդամի շրջանների և Շուշիի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Զոհվել է մարտական առաջադրանքը կատարելիս։

Պարգևատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով։ Հ-ի անունով է կոչվել Ներքին Սասնաշենի միջնակարգ դպրոցը։ Թաղված է ծննդավայրում, որտեղ տեղադրված է նրա հուշարձանը։

Ա. Նազարյան

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Ղևոնդ Մաշայի (25.8. Ս ՀՀովհաննիսյան 1959, գ. Կուրիս (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում) - 22.7. 1998. Մեղրի), ազատամարտիկ-հրամանատար. Ղարաբադյան շարժման մասնակից։ ՀՀ բանակի գնդապետ (1997)։ 1978-80-ին ծառայել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում տեղակայված ԽՍՀՄ զորախմբում։ Ավարտել է Հունաստանի ռազմական բարձրագույն ակադեմիայի դասընթացները (1997)։

1988- 93-ին՝ Մեղրի ի կամավորական ջոկատի հրամանատար, 1993-ից՝ ՀՀ ԶՈՒ X» զորամիավորման մոտոհրաձգային գումարտակի, զորամասի հրամանատար։

1988- 94-ին մասնակցել է ՀՀ Մեղրիի (Նյուվադի, Շվանիձու, Ագարակ). Կապանի (Գեղի, Դավիթ Բեկ) և ԼՂՀ Լաչինի, Զանգելանի, Ֆիզուլիի (Հորադիզ, Գուխափ. Աբդուլռահմանբեկլի) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Պարգևատրվել է ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով։

Գրկ. Գյուլասարյան Հ.. ճանապարհ կրակի միջով, ե., 1995։ Գուլյան Ա., Հիշատակարան, Ե., 1999։

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Միքայել Հովհաննեսի (11.7.1961. գ. Կարմիր Շուկա (ԼՂՀ Մարտունիի շրջան) - 63.1996, գ.Ներքին Վեյսալու (Ֆիզուլիի շրջան)(. ազատամարտիկ, հրամանատար։ ՊԲ կապիտան (1997, հետմահու)։ 1979-81-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։

1988- 94-ին կամավորական ջոկատի և Մարտունիի ՊՇ ստորաբաժանումների (գումարտակի հրամանատար) կազմերում մասնակցել է Մարտունիի (Ղաջար, Եղլավենդ), Մարտակերտի. Ֆիզուլիի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1 -ին աստիճանի շքանշանով։ Թաղված է Կաշմիր Շուկայում։

Հ. Աբրահամյան

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Յուրի Գառնիկի («26-ի Յորոս») (19.11.1954, գ. Այգեշատ (այժմ՝ ՀՀ Արմավիրի մարզում) - 27.6.1993, գ. Մաղավուզ (ԼՂՀ Մարտակերտի շրջան)), ազատամարտիկ։ ՊԲ փոխգնդապետ (1993)։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1975)։ 1975-89-ին աշխատել է Երևանի տարբեր գիտահետազոտական ինստիտուտներում։ 1991-92-ին՝ «Սասորացի Դավիթ» ջոկատի ազատամարտիկ, 1992-93-ին՝ Ստեփանակերտի գումարտակի, «Քսանվեցի դիրքեր» պահեստազորի հրամանատար, 1992-93-ին՝ Շուշիի պարետ։