Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/379

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

  նից Լեռնային Ղարաբաղը, Զանգեզոսն ու Նախիջևանը համարվում են Խորհրդային Հայաստանի անբաժան մասերը։

1920-ի դեկտեմբերի 2-ին Գ. Օջոնիկիձեն Լենինին և Ի. Ստալինին հաղորդել է Նախիջևանը, Զանգեզուրը և Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Հայաստանին վերադարձնելու Ադրբեջանի հեղկոմի որոշման մասին։

Ադրբեջանի հեղկոմի 1920-ի նոյեմբերի 30-ի հռչակազփ, «Հայաստանի ու Ադրբեջանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետությունների կառավարությունների միջև եղած համաձայնության», ինչպես նաև Ռուսաստանի կոմունիստական (բանվորական) կուսակցության կենտկոմի Կովկասյան բյուրոյի 1921-ի հունիսի 3-ի որոշման հիման վրա Խորհրդային Հայաստանի ժողկոմխորհը 1921-ի հունիսի 12-ին Լեռնային Ղարաբաղը հայտարարել է ՀԽՍՀ անբաժան մաս։

Գպ. րաՄօբոհա 1Հօբօ6օճ. 14շտօբս՝ւ60<ՕՀ շոբշրտx, Տ., 1988 Աօրօբոեա Ւ(օբս6օճ տ 1918—1923 77. ՇՇօբոս. ցօճյատաոօտ ս տրօռւտբսօտօտ, 8., 1992.

ՀՌՉԱԿԱԳԻՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ, փաստաթուղթ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին։ Հաստատվել է բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանում՝ 1991-ի սեպտեմբերի 2-ին։ Հռչակագիրը ստորագրել են ԼՂԻՄ մարզգործկոմի նախագահ Լ. Պետրոսյանը, Լեռնային Ղարաբաղի մարզգործկոմի քարտուղար Վ. Հակոբյանը։ Նստաշրջանն արտահայտելով ժողովրդի կամքը, ՈՐ ամրագրված է փաստորեն անցկացված հանրաքվեում և ԼՂԻՄ ու Շահումյանի շրջանային իշխանության մարմինների 1988-

1990- ի որոշումներում, ազատության, անկախության, իրավահավասարության և բափդրացիության նրա ձգտումը, ղեկավարվելով քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային ոլորտների զարգացման խնդրում ամբողջ բնակչության շահերով, բնական և օրինական, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան համարելով հայ ժողովրդի միասնության ձգտումը՝ որոշել է. 1. ընդունել ներկայիս ԼՂԻՄ-ի և սահմանակից Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) հռչակման մասին հռչակագիրը։

2. ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզային խորհուրդը և նրա գործադիր կոմիտեն համարել ԼՂՀ պետական իշխանության և կառավարման բարձրագույն ժամանակավոր մարմին՝ մինչև համաժողովրդական ընտրությունները, իշխանության և կառավարման հանրապետական նոր մարմինների ձևավորումը։ Յ.Հանձնարարել ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի գործկոմին՝ ներգրավելով լայն հասարակությանը՝ նախապատրաստել և մարզային խորհրդի նստաշրջանի քննարկմանը ներկայացնել ԼՂՀ պետական իշխանության և կառավարման մարմինների կառուցվածքի և գործառությունների մասին ժամանակավոր կանոնակարգը։ 4. Մինչև ԼՂՀ Մահմանադրության և օրենքների ընդունումը ԼՂՀ տարածքում գործում են ԽՍՀՄ Սահմանադրությունը և օրենսդրությունը, ինչպես նաև գործող այլ օրենքներ, որոնք չեն հակասում սույն հռչակագրի նպատակներին ու սկզբունքներին. ԼՂՀ առանձնահատկություններին։

ՀՐԱՄԱՆ մարտական, հրամանատարի արձակած հրաման ենթակա զորքերին՝ ընդունված վճռի իրականացման համար։ Հ. լինում է հակիրճ, պապ և հասկանալի։ Կատարվում է առանց առարկության, ժամանակին և ճիշտ։ Զորամասերի և միավորումների հրամանատարները Հ. տալիս են գոսվոր, իսկ ստոոոբաժանումներինը՝ բանավոր։ Կատարելուց հետո ենթական այդ մասին անմիջապես զեկուցում ԷՀ. տված անձին։

«ՀՐԱՅՐ ԴԺՈԽՔ», կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1989-ին. Ձարենցավան քաղաքում։ 1989-92-ին ջոկատը մասնակցել է ՀՀ Իջևանի (Զողաս), Նոյեմբերյանի, Տավուշի, ճամբարակի (Վահան) և ԼՂՀ Հադրութի. Մարտակերտի (Մաղավուզ, Մաղաղիս, Լյուլասազ, Կիչան. Սվսավենդ, Մանիքլու), Լաչինի. Քելբաջարի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հրամանատար՝ Ա. Մուսինյան։ Ջոկատից զոհվել է 7 ազատամարտիկ։ ՀՐԱՆԵՏ, զենք այրվող հրախառնոտլով թշնամուն խոցելու համար։ Լինում է ձեռքի, ինքնագնաց և տանկային։ Կազմված է հրախառնուրդի ամբարից, սեղմված գազի (օդ, ազոտ) բալոնից, ճկուն փողրակից, փողրակի մետաղե ծայրակալից՝ հանդերձված ապահովիչ հարմարանքով, որը բացառում է պատահական հրանետումը, և մեխանիկական բռնկիչ հարմարանքից։