Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/381

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ֆսՄյանը, Վ. Մարգարյանը, ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝ Գ. Մնացականյանը, Ա. Մուսայելյանը, Լ. Մնացականյանը, է. Ասլանյանը, Ա. Աբրահամյանը, Ա. Հարությունյանը, Վ. Կարապետյանը, Մ.Նազարյանը, Ա. Առուստամյանը. Ա. Մամունցը, Կ. Գփզորյանը, Ա. Գրիգորյանը, հետմահու՝ Ն. Ավանեսյանը, Ա. Հարությունյանը, Վ. Բաղրամյանը, Ա. Բեգլարյանը, Վ. Ռսկանյանը, Հ. Դավթյանը, Ա. Մաֆարյանը, Ա. Հարությունյանը, Ա. Մկրտչյանը, Գ. Պողոսյանը։ Զորամասից զոհվել է 54 ազատամարտիկ։

Մ. Հարաթյունյան

ՀՐԵՏԱՆԻ, 1. ցամաքային զորքի տեսակ, 2. սպառազինության առարկաների համախումբ,

2. հրետանային սպառազինության կառուցվածքը, հատկությունները և կիրառման եղանակները ուսումնասիրող գիտություն։

Որպես ցամաքային զորքի տեսակ՝Հ. հրանոթներով, ականանետնեավ, ռեակտիվ կայանքներով, հակատանկային կառավարվող ռեակտիվ արկերով սպառազինված, կազմակերպչորեն ձևավորված միավորումների, զորամասերի և ստորաբաժանումների համակարգ է։ Ունի հետախուզության, կապի, քարշի, տրանսպորտային միջոցների և կոսկի կառավարման սարքեր։ Օժտված է կրակի մեծ հզորությամբ ու դիպուկությամբ, 30-35 կմ հասնող հեռահարությամբ, լայն զոոոշարժեր կատարելու և կրակն արագորեն կարևորագույն օբյեկտների (թիրախների) վրա կենտրոնացնելու ունակությամբ։ Հ. նախատեսված է կրակային միջոցների, մարտական տեխնիկայի, կենդանի ուժի, պաշտպանական կառույցների և այլ օբյեկտների ոչնչացման, ինչպես նաև համազորային ստորաբաժանումներին և միավորումներին մարտական ու կրակային աջակցություն ցույց տալու և կրակով ուղեկցելու համար։ Միավորումների, զորամասերի և ստորաբաժանումների Հ-ու կազմում է զորային Հ., որը բաժանվում է կորպուսային, դիվիզիայի, գնդային և գումարտակային Հ-ու։ Ըստ մարտական գործողության նշանակման և հրանոթների տեսակի՝ ստորաբաժանվում է հաուբիցային, թնդանոթային, ռեակտիվ, զենիթային Հ-ու և ականանետների։ Հատուկ տեսակներ են հակատանկային, լեռնային և կազեմատային Հ-ները։ Ռազմաօդային ուժերում հրետանային սպառազինությունը կիրառվել է մարտական ինքնաթիռներում։ Ներկայումս այն փոխարինվել է հրթիռային սպառազինությամբ։ Ըստ հրանոթների, ականանետների և ռեակտիվ կայանքների հզորության՝ Հ. լինում է թեթև, միջին, ծանր, ինչպես նաև մեծ ու հատուկ հզորության։ Ըստ բալիստիկ հատկությունների՝ տարբերում են գետնամերձ հետագծով (թնդանոթներ) և գագաթահար հետագծով (հաուբիցներ, հրասանդներ և ականանետներ) հրանոթներ

Որպես հրետանային սպառազինության առարկաների համախմբի, Հ-ուն են պատկանում թնդանոթները, հաուբիցները, հրասանդները, ինքնագնաց-հրետանային և ռեակտիվ կայանքները, հրանոթները, ականանետները, հետևակային հրազենի բոլոր տեսակները (հրացաններ, կարաբիններ, ինքնաձիգներ, ատրճանակներ, գնդացիրներ, նռնականետներ), բոլոր տեսակի զինամթերքները (փամփուշտներ, արկեր, ականներ), փոխադրամիջոցները (ինքնագնաց մոտորացված սայլակներ, անվավոր և թրթուրավոր քարշակներ և այլն), կրակի կառավարման տարբեր սարքավորումները և վերգետնյա ու զենիթային Հ-ու նշանառու հարմարանքները, հետախուզության և հրաձգության ապահովման միջոցները (հեռադիտակներ, ստեփոխողովակներ, հեռաչափեր, ռադիոտեղորոշիչ կայանքներ) և այլն։

ՀՐԹԻՌ, թռչող ապարատ, տարածության մեջ տեղաշարժվում է սեփական զանգվածի հրթիռային մասի (աշխատանքային մարմնի) արտանետման ժամանակ առաջացած ռեակտիվ քարշուժի շնորհիվ։ Ընդգրկում է մեկ կամ մի քանի հրթիռային շարժիչ, սկզբնական էներգիայի աղբյուր, աշխատանքային նյութով տարողություններ, օգտակար բեռ։ ժամանակակից Հ-ներն ունեն քիմիական վառելիքով աշխատող շարժիչներ։ Հ. կիրառվում է ռազմական գործում, գիտական հետազոտությունների և տիեզերական ապարատների արձակման համար։ Լինում է չկառավարվող (հակատանկային, զենիթային, ավիացիոն Հ-ների ՈՐՈՇ տեսակներ) և կառավարվող, ըստ կարևորագույն կառուցվածքային հատկանիշների՝ միաստիճան և բազմաստիճան։

ՀՐԹԻՌԱՅԻՆ ԶԵՆՔ, զենքի տեսակ, որի ոչընչացման միջոցները նպատակակետին հասցվում են կառավարվող կամ չկառավարվող հրթիռներով. ներառում է միջուկային կամ սովորական լիցքով հրթիռ, արձակման տեղակայանք, ստուգ-