Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/385

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

սանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին ու խափանարարական գործողություններին։ Երկու անգամ վիրավորվել է, ապաքինվելուց հետո վերադարձել մարտադաշտ։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ ԴԱՀՐԱՄԱՆՅԱՆ Կարեն Աբերի (ծ. 10.10. 1965, Ստեփանակերտ), ազատամարտիկ, կապավու։ ՊԲ փոխգնդապետ (1997)։ Ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը (1990)։ 1985-87-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ- ում։ 1991-92-ին՝ Բադարայի, ապա՝ կապի վաշտերի կապավու, 1992-93-ին՝ Կենտրոնական շտաբի կապի հանգույցի պետի, 1993-94- ին՝ Առանձին կապի գումարտակի հրամանատարի տեղակալ. 1994-97-ին՝ Առանձին կապի գումարտակի կապավու, 1997-ից՝ հրամանատար։

1988- 94-ին մասնակցել է Շուշիի. Մարտակերտի, Քելբաջարի, Աղդամի, Ֆիզուլիի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Պարգևատրվել է ՀՀ «Մարտական ծառայության համար», ԼՂՀ «Շուշիի ազատագրման համար» մեդալներով։

Ս. Մարդապահ

ԴԱՀՐԱՄԱՆՅԱՆ Սլավիկ ժորայի (16.5. 1956, գ. Թալիշ (ԼՂՀ Մարտակերտի շրջան -

7.9.1992, գ. Չլդրան (ԼՂՀ Մարտակերտի շրջան)). ազատամարտիկ։ Ավարտել է Երևանի ինդուստրիալ-տեխնոլոգիական տեխնիկումը

(1978) ։ 1975-77-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈԽ ում։ 1985-88-ին տեղափոխվել է Հայաստան (Ձարենցավան)։ 1988-ին ստեղծել է Ձարենցավանում ապրող թալիշցիների հայրենակցական միությունը, ուը սննդամթերք է առաքել Մարտակերտ, կազմակերպել ազատամարտիկների գուծուղումը Արցախ։ 1990-92-ին Թափշի կամավորական ջոկատի, ապա «Արծիվ-մահապարտների» կազմելում մասնակցել է Թափշի, Խաչենի հովտի գյուղերի ինքնապաշտպանությանը։ Աչքի է ընկել Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղի ինքնապաշտպանական մարտերում։

Հետմահու պարգևատրվել է ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով։ ԴԱՀՐԱՄԱՆՅԱՆ Վալերի Լագրի, «Ձոռնի պոլկովնիկ» (15.2.1952. գ. Տյաք (ԼՂՀ Հադրութի շրջան) - 15.4.1994. գ. Սեյիդահմեդլու (Ֆիզուլիի շրջան)), ազատամարտիկ։ 1971-73-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։

1989- ից Հադրութի ՊՇ ստորաբաժանումների (գումարտակի հրամանատարի տեղակալ) կազմում մասնակցել է Հադրութի (Այգեստան, Ցու. Պլեթանց, Մեփքաշեն. Ակնաղբյուր, Տող), Ֆիզուփի, Ջաբրայիփ, Քելբաջարի, Զանգելանի, Մինջևանի շրջանների ազատագրական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Տյաէում։

Հ. Աբրահամյան

ԴԱՄԲԱՐՅԱՆ Արշակ Սեդրակի (6.10.1958, Երևան 21.4.1994, գ. Կարմիրավան (ԼՂՀ Մարտակերտի շրջան)), ազատամարտիկ, Ղարաբաղյան շարժման մասնակից։ 1976-78-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈԽում։ 1988-ին Երևանի Անկախության հրապարակում հայտարարել է անժամկետ հացադուլ՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու պահանջով և դադարեցրել է 22 օր անց՝ բժիշկների պահանջով։ 1989-ի փետրվարին Գուիսում, որպես շարժման մասնակից, ձերբակալվել է խորհրդային դատախազության հատուկ խմբի պահանջով և մինչև սեպտեմբեր կալանվել Գուիսի ու Նուբարաշենի մեկուսարաններում։ 1990-94-ին «Մուշ» և «Արծիվ-5» (հրամանատարի տեղակալ) ջոկատների կազմելում Ղ. (մինչև 1993-ը եդբու՝ Ղ. Ղամբարյանի հետ) մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ), Իջևանի, Նոյեմբերյանի. Գորիսի(Կոռնիձու, Խնձորեսկ), Միսիանի, Կապանի և ԼՂՀ Շահումյանի, Մարտակերտի (Մեծշեն, Ումոպլու, Հակոբ Կամարի, Կարմիրավան), Շուշիի, Լաչինի («Մարդասիրական միջանցք»), Մարտունիի, Ֆիզուփի (Հորադիզ) ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ 1994-ի ապրիրի 21-ի գիշերը Շենգավիթի գրոհային ջոկատի 38 ազատամարտիկներ դիրքավորվել են Կարմիրավանի մատույցներում։ Հակառակորդը լուսաբացին նախահարձակ է եղել։ Զգալով շրջապատման վտանգը՝ Ղև 13 ազատամարտիկներ կոսկը վերցրել են իրենց վրա և ապահովել մյուսների նահանջը։ Շրջապատման մեջ Ղ. ձեռնամարտի է բռնվել հակառակորդի զինվորների հետ, սպանել նրանցից մեկին և զոհվել։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» 1 -ին աստիճանի շքանշաններով։ Թաղված է Եռաբլոասմ։

Հ. Խաչատրյան

ԴԱՄԲԱՐՅԱՆ Վսդերի Արմենակի (5.3.1948, գ. Ձայլու (այժմ՝ Այգեստան ԼՂՀ Մարտակերտի