Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/388

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Օգտվելով երվրի կենտրոնական իշխանությունների հռչակած ժողովրդավարության ու հրապարակայնության քաղաքականության ընձեռած հնարավորությունից՝ 1988-ի փետրվարի 20-ին ԼՂԻՄ մարզխորհրդի 20-րդ գումարման արտահերթ նստաշրջանը (տես Արտահերթ նստաշրջան ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների 20-րդ գումարման) որոշում է ընդունել դիմել ԱԽՍՀ. ՀԽՍՀ և ԽՍՀՄ ԳԽ-ներին՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուշս բերելու և Հայկական ԽՍՀ կազմի մեջ ընդգրկելու մասին։ Բայց՝ հռչակած վերակառուցման, հրապարակայնության և ժողովրդավարության քաղաքականությանը հակառակ, կենտրոնը Ղ. շ-ման նկատմամբ ի սկգբանե ունեցել է բացասական դիրքորոշում՝ այն որակելով որպես սակավաթիվ «ազգայնամոլների» և «ծայրահեղականների» ելույթ։ Երկրռւմ ազգերի ինքնորոշման իրավունքի ճանաչումը լուրջ վտանգ էր ներկայացնում կոմունիստական ամբողջատիրական համակարգի համար։ Ղ. շ-յան ծավալման հենց առաջին օրերից Հայաստանի իշխանությունները կենտրոնական իշխանությունների ճնշմամբ աստիճանաբար մեկուսացան համաժողովրդական այդ շարժումից։ Հակառակ դրան՝ Հայաստանում և ԽՍՀՄ հայաշատ վայրերում կազմակերպվում էին բազմամարդ հանրահավաքներ՝ ի պաշտպանություն արցախահայության ինքնորոշման իրավունքի։

Հայաստանում և Արցախում Ղ. շ. ղեկավարելու նպատակով 1988-ի մարտի սկզբին ստեղծվել է «Ղարաբաղ» կոմիտեն: Հանրապետության գրեթե բոլոր քաղաքներում, շրջաններում, հիմնարկ-ձեռնարկություններում և ուսումնական հաստատություններում ստեղծվել են տեղական «Ղարաբաղ» կոմիտեներ, Լեռնային Ղարաբաղում՝ « Կռունկ» կոմիտե և « Մխսցամ» կազմակերպությունները. ինչը շարժմանը տվել է համաժողովրդական բնույթ։

Համոզվելով, ՈՐ քաղաքական միջոցներով անհնար է կասեցնել օրըստօրե ծավալվող շարժումը. Ադրբեջանի իշխանությունները Ա ԽՄՀՄ կենտրոնական մարմինները շարժմանը հակադրել են ուժի և բռնության քաղաքականություն։

1988- ի փետրվարի 27-29-ին Մումգայիթ քաղաքում. ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարության թողտվությամբ. Ադրբեջանի իշխանությունները կազմակերպել են համատարած թալանով ուղեկցվող հայ ազգաբնակչության ջարդ (տես Սումգայիթի ցեղասպանություն)։ Այն Ադրբեջանական ԽՍՀ ամբողջ հայ բնակչության նկատմամբ հալածանքների ու բռնի տեղահանման ազդակ դարձավ։ 1988-90-ի ընթացքում Կիրովաբադում (Գյանջա), Բաքվում, Շամխորում. Խանլարում. Դաշքեսանում և Ադրբեջանի հայաշատ այլ վայրերում սկսվեցին հայերի կոտորածներ ու բռնություններ, որոնք հիմնականում նպատակսրուղղված էին նրանց զանգվածային տեղահանությանը։ 1990-ին Հայաստանում ապաստանել է Արբդեջանից բռնագաղթած ավելի քան 300 հզ. մարդ։ Արցախում և Հայաստանում վերսկսվել են բողոքի բազմահազարանոց ցույցեր։ Հայ ժողովուրդը ԽՍՀՄ կառավարությունից պահանջում էր արդարացի լուծում տալ Արցախի խնդրին, պատժել սումգայիթյան եղեռնագործներին, տալ կատարվածի քաղաքական գնահատականը։ Մակայն կենտրոնը հետևողականորեն շարունակում էր նույնացնել Ադրբեջանում և Հայաստանում տեղի ունեցող խադարձությ ուններդ:

1988- ի մարտին Երևան են մտցվել խորհրդային բանակի զորամասեր, հաստատվել է պարետային ժամ, սակայն պայքարը շարունակվել է

ի հունիսի 15-ին ՀԽՄՀ Օ-Խ. հակառակ իշխանությունների դիրքորոշման, ժողովրդի ճնշման ներքո, ընդառաջելով ԼՂԻՄ մստյ-1 խորհրդի դիմումին, համաձայնություն է տվել մարզը Հայաստանի կազմի մեջ ընդգրկելուն և այդ հարցը քննելու ու դրականորեն լուծելու խընռոսնքով դիմել է ԽՍՀՄ ԳԽ-ին (տես Ռուշաս ՀԽՍՀ Գերագույն խահորի նստաշրջանի 1988-խա հունիսի 15-ի)։ 1988-ի հուլիսի 18-ին ԽՄՀՄ ԳԽ Նախագահությունը մերժել է այդ խնդրանքը