Jump to content

Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/393

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ԱԱԼԱՆՅԱՆ Ջանիկ Վասիլի էծ. 25.12.1926, գ. Զառիթարի (այժմ՝ ՀՀ Վայոց ձուի մազում)), զաղ, ազգագրագետ։ Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը (1955) և Մոսկվայի լրագրողների կենտրոնական տան լրագաղների որակավորման երկամյա դասընթացները (1963)։

1965- 92-ին՝ «Ջերմուկ» շրջանային թերթի խմբագիր։

Հեղինակ է «Կյանք, ու նման է լեգենդի» (Ե., 1974), «Հանդիպում» (Ե., 1983), «ՎայքԷցիներն արցախյան գոյամարտում» (Ե., 1995), «Վայք» (Ե., 1997), «Վայոց ձորի նշանավոր մարդիկ» (Ե., 2002, համահեղինակ), «Զառիթափ» (Ե., 2002) են, որտեղ ներկայացված են Վայքի շրջանի նշանավոր մարդկանց և արցախյան ազատագրական պայքարի մասնակիցների ու զոհված ազատամարտիկների կենսագրությունները, մարտական ուղիները։ Հանրապետական և շրջանային մամուլում տպագրվել են Ա-ի ակնարկները և լրագրային բազմաթիվ նյութեր։

ԱՎԱՕ-ՅԱՆ Արևշատ Խոսրովի (ծ. 24.7.1940, Աշտարակ), բանաստեղծ, արձակագիր, նկարիչ, հասարակական գործիչ։ Հայաստանի գրողների միության անդամ։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1966)։ 1986-94-ին՝ Հեռուստառադիոպետկոմի գրական-գեղարվեստական հաղորդումների գլխավոր խմբագիր, 1994ից՝ Մշակույթի հայկական ֆոնդի վարչության նախագահ։ Ա-ի պոեզիային բնորոշ են պատկերավոր լեզվամտածողությունը, հայրենասիրական պաթոսը («Ակունքներ», Ե., 1963, «Օրերի հայտնությունը», Ե., 1968, «Մաքրվող հետոներ», Ե.. 1974, «Նավը ուռկանի մեջ»,Ե., 1976, և այլն)։ Ղարաբաղյան շարժմանը և ազատագրական պատերազմին են նվիրված «Հոգենյութ» (Ե.. 2000), «Հանգրվաններ» (Ե., 2003) ժողովածուներում ներառված բանաստեղծությունների շարքը և ՀՀ մամուլում տպագրված հոդվածներն ու հրապարակախոսական Էսսեները։ Նկարիչ Ա-ի «Արցախ. Արբազան հողատարածք» (կտավ, ակփլ, 1992) ստեղծագործություններում պատկերված են շրջափակված Արցախի պատմական տարածքները, հուշարձանները և անամպ երկընքում երևացող հավատի և լույսի խահպանիշները։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում, Մոսկվայում, Կիևում, Վիլնյուսում, Լոս Անջելեսում, Բոստոնում, Փարիզում։

Երկ. Սիա տաղարան, Ե1983։ Լույսի արմատներ, Ե., 1985։ Անվայրէջք թռիչքներ, Ե., 1988։ Արևշատ Ավագյան. Արբոմ, Ե., 1992։

ԱՎԱԳՅԱՆ Նվարդ Արամի (ծ. 21.12.1940, գ. Մղնախ (ԼՂՀ Ասկերանի շրջան)), գրող, հրապարակախոս։ Արցախի գրողների միության անդամ։ «Ազատ Արցախ» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ (1999-ից)։ Ա-ի «Մատյան հառներգության» (Ե., 1997) և «Պոեմ հայկական» (Ե., 2000) ժողովածուներն ընդգրկում են Ղարաբաղյան պատերազմին նվիրված պոեմներ։ Ստեղծագործությունների հիմնական թեման հայրենասիրությունն է և խոհափիլիսոփայությունը։ Հրապարակախոսական ելույթներում պաշտպանել է արցախահայության արդարացի պահանջը և գործուն մասնակցություն ունեցել Ղարաբաղյան շարժմանը։

Պարգևատրվել է ԼՂՀ «Վաչագան Բարեպաշտ» մեդալով, արժանացել ԼՂՀ Եղիշեի անվան մրցանակի։

ԱՐՇԱԿՅԱՆ Անդրանիկ Եղիշեի (ծ. 24.12.1959, Երևան), հասարակական, մշակութային գործիչ։ ՀՀ բանակի մայոր (1993)։ Պատմական գիտությունների թեկնածու (2003)։ Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական (1981), Աանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության և իրավունքի պետական (1998) ինստիտուտները։ 1981-83-ին ծառայել է