Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/401

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հրապարակախոս։ Ղարաբաղյան շարժման գործիչ։ Արցախի գրողների միության անդամ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (2002), պրոֆեսու 12002)։ Ավարտել է Բաքվի մ ա ն կ ակ ա ւժա կան ինստիտուտը (1953)։ 1992-ից՝ Արցախի պետական համալսարանի հայոց լեզվի Ա զրականության ամբիոնի վարիչ։ 1990-ին, Արտակարգ դրության ժամանակ, ձերբակալվել է և տեղափոխվել Շուշիի բանտ։

Հեղինակ է Ղարաբաղյան պատերազմին սվիրված բանաստեղծությունների ժողովածուների («Կարոտի կոսկներ», Ա., 1990, «Արցախյան ղողանջները» Ե., 1991), պոեմների («Արցախի արծիվը», Ա., 1995, «Մհեր», Ա., 1995). վսսստագրական վիպակի («Անմահության ճանապարհով», Ե. 1997), մենազրության («Արցախյան պատերազմը և հայ պոեզիան», Ե., 1999) են։ Ստեղծագործություններում զովերգվում է հայրենի երկրամսաը։ Նրա զրական հերոսը ազատամարտիկն Է՝ իր պայքարով ու հերոսական առօրյայով։

ԽԱՆԱՑԱՆ Վարդգես Կոստանի քծ. 5.12.1949. գ. Շատին (այժմ՝ ՀՀ Վայոց ձուի մարզում)), բանաստեղծ։ 1969-71 -ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ- ում։ Ավարտել է Լենինզրադի մշակույթի բարձրագույն դպրոցը (1981)։ 1981-97-ին աշխատել է Հայաստանի արհեստակցական միությունների համակարզում։ Հեղինակ է «Արեի ձայն» (Ե., 1982), «Հրաշսղի քաղաքացի» (Ե.. 1986) բանաստեղծությունների ժողովածուների։ Ջերմուկի զոհված 21 ազատամարտիկներին է նվիրված Խ-ի «Քաջերը մահ չունեն» (Արտաշատ, 1996) գրքույկը։

ԽԱՍԱՊԵՏՅԱՆ Ռայա Ռուբենի քծ. 30.5. 1935, գ. Մեծ Թաղլար (ԼՂՀ Հադրութի շրջան)). գրող, հրապարակախոս։ ՀՀ վաստակավոր լրագրող։ Հայաստանի գրողների միության անդամ։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1958)։ 1964-98-ին աշխատել է «Գրական թերթի» խմբագրությունում։ Հեղինակ է «Հեքիաթ, ու չունի սկիզբ ու վերջ» (Ե., 2002) վիպակի։ «Գեներալի ուղին» (Ե., 2003) փաստագրական վիպակում ներկայացրելէ գեներալ-մայու Մ. Մուոսդյանի կյանքն ու գործունեությունը։ ՀՀ մամուլում տպագրվել են Խ-ի Ղարաբաղյան շարժմանն ու պատերազմին վերաբերող բազմաթիվ հոդվածներ։ Արժանացել է Հայաստանի գրողների միության Ե. Ձարենցի անվան մրցանակի։

ԽԱՉԱՏՐՅԱՆ Մեդորա Արապիոնի քծ. 5.6. 1937, Իջևան (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզում)). արձակազիր, լրագրող։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1991)։ Հայաստանի գրողների և ժոտնալիստների միությունների, Գրողների միջազգային ընկերակցության անդամ։ Ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը (1959)։

Արցախյան գոյամարտին են նւքիրված Խ-ի («Շողեր», Ե., 1993, «Արցախ համայն հայության», Ե., 1996, «Հերոսապատում Աղստևի հովտում», Ե.. 1998, «Մպարապետն հայոց նուօրյա», Ե., 1999) բանաստեղծությունների և պատմվածքների ժողովածուները։ Առանձին բանաստեղծություններ, հոդվածներ, հեռուստահաղորդումներ ունի նվիրված Իջևանի շրջանի սահմանամերձ գյուղերի ինքնապաշտպանությանը և ազատամարտիկներին։ Խ. եղել է խրամատներում, ոգևորել հայրենի հողը պաշտպանող ազատամարտիկներին։

ԽԵՁՈՅԱՆ Լևոն Վանիկի քծ. 8.12.1955, գ. Բարալեթ (Վրաստանի Ախալքալարի շրջան)), գրող, ազատամարտիկ։ Ավարտել է Լենինականի Մ. Նալբանղյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը (1983)։ 1986-ից աշխատել է «Հրազդան» թերթում. եղել է քաղխորհրդի մշակույթի բաժնի վարիչ։

Տպագրվում է 1988-ից։ Լույս են տեսել «Խնկի ծառեր» (Ե., 1991) պատմվածքների ժողովածուն, «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» պատմավեպը (Ե.. 1995), «Տան պահապան հրեշտակը» հեփաթների (Ե., 2002), «Հունիսի 5-ը և 6-ը» (Ե., 2002), «Հողի դողը» (Բեյրութ, 2003) պատմվածքների ժողովածուներ և «Երրորդ ուղին» (Ե., 2004) ընտրանին։ Ղարաբաղյան ազատագրական պատերազմին են նվիրված «Սև գիլք, ծանւ բզեզ» (Ե., 1999) գիրքը և բազմաթիվ հոդվածներ. էսսեներ՝ տպագրված ՀՀ, ՌԴ. Ուկրաինայի, Գերմանիրսյի և այլ