Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/405

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րի մարզում) - 22.11.1997, Երևան). բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ։ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1974)։ 1938-41-ին սովորել է Երևանի պետական համալսարանում։ 1941-44-ին մասնակցել ԷՀայրենական մեծ պատերազմին։ 1955-59-ին և

1975- 82-ին՝ «Գոոկան թերթի», 1982-86-ին՝ «Սովետական զրականություն» ամսագրի զլխավոր խմբազիր, 1959-75-ին՝ Հայաստանի զրողների միության քարտուղար. 1988-92-ին՝ նույնի վարչության նախագահ։ Հ-ի բանաստեղծությունների առաջին գիրքը («Իմ կյանքի երզը») տպագրվել է 1948-ին։ Այնուհետև հրատարակվել են «Հրաշալի այգեպան» (Ե., 1956), «Ծովի լռությունը» (Ե., 1964), «Իրիկնային ղողանջ» (Ե., 1982), «Դաժան դրախտավայր» (Ե., 1993), «Մենության օրեր» (Ե., 1996) և այլ ժողովածուներ։ Մեր, հայրենիք, ժողովրդի ճակատագիր, բնություն, պատերազմ՝ սոոնք են այն առանցքային թեմաները, որոնց շուրջ հյուսված է Հ-ի պոեզիան։ Հ-ի ստեղծագործության մեջ առանձին տեղ է գրավում գեղարվեստական եռագրությունը («Ոսկե ամպ», 1984, «Պատերազմի դեմքը», 1986, «Կապույտ լեռան շուքը», 1995)։ Հ-ի գրական-հասարակական գործունեության կիզակետում Արցախի ազատագրումը եղել է գերագույն նպատակ։ Խորհրդային գրաքննության և ադրբեջանական իշխանությունների աչալուրջ հսկողության պայմաններում Հ. «Գրական թերթում» տպագրել է արցախահայության սոցիալ-տնտեսական ծանւ վիճակի մասին նյութեր։ Արցախահայության ինքնորոշման իրավունքի պաշտպանության և Հայաստանին վերամիավորվելու խնղրով ելույթներով հանդես է եկել ՀԽԱՀ ԳԽ նստաշրջաններում, հրապարակախոսական հոդվածներով՝ մամուլում։ Ուշագրավ է 1989-ի հունվարի 6-ին ԽՄԿԿ կենտկոմում ԽՍՀՄ գիտության և մշակույթի ներկայացուցիչների և Մ. Գաբաչորի հանդիպման ժամանակ արցախահայության արդարացի պահանջի մասին Հ-ի ելույթը։ Պատերազմի ընթացքում Հ. այցելել է Արցախ, հանդիպել, գոտեպնդել ազատամարտիկներին։

Արժանացել է ՀՀ Պետական, Հայաստանի գրողների միության Ավ. Իսահակյանի անվան, ԼՂՀ Եղիշեի անվան մրցանակների։

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Մաքսիմ (Ավանեսյան Մի սաք) Երվանդի (ծ. 18.2.1934, գ. Հարավ (ԼՂՀ Ասկերանի շրջան)), գրող, հրապարակախոս։ Հայաստանի գրողների միության անդամ (1979)։

Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1958)։ 1958-67-ին (նաև՝ 1977-86-ին) աշխատել է ԼՂԻՄ ռադիոհաղորդումների մարզային կոմիտեում, 1986-87-ին Ստեփանակերտի Վ. Փափագյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն. 1988-93-ին՝ «Խորհրդային Ղարաբաղ» (1996-ից՝ «Ազատ Արցախ») օոոթերթի գլխավոր խմբագիր, 1993-95-ին՝ ԼՂՀ Նախարարների խորհրդի լրատվության և մամուլի դեպարտամենտի ղեկավար, 1995-98-ին՝ «ԼՂ Հանրապետություն» («Ազատ Արցախ») օրաթերթի գլխավոր խմբագիր։ 1999-2003-ին՝ ԼՂՀ նախագահի գլխավոր ռեֆերենտ, 2003-ից՝ ԼՂՀ հանոոյին հեռուստառադիո ընկերության խորհրդի նախագահ։ Հեղինակ է մարդու բարոյահոգեբանական աշխարհն արտացոլող պատմվածքների ու ակնարկների։ Արցախահայության կյանքը, նրանց ազատագրական հերոսամարտը, ըմբոստ ու մարտնչող ոգին և դեպի բարու հաղթանակն ունեցած աննկուն հավատն է արտացոլված Հ-ի «Մենք» (Ե., 1989), «Գնում ենք արևին դիմավորելու» (Ե., 1991), «Արցախ իմ, ցավ իմ» (Ե..1998) պատմվածքների ժողովածուներում։

Արժանացել է Հայաստանի գրողների միության Դ. Դեմիրճյանի անվան մրցանակի։

ՀՈՎՍԵՓՅԱՆ Դավիթ Արամայխրի (1.7.1971, Երևան - 30.7.1989. Երևան), բանաստեղծ։ Հայաստանի գաղների միության անդամ (հետմահու, 1992)։ Ղարաբարլյան շարժման մասնակից։ Ավարտել է Երևանի Խփմյան Հայրիկի անվան հայագիտական թեքումով միջնակարգ դպրոցը (1987)։ Հիմնել է «Զորավար Անդրանիկ» ընկերությունը, իր բնակարանում՝ «Հովհաննես Շխազ» (1986) և «Զորավար Անդրանիկ» (1988) թանգարանները։ 1988-89-ին Երևանի Անկախության հրապարակում մասնակցել է նստացույցերի, տարածել իր հիմնադրած ընդհատակյա «Հայուղիք» ամսագրի 1-ին համարը՝ նվիրված XIX դ. վերջի և XX դ. սկզբի կամավորական շարժման գործիչներին։ 1989-ի մայիսի 13-ին Երևանի 192 191 ղպրոցի բակում հրավիրված հանրահավաքում առաջարկել է Երևանի Հարավարևմտյան թաղամասն անվանակոչել Անդրանիկի անունով, այդ առիթով իր համախոհների հետ կարողացել է հավաքել շուրջ 20 հզ. բնակչի ստորագրություն։ Հեղինակ է «Եթե արցունրի խոսել գիտենալ» (Ե., 1991) բանաստեղծությունների գրքույկի։ Առանձին բանաստեղծություններ տպագրվել են «Գարուն», «Երկիր