Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/410

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՆԱԼԲԱՆՂՅԱՆ Թուզոմ Հակոբի (ծ. 12.1962. Երևան). ազատամարտիկ, գրող. հոոպարակախոս։ ՀՀ բանակի մայա (2000)։ Հայաստանի Հանրապհտական կուսակցության անդամ և «Անկախության բանակի» ազատամարտիկ (1990-92)։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը

(1984) ։ 1985-88-ին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Ռադիոֆիզիկայի և ռադիոէլեկտրոնիկայի գիտահետազոտական ինստիտուտում։ 1992-ից ծառայում է ՀՀ ԶՄԽում. եղել է դասակի, վաշտի հրամանատար. զումարտակի հրամանատարի տեղակալ, ապա՝ հրամանատարի պաշտոնակատար։ 1996-ից ծառայում է ՊՆ կենտրոնական համակապում։

1988- 94-ին մասնակցել է ՀՀ Վայքի. Արարատի (Երասխ) և ԼՂՀ Շահումյանի. Մարտունիի. Լաչինի. Մարտակերտի. Քելբաջարի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Ն-ի Ատեղծագործությունների թեման Ղարաբաղյան պատերազն է։ Նա պատմում է իր վերապրածը՝ պատերազմ. ընկերների կորուստ. վերադարձ. հիասթափություն և վերածնունդ։ Կարողացել է վեր հանել պատերազմում և զինադադարից հետո հաղթանակած զինվորի հոգեբանության, կամքի, ճակատագրի տարբեր կողմերը։ Հերոսին ներկայացնելիս հեղինակը հաստատել է հաղթանակի նկատմամբ նրա կամային հատկանիշները՝ հայրենասիրությունը և բարոյականությունը։ Նրա հերոսների հավատամքը, հրամանը և պատգամը մեկն է՝ չունենք պարտվելու իրավունք։

Հայաստանի և Սփյուռքի ամսագրերում և թերթերում նույն թեմայով տպագրել է մի շրաք պատմվածքներ և հոդվածներ։

ծ///. Յոթը քսան հազարից, Ե.. 2002։

ՆԱՆԱԳՈԻԼՅԱՆ Մեդրակ Միրզոյի (24.11. 1927. Մարտակերտ (ԼՂՀ) 112.1994. Երևան)). արձակազիր, հրապարակախոս։ ԽՍՀՄ լրագրողների միության անդամ։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1953). Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը (1959) և ԽՄԿԿ Բաքվի բարձրագույն կուսակցական դպրոցը (1964)։ 1956-76-ին աշխատել է ԼՂԻՄ-ի Մարտակերտի շրջանային կուսկոմիտեում՝ հրահանզիչբաժնի վարիչ. քարտոպար։ 1976-91-ին՝ՀՀ «Գիտելիք» ընկերության, 1991-92ին՝ Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դասախոս։

Ն-ի «Արծիվները բարձունքներ են տենչում» (գխք Ա.. Ե.. 1992. գխք Բ և Գ. Ե.. 1993) գրքերը Ղարաբաղյան պատերազմի հերոսների մասին են. ովքեր պայքարել են հայրենի երկիրը բռնատիրութունից ազատելու, սեփական ճակատագխն ինքնուրույն տնօրինելու և համաշխարհային հանրության լիիրավ անդամ դառնալու համար։ Ազգի նվիրյալների (Վ. Բալայան, Լ. Ազգալդյան. Ա. Միաչյան. Շ. Մեղը յան, Ա. Ղալյան, Մ. Հարաթյունյան. Մ. Մելքոնյան, Ն. Դանիհլ/ան, Կ. Գևագյան և ուրիշներ) մասին տողելը գլված են խու հարգանքով և երկյոպածությամբ։

ՆԵՐՍԻՍՅԱՆ Գրետա Արշակի (ծ. 9.12.1948, գ. Վերին Քարհատ (Ադրբեջանի Դաշքեսանի շրջան)). զրող. հասարակական գործիչ. բարեգործ։ «Գարդմանահայերի հայրենակցական միավորում» հասարակական կազմակերպության պատասխանատու քարտոպար (2003-ից)։ Ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտը (1972)։

1972- 89-ին աշխատել է Կիրովաբաղի, 19892001-ին՝ Եղեգնաձորի շրջանի դպրոցներում։

Հեղինակ է «Արցունքով լվացված սերեր» (Ե.,

1994) . «Արցունքները չեն ցամաքում» (Ե., 1997), «Լույսի ճանապարհ» (Եղեզնաձոր, 2000), «Աշնանաթագ անուրջներ» (Ե.. 2001), «Խաղեր» (Ե.. 2001). «Նվիրումներ» (Ե.. 2000) բանաստեղծությունների ժողովածուների, համահեղինակ՝ «Գանձակ նախնիների կանչ» (Ե., 2003) և «Գանձակ հուշել» գրքէրի (Ե.. 2003), ուտեղ տեղ են գտել գանձակահայ գիտնսսկԼանների գերդաստանների մասին ակնարկներ, մտավորականների հուշել, ինչպես նաև 1989-ի Կիուվաբադի ինքնապաշտպանությանը վերաբերող փաստացի տվյալներ։

1988-89-ին մասնակցել է Կիրովաբաղի ինքնապաշտպանությանը։

ՇԱՀԻՆՅԱՆ Գառնիկ Մերյոժայի (12.3.1962, Երևան - 3.5.1994. Աղդամի շրջանում), ազատամարտիկ. բանաստեղծ։ ԵԿՄ պատվավոր անդամ (հետմահու. 1997)։ 1981-82-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։

1992- 94-ին նոր Նուրի երկրապահ կամավորական ջոկատի կամ զորամիավորան կազմելում մասնակցել է ճամբարակի (ՎահանԱրծվաշեն ուղղություն) ինքնապաշտպանական և Լաչինի միջանցքի բացման, Մարտակերտի (Կարմիրավան). Աղդամի շրջանների ազատագրական մարտերին։ Հեղինակ է «Տագնապի զանգել» (Ե.. 1998) բանաստեղծությունների գրքույկի։

Երևանի 141 ղպրոցի դասարաններից մեկը կոչվել է Շ-ի անունով։ Պարգևատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով։ Թաղված է Եռաբլուրում։