Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/418

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամ (1989)։ Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան (1989), ասպիրանտուրան (1992) և Փարիզի ազգային ռեգիոնալ կոնսերվատորիան (1995)։ 1989-ից՝ Երևանի արվեստի թիվ 1 դպրոցի դասատու, 1995ից, միաժամանակ՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս։

Ստեղծագործություններից են «Սուտլիկ որսկանը» կամերային, «Ոսկե մազիկը» մանկական օպերաները, «Ջութակ և սրինգ» բալետը, վոկալ շարքեր, խմբերգեր, մանկական երգեր։

Հեղինակ է Ղարաբաղյան շարժմանը և պատերազմին նվիրված «Շուշի» (խոսք Մ. Ջավախփ, 2001), «Արցախ» (խոսք Ռ. Եսայանի. 2001) խմբերգեր։

Միջազգային մրցույթի դարինեկխ։

ԿՈԿԺԱԵՎ (Կոկժայան) Միխայիլ Արտյոմի (ծ. 20.5.1946, Բաքու), կոմպոզիտոր։ Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամ (1988)։ Ավարտել է Բաքվի Ու. Հաջիբեկովի անվան պետական կոնսերվատորիան (1970)։ 1988-ից՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս (1998ից՝ պրոֆեսոր)։

Ստեղծագործություններից են վեց սիմֆոնիա, «Սալվադոր Դափի երեք նկարները», «ճանապարհ դեպի տաճսո», «Հիշատակման ՕՐ», թավջութակի և նվագախմբի կոնցերտ՝ Արամ Խաչատրյանի հիշատակին, կվարտետներ, գործիքային երկեր։

Հեղինակ է նաև «Արցախյան ժանյակներ» (1988) , «Նահատակներին» (1991) ստեղծագործությունների։

Համահայկական մրցույթի դարինեկիր։

ՂԱԶԱՐ5ԱՆՑ (Գազարով) էդորապ Երվանդի ք2325.1936, ք. Բաքու - 10.9.1996, ք. Կիրգատ-Գատ (Իսրայել)), կոմպոզիտոր։ Ավարտել է Բաքվի Ու. Հաջիբեկովի անվան պետական կոնսերվատորիան (1959)։ 1979-85-ին՝ ԼՂԻՄ երգի-պարի պետական համույթի գեղարվեստական ղեկավար, 1990-ից՝ ԽՍՀՄ կոմպոզիտորների միության ԼՂԻՄ բաժանմունքի նախագահ. 1991-95-ին՝ ԼՂԻՄ կոմպոզիտորների միության նախագահ։

Ստեղծագործություններից են «Ղարաբաղ», «Արցախի դուստր՝ Ոուզան», «Պոեմ Գյումրու մասին», կանտատներ, քնարական և այլ երգեր, խմբերգեր, գործիքային պիեսներ, դրամատիկական ներկայացումների երաժշտություն։ Ղարաբաղյան պատերազմին են նվիրված «Ավո», «Բեկոր», «Բալլադ Շուշիի մասին», «Ոեքվիեմ», «Սիմֆոնիա-կոնցերտ» ստեղծագործությունները։

ՄԱԼԱՍՅԱՆ Միլաս Սալիմի (ծ. 19.8.1942, գ. Քարինտակ (ԼՂՀ Շուշիի շրջան)), կոմպոզիտոր, գրող։ Հայաստանի կոմպոզիտորների և երաժըշտագետների միության անդամ (1989)։ Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան (1972)։

Ստեղծագործություններից են «Կյանքի ռիթմեր» բալետը, «Մտորումներ» և «Արևելյան մեղեդիներ» դաշնամուրային շարքերը։ Գրել է նաև կոնցերտ ջութակի և նվագախմբի համսս, լարային կվարտետ, դաշնամուրային տրիո, սոնատներ տարբեր գործիքների համար, մանրանվագներ, խմբեպեր։

Հեղինակ է Ղարաբաղյան պատերազմին նվիրված «Կաչաղակաբեոլ», «Անմեղները». «Գանձասար», «Արցախյան կանչ» սիմֆոնիաների, «Անուրջներ» բալետի, «Ես և գայլը» կրկնակի կոնցերտ ջութակի և դաշնամուրի համար՝ նվիրված Մարաղայի եղեռնագործությունը), Ա. Ղալյանի, Վ. Բալայանի (հանգեպություն դաշնամուրի համար), Մ. Մելքոնյանի (քայլեպ) հիշատակին նվիրված հերոսապատումների։

ՆԱԶԱՐՅԱՆ Գագիկ Ստեփանի, գուսան Հայկազուն (ծ. 20.4.1951, Արտաշատ), աշուղ։ Արտաշատի «Ղարաբաղ» կոմիտեի անդամ։ Ավարտել է Երևանի պոփտեխնիկական ինստիտուտը (1980)։ 1970-88-ին աշխատել է Արտաշատի, Արարատի շինվարչություններում, Արտաշատի քաղգործկոմում, 1995-ից՝ ՀՀ մաքսային կոմիտեում։ Ստեղծել է Ղարաբաղյան հերոսական պայքարն ու հաղթանակը փառաբանող հայրենասիրական ու մարտաշունչ եպերի շարք Հոոտարակել է «Հայեր, միացեք» (Ե., 2003) երգարանը, որտեղ ներառված են Ղարաբաղյան շարժմանը և ազատագրական մարտերին նվիրված և լայն տարածում գտած «Հայեր, միացեք», «Հպարտ գնացեք», «Գետաշեն», «Պիտի գնանք», «Արի զորավար» և այլ եպեր։

ՆԱՍԻԲՅԱՆ Արմեն Արտեմի (ծ. 17.11.1933, Ստեփանակերտ), կոմպոզիտոր Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամ (1989), ԼՂՀ ՕՀհնեսրի երաժշտության հեղինակը։ Ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը (1959) և Երևանի պետական կոնսերվատորիան (1971)։ 1964-ից աշխատում է Ստեփանակերտի ՍայաթՆովայի անվան երաժշտական ուսումնարանում (1975-83-ին՝ տնօրեն)։ Ստեղծագործություննե-