Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/419

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րից են՝ «Հայաստան» (սիմֆոնիա), «Արա Գեղեցիկ» (օոյերա), սոնատ թավջութակի և դաշնամուրի համար, երգեր, քայլերգեր, ռոմանսներ։

Ղարաբադյան շարժմանը և պատերազմին են նվիրված «Արցախի զին վորի երգը». «Գիրք ծնընդոց» (ռոմանսների շարք), «Հավերժացում», «Զարթնիր իմ եղբայր», «Իմ հայոց Շուշի» երգերը, «Վրեժի ցասում» խմբեպը են։

Արժանացել է ԼՂՀ Եղիշեի անվան մրցանակի։

ՇԱՔԱՐ5ԱՆ Ստեփան Գրիգորի (ծ. 23.10. 1935, Բաքու), կոմպոզիտոր։ Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամ (1965)։ Ավարտել է Լենինգոսդի Ն. Ռիմսկի-Կորսակովի անվան պետական կոնսերվատորիան (1964)։ 1986-90-ին՝ Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի մենակատարների ջազանսամբլի հիմնադիր ղեկավար։

Ստեղծագործություններից են՝ Կոնցերտ սիմֆոնիկ նվագախմբի համար, «Խորեոգոսֆիկ սիմֆոնիա», «Նախանձ», «Աղավնավանք» բալետները, սիմֆոնիկ, վոկալ-կամերային, գործիքային երկեր, դաշնամուրային կվինտետ։ Հեղինակ է Ղարաբաղյան շարժմանը և պատերազմին նվիրված «Նորից ոտքի, նորից առաջ» (խոսք 5ու. Սահակյանի. 1993), «Հեյ. քաջ զինվորներ» (խոսք Գ. Կարապետյանի) երկերի։ Համահայկական մրցույթի դարինեկիր։

ՇԵԿՅԱՆ ժորա Ավետիսի, աշուղ Ապա (ծ. 12.7.1946, գ. Չլդրան (ԼՂՀ Մարտակերտի շրջան)), աշուղ։ 1973-2000-ին աշխատել է ՀՀ գեոդեզիայի և քարտեզագրության ինստիտուտում, 2001-ից՝ ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգում։

Շ-ի ստեղծագործության թեմաներն են հայրենասիրությունը, Ղարաբաղյան պատերազմի հերոսների սխրագործությունների գովերգումը։ Զգալի բաժին են կազմում նաև խոհափիլիսոփայական ու խրատական ստեղծագործությունները։

քաԿԱՆՅԱՆ Արզաս Գրիգորի (ծ. 2.1.1947. Դիլիջան), կոմպոզիտոր, երգիչ։ Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամ (1977)։ Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան (1976)։ 1976ից՝ նույնի դասախոս (1995-ից՝ պրոֆեսոր)։

Ստեղծագործություններից են «Նարեկացու աղոթքը, Քուչակի սերը, Սեակի լույսը» օպերան, Պատարագ, չորս լարային կվարտետ, կվարտետ շեփորների, կվարտետ կլարնետի համար, երգեհոնի և լարային նվագախմբի, հոբոյի և սիմֆոնիկ նվագախմբի, ջութակի և սիմֆոնիկ նվագախմբի, թառի և ժողգործիքների նվագախմբի կոնցերտներ, վոկալ շարքեր, խմբերգեր։

Հեղինակ է Ղարաբաղյան շարժմանը և պատերազմին նվիրված «Ղարաբաղ», «Արցախապատում», «Ղարաբաղի աղջիկներ», «Ղարաբաղի թթի օղի», «Շուշի» (խոսք Ա. Րականյանի), «Իմ Արցախ» (խոսք Ս. Աբրահամյանի), «ժինգյալով հաց» (խոսք Լ. Հայոսպետյանի) երգաշարի (1995-2002)։

ՀՀ Պետական մրցանակ։

ԶԹՉՅԱՆ Գեղունի Հովհաննեսի (ծ. 30.8.1929, Լենինական (այժմ՝ Գյումրի)), կոմպոզիտոր։ Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամ (1955)։ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (1980)։ Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան (1953)։ 1971-ից՝ նույնի դասախոս (1990-ից՝ պրոֆեսոր)։

Ստեղծագործություններից են՝ «Բալետային սյուիտ», «Յոթ մանկական սիմֆոնիկ պատկերներ», «Բարի լույս» նախերգանք, ձայնի, ջութակի, դաշնամուրի կոնցերտներ, թավջութակի, ալտի, ուղի, շեփորի սոնատներ, վոկալ-կամերային, գործիքային երկեր, խմբերգեր, եպեր, ռոմանսներ։

Հեղինակ է Ղարաբաղյան շարժմանը և պատերազմին նվիրված «ժառանգներն ենք Արցախի» մանկական խմբերգի (խոսք Ս. Մուրադյանի, 1989)։

Միջազգային, համամիութենական, համահայկական մրցույթների դարինեկիր։

ՊԵՏՐՈՍՅԱՆ Ռոբերտ Արմենակի (ծ. 28.8.1930, Երևան), կոմպոզիտոր։ Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամ (1974)։ Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան (1962)։ 1958-79-ին՝ Գ. Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնի երաժշտական մասի վարիչ, 1976-85-ին՝ ՀԽՍՀ հեռուստառադիոպետկոմի «Արևիկ» մանկապատանեկան վոկալ-գործիքային համույթի հիմնադխ-ղեկավար, 1985-95-ին՝