Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/420

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նույնի Ա. Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլի դիփժոր։

Ստեղծագործություններից են՝ սիմֆոնիա, երկու լարային կվարտետ. «Մեր մեծ հայրենիքը», մանկական եպեր, խմբերգեր։

Հեղինակ է Ղարաբաղյան շարժմանը և պատերազմին նվիրված «Խիզախ զինվոր», «Արցախ ջան, Արցախ» (խոսք Ցու. Աահակյանի, 1993, 1994), «Ղարաբսպցու երգը» (խոսք Վ. Հակոբյանի, 1994) ստեղծագործությունների։

Համամիութենական, համահայկական մրցույթների դարինեկխ։

«ՍՊԵՂԱՆԻ», սոհԱած և անհարտ կորած ացատամարտիկների զավակներից կազմված մանկապատանեկան երգչախումբ։ Ստեղծվել է 1996-ի սեպտեմբերին, Երևանում (հիմնադխ-խմբավար և գեղարվեստական ղեկավար՝ Ս. Ավթանդիլյան)։ Ելույթներով հանդես է եկել Երևանում, ՀՀ մարզերում, ԼՂՀ-ում և արտերկարմ։ Ծրագրում ընդգրկված են հայ միջնադարյան, հոգևոր տաղեր, շարականներ, արևմտաեվապական, ռուս դասական և արդի կոմպոզիտորների ստեղծագործություններ։

ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ Մարտին Ցոլակի (ծ. 4.4. 1938, Երևան), կոմպոզիտոր։ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ։ Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամ (1991)։ Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական

կոնսերվատորիան (1970)։ 1967-72-ին՝ Հեռուստատեսության և ռադիոյի էստրադային նվագախմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, 1972-89-ին՝ Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի երաժշտական մասի, 1981-83-ին'Հայֆիլհարմոնիայի էստրադային բաժնի վարիչ։ 1974-89-ին՝ Հայաստանի կոմպոզիտորների տան գեղարվեստական ղեկավար, 1994-ից՝ Հայկական երաժշտական համաժողովի անդամ։ 1997-ից՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս։

Ստեղծագործություններից են՝ սիմֆոնիա, «Մակբեթ», «Նվիրում Բարտոկին» սիմֆոնիկ պոեմներ, գործիքային կոնցերտներ, սոնատներ, պիեսներ, խմբերգեր, էստրադային և մանկական երգեր։ Գրել է երաժշտություն թատերական ներկայացումների, մուլտիպլիկացիոն, գեղարվեստական ֆիլմերի համար։

Հեղինակ է Ղարաբաղյան շարժմանը և պատերազմին նվիրված «Արցախն է կրակների մեջ» (խոսք Յու. Սահավյանի, 1993) երգի։

Համամիութենական, հանրապետական մրցույթների դարինեկիր։

ՔԵՇԻՇՅԱՆ Զաքար Հակոբի )ծ. 15.2.1968. Այնճար (Լիբանան)), սփյուռքահայ խմբավար։ Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան (1996) և ասպիրանտուրան (2001)։

Լիբանանի պետական կոնսերվատորիայի

(1998) , Շուշիի «Վարանդա» պետական (1992), Լիբանանի «Կարկաչ» (1997) երգչախմբերի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար։ 1989ից գործում է ԼՂՀ-ում, համերգներով հանդես է եկել ռազմաճակատի թեժ կետերում, զորամասերում, ազատագրված բնակավայրերում։ (1999) Պարգևատրվել է ԼՂՀ «Վաչագան Բարեպաշտ» մեդալով։


ԴԱՐԱԲԱՂՅԱՆ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՐՏԱՑՈԼՈՒՄԸ ԿԵՐՊԱՐՎԵՍՏՈՒՄ

Արցախյան գոյամարտի առանձին դրվագներ, ազատամարտիկների, օդաչուների, կանանց սխոսգործությունները, արցախահայության կենսահաստատությունը, մայր հայրենիքին վերամիավորվելու աննահանջ ձգտումը՝ հագեցված միասնական մտահղացմամբ և ընդհանրացված կերպարային բովանդակությամբ, իրենց գեղարվեստական մարմնավորումն են գտել նկարիչների, քանդակագործների. լուսանկարիչների, ժողովրդական վարպետների նկարներում, պատկերաքանդակներում, հուշակոթողներում, հուշարձաններում, խաչքարերում. տապանաքարերում, լուսանկարներում։ Կերպարվեստը կարեու դեր է խաղում կյանքում և հասարակության հայրենասիրական դաստիարակության միջոցներից Է։