Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/470

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Կիչան-Արխավենդ ռազմաճակատային հատվածում։ Հունիսի , երկարդ կեսին մարտերը շարունակվել են ՄարI տակերտի շրջանի հյուI սիսարևելյան հատվածում։ Ադրբեջանի ԶՌՒ ունենալով տեխնիկայի և կենդանի ուժի ակնառու առավելություն՝ գոսվել են Մ .շ-ի դաշտային մասը՝ իր խոշոր բնակավայրերով։ Հյուսիսային Արցախում և Մ.շ-ում Ադրբեջանի ազգային բանակի լայնածավալ հարձակման հետևանքով բռնազավթել են ավելի քան 40 հզ. բնակիչ, ավերվել ու հրկիզվել տասնյակ բնակավայրեր։ Հուլիսի 4-ին Լենինավանի, Կրամիրավանի և Փափոսվենդի կողմից հակառակորդը հարձակվել է Մարտակերտ քաղաքի վրա։ Կատաղի մարտերից հետո հայկական ինքնապաշտպանական ջոկատները ստիպված թողել են Մարտակերտ քաղաքը և նահանջել դեպի Ներքին Հոռաթաղ գյուղի դիրքերը։ Մարտական գործողությունների ողջ ընթացքում Մսստակերտը ռմբակոծվել է ՄՌՒ-25 ինքնաթիռից։ Նույն օրը հակառակորդը գոսվել և հրկիզել է Հաթերքը, վերահսկողության տակ վերցրել Մոխոսթաղ, Դամիղու, Կուսապատ, Մեհմանա, Ջանյաթաղ և այլ գյուղեր։ Հուլիսի 10-ի դրությամբ, ռազմաճակատի գիծն անցնում էր Դրմբոն-Գյուլաթաղ հատվածով և վտանգվել էր Չլդրան-Արխավենդ-Ղազանչի մարտագծի դիրքերը։ Ղարաբադյան ուժերն այդ ընթացքում անցել են խորը պաշտպանության և հետագայում կարողացել են կասեցնել հակառակորդի առաջխաղացումը Չլդրան գյուղի ուղղությունում և մարտագծում նախաձեռնությունը վերցնել խենց ձեռքը։ ԴոՏբոնից Չլդրան տանող խաչմերուկի մոտ տեղի ունեցած մարտերից հետո ինքնապաշտպանական ուժերն անցել են հակահարձակման։ Հուլիսին ազատագրվել են Մեհմանա, Կուսապատ, Գյուլաթաղ, Ջանյաթաղ, Մոխոսթաղ, Հաթերք, Զարդախաչ, Իմերեթ-Քերավանդ, Ձափար, Ներքին Հոռաթաղ և այլ գյուղեր։ Օգոստոսին հակառակորդի քելբաջարյան խմբավորմանը հաջողվել է վերագրավել Գետավան, Ձափար, Զարդախաչ ու Հաթերք գյուղերը և հարձակումներ ձեռնարկել Գյուլաթաղ, Մեհմանա և Հարաթյունագոմեր գյուղերի ուղղությամբ։ Ամառային այս գործողությունների ընթացքում հակառակորդը տվել է շուրջ 3 հզ. սպանված, կորցրել 40 տանկ և 60 ՀՄՄ։ 1992-ի հոկտեմբերին հյուսիսային ռազմաճակատի ղեկավար է նշանակվել Կենտրոնական ՊՇ-ի հրամանատար Ս. Կարապետյանը։ Չլդրան գյուղի ուղղությամբ Կենտրոնական և Մարտակերտի ՊՇ-ները, զարգացնելով հարձակողական գործողությունները, ազատագրել են Կոճողոտ, Վերին Հոռաթաղ գյուղերը և մոտեցել Հարաթյունագոմերի ու Վաղահասի մատույցներին։ Սակայն թևերում գործող ուժերի կոսծ անհաջողության պատճառով ստիպված նահանջել են դեպի ելման դիրքերը։ Նոյեմբերի 15-ին ՊԲ ստորաբաժանումներն ազատագրել են Չլդրան գյուղը և մոտեցել Թարթառ-Մարտակերտ-Քելբաջար մայրոպուն, իսկ նոյեմբերի 17-ին մարտերը շարունակվել են Վաղուհաս գյուղի մատույցներում։

ի հունվար-փետրվարին մարտական թեժ գործողություններ են ծավալվել հյուսիսային ռազմաճակատում։ Ըստ օպերատիվ պլանի՝ հարձակում պետք է ձեռնարկվեր Վաղուհաս-ԶագլիկԹալիշ, Չլղոսն-Դրմբոն-Կոաապատ-Մարտակերտ և Արխավենդ-Բաշ Գյուներիայա-Մանիքլու-Ջանյաթաղ-Գյողաթաղ-ՄարտակեՐՏ ուղղություններով։ Ռազմական գործողությունն իրականացրել են Կենտրոնական ՊՇ, 54-րդ առանձին մոտոհրաձգային գումարտակը, ՀՀ տարբեր շրջանների ազատամարտիկներից կազմված մահապարտների և այլ կամավորական ջոկատներ