Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/471

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Փետրվարի 25-ի դրությամբ, Մ.շ-ի փեթե բոլոր կարևորագույն մարտական դխքերը, ինչպես նաև Մարտակերտ-Քելբաջար մայրուղին վերահսկել են ղարաբաղյան ուժերը։ ՄանիքլաՋանյաթսպ Գյուլաթսպ ուղղությունում կենտրոնացված էին Մարտակերտի ՊՇ (հրամանատար՝ Ն. Դանիելյան), Մարտունիի ՊՇ (Մ. Մելքոնյան), Շուշիի առանձնակի գումարտակք։ (Պ. Ղևոնղյան) ստորաբաժանումները, որոնք կարճ ժամանակահատվածում ազատագրել են մի շարք բնակավայրեր, Ասրսանգի հիդրոհանգույցը, «Պաշկենյալ» և հեռուստաաշտարակի բարձունքները։ 1993-ի հուլիսին ՊԲ զորամիավորումները, զարգացնելով հարձակողական գործողությունները, տևական մարտերից հետո ազատագրել են Մարտակերտ քաղաքը, շրջանի լեռնային, նախալեռնային և մնացած բնակավայրերը (բացառությամբ՝ 7 գյուղերի)։ Ղարաբաղյան զորամասերն անցել են գերիշխող բարձունքների և հիմնական ճանապարհային ուղղությունների պաշտպանության։ 1993-ի վերջին և 1994-ի սկզբներին տեղային կարճատև մարտերից հետո Մ. շ-ում հաստատվել է խաղաղություն և սկսվել ազատագրված բնակավայրերի վերաբնակեցումը։

Հ. Մանուկյան , Հ. Խաչատրյան, Ս. Հասոսթյան

ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՇՐՋԱՆ.

ՄՊՇ (4-ՐԴ ՊՇ), կազմավորվել է 1992-ի սեպտեմբերի սկզբին՝ համաձայն ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի նախագահի 1992-ի օգոստոսի 14-ի «Պաշտպանական շրջանների և շրջանային ուժերի ու միջոցների լրակազմի հաստիքակազմակերպչական կարարցվածքի կազմակերպման մասին» Ի1տ 002 հրամանի (հրամանատար՝ Ն. Դանիելյան): 4-րդ ՊՇ-ի ստեղծման ակունքներում կանգնած էին նաև Վ. Բալայանը, Լ. Ազգալդյանը և ուրիշներ։

ՄՊՇ-ի ստեղծման փուլում հակառակորդի վերահսկողության տակ էր ԼՂՀ Մարտակերտի շրջանի տարածքի գերակշիռ մասը, այդ թվում՝ շրջկենտրոնը։ Մարտական գործողություններ են ընթացել Վաղուհաս-Վանք-Կիչան-Առաջաձոր բնագծում։ 1993-ի սկգբին սկսվել է Մարտակերտի շրջանի բռնազավթված գյուղերի և ԼՂՀ հյուսիսային տարածքների ազատագրումը, որին, ինչպես և մի շարք այլ խոշոր ռազմական գործողությունների, ակտիվ մասնակցություն են ունեցել 5-րդ ՊՇ-ի ստորաբաժանումները։ Մարտական գործողությունների ժամանակ զոհվել են ՊՇ-ի շուրջ 600 ազատամարտիկներ, շատերն արժանացել են մարտական շքանշանների և մեդալների։ Քարտեզը տես 472-րդ էջում։

Ս. Հասոսթյան

ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ռազմական, ռազմական արվեստի հիմնական բաղադրիչներից։ Ներառում է ցամաքում, օդում և ծովում զորամիավորումները, զորամասերը և ԶՈՒ տարբեր տեսակները, զորատեսակները, հատուկ զորքերը մարտի նախապատրաստելու և այն վարելու տեսությունն ու պրակտիկան, ռազմատեսական գիտակարգը։ Ընդգրկում է բոլոր տեսակի մարտական գործողությունների (հարձակում, պաշտպանություն, հանդիպակաց մարտ, մարտավարական վերախմբավորում և այլն) ուսումնասիրումը, մշակումը, նախապատրաստումը և վարումը։ ԼՂՀ ՊԲ-ում, ինչպես շատ բանակներում Մ. ստորադաս դիրք ունի ռազմավարության և օպերատիվ արվեստի համեմատությամբ։ Օպերատիվ արվեստը որոշում է Մ-յան զարգացման խնդիրներն ու ուղղվածությունը՝ հաշվի առնելով զորամիավորումների, զորամասերի մարտավարական հնարավորություններն ու նրանց գործողությունների առանձնահատկությունները և բնույթը։ Տարբերում են ընդհանուր (համազորային մարտին մասնակցող բոլոր զորատեսակների մարտական գործողությունների նախապատրաստում և վարում, միմյանց հետ սերտ փոխգործողությունների հաստատում ու պահպանում) և զորատեսակների ու հատուկ զորքերի (մարտական գործողությունների կազմակերպման և վարման դրույթներ) Մ.։ Մ-յան մակարդակը մեծապես պայմանավորված է գիտության և տեխնիկայի զարգացման մակարդակով, որը հնարավորություն է տալիս պատերազմում մարտավարական և ռազմավարական խնդիրներ լուծել առավել փոքրաթիվ ուժերով։