Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/476

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

յան մասում՝ 400 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 800 կմ2։ Հյոաիս-արեմուտքում սահմանակից է Ասկերանի, հարավում՝ Հադարթի շր-ջաններին։ Բնակչությունը՝ 23,6 հզ (2003)։ Ունի 36 համայնք, 40 բնակավայր։ Խոշու բնակավայրերից են Մարտունի քաղաքը, ճարտար, Ղուզե ճարտար, Բերդաշեն, Գ)ւշի, Թաղավալդ, Մոս գյուղերը։ Վարչական կենտրոնը Մարտունի քաղաքն է։ Շրջանի արեմտյան կեսն ունի նախալեռնային, թույլ թեքության մակերեույթ։ Համեմատաբար բարձւ են Ննզի, Կաղարծի, Աշան, ճարտար, Խերխան, Թաղավարդ գյուղերի մոտակայքով ձգվող լեռնաճյուղերի գագաթները (բարձրությունը՝ 1200-1500 մ)։ Լանդշաֆտը նախալեռնային տափաստանային և անտառային է։ Ընդերքը հարուստ է կրաքարի, բազալտի, գրանիտի, կավի պաշարներով։ Գետերից համեմատաբար ջոսռատ են Վարանդան՝ Ամարաս վտակով, և Խոնաշենը։ Կլիման չու մերձարեադարձային է, մթնոլուտային տեղումները՝ սակավ, ձյան կայուն շերտ գրեթե չի լինում։

Բնակչությունը զբաղվում է հողագործությամբ (գլխավոոաղես հացահատիկային բույսերի մշակությամբ), խաղողագործությամբ և անասնապահությամբ։ Գործում է Մարտունիի զինու գործարանը, թռչնաբուծական ֆաբւիկան, վերականգնվել է Կարմիր Շուկայի զինո կետը։

2003-ին շրջանում գործել են 36 ակումբ. կենտրոնական և 35 գյուղական զրադարաններ. Մարտունիի պատմաերկրագիտական թանգարանը, 25 միջնակարգ, 8 ութամյա, 6 տարրական. I երաժշտական, 1 արհեստագործական դպրոցնե։ շրջանային կենտրոնական և Ղուզե ճարտ գյուղական հիվանդանոցները, 5 ամբուլա փա և 31 բուժակամանկաբարձական կետեր,. հակահամաճարակային կայան։