Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/477

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ստեփանակերտի ՆԳ վարչության ազատամարտիկները Մարտունիում (1993)

Շրջանի տարածքում պահպանվել են շուրջ 353 պա տմաճարտսաս պ և տ ա կան հուշարձաններ էԱմարասի վանքը (IV դ.), ճարտար գյուղի Եղիշեի (XII դ.), Հերհերի Ս. Գրիգուիս, Մավասի վանքերը ենի Շրջանի բոլու բնակավայրերում կառուցված են Հայրենական մեծ պատերազմի, առանձին գյուղերում՝ Մեծ եղեռնի, Սումգայիթի ցեղասպանության, Ղարաբաղյան պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններ։

Ղարաբաղյան պատերազմի տարիներին կամավորական ջոկատներ են ստեղծվել գրեթե բոլու բնակավայրերում, որոնք առանձին կամ

1988- ի սեպտեմբերից Մամտունիի պաշտպանական շրջանի ստորաբաժանումների կազմում մասնակցել են շրջանի ճարտար, Մա&կալաշեն, Մյոաիշեն, Ավդուռ,Հացի,Նուշեն, Բերդաշեն գյուղերի ինքնապաշտպանական և Շուշիի, Մարտակերտի, Աղդամի, Ֆիզուլիի, Քելբաջարի, Ջաբրայիլի, Զանգելանի և այլ շրջանների ու ռազմակալական բարձունքների ագատագրական մարտերին։ Մ.շ-ից հրամանատարներ են եղել Ա. Արզումանյանը, Վ. Խաչատրյանը, Մ. Օհանյանը, Մ. Մոսիյանը, Հ. Սարգսյանը, Ա. Ավանեսյանը, Հ. Հարոյանը, Մ. Հակոբյանը, Ն. Սողոմոնյանը, Ս. Գասպարյանը, Հ. Հակոբյանը. Քոչարյանը, Ա. Մելքումյանը, Ա. Զաքարյանը, Դ. Իշխանյանը, Ս. Սաֆարյանը, Կ. Ալավերղյանը, Ն. Սարգսյանը, Ս. Պողոսյանը, Վ. Համբարձումյանը, Մ. Հարությունյանը, Ա. Հայոսպետյանը, Վ. Նասիբյանը, Կ. Վարդանյանը, է. Ծատրյանը, Գ. Միրզոյանը, Վ. Բաղդասարյանը, Կ. Հակոբյանը և ուրիշներ։ Զոհվել է 572 ազատամարտիկ։

Գրկ. Աբրահամյան Հ.. Հարությունյան Հ., Արցախի համար զոհված վարանդացինհրը. Ե., 2003։

Մ. Հովհաննիսյան, Ս. Սհյրանյան

ՄԱՐՏՈՒՆԻԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՇՐՋԱՆ. ՄՊՇ, ՊԲ ստորաբաժանում։ Կազմավորվել է 1991-ի սեպտեմբերին՝ ԼՂՀ ԻՊԿ նախագահի 1988-ի օգոստոսի 14-ի հրամանազրով՝ շրջանում գործող ինքնապաշտպանական ջոկատների, վաշտերի հիմքի վրա։ Կազմավորվել են 21-րդ (Կարմիր Շուկա, հրամանատար՝ Ն. Բաբայան), 22-րդ (Մաճկալաշեն՝ Ա. Մելքումյան), 23-րդ (ճարտար՝ Մ. Հակոբյան), 24-րդ (ճարտար՝ Կ. Թովմասյան), 25-րդ (Մարտունի՝ Մ. Օհանյան), 25-րդ (Մարտունի՝ Մ. Մոսիյան) մոտոհրաձգային գումարտակները։ 1992-94-ին ՄՊՇ մասնակցել է ԼՂՀ Մարտունիի (Ղարադաղլու, Վերին Վեյսալու, Մոսլանլու, Ամիրանլար, Կորոոպատկինո և այլն), Մարտակերտի («Պուշկենյալ» բարձունք, Ձարեքտար, Նարեշտար, Արմոպլու, 5արմջա, Կարմիրավան), Աղդամի (Ավդալ-Գյուլափլու, Մարղիլու, Բաղմանլար, Աայբալու), Ֆիզուլիի («Խազազ» բարձունք, Ներրին Վեյսալու, Վերին ու Ներքին Դիլղարդա, Զագյուր, Ղարվենդ), Քելբաջարի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ռազմական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Մ. Ս1ւլքոնյանը (հետմահու արժանացել է Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս բարձրագույն կոչումների, պարգևատրվել «Հայրենիք», «Ոսկե արծիվ» և ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշաններով), Մ. Հակոբյանը (արժանացել է Արցախի հերոս բարձոսգույն կոչման, պարգևատրվել «Ոսկե արծիվ» և ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով)։

ՄՊՇ-ից ԼՂՀ «Մարտական խաչ» 1ին աստիճանի շքանշանով պարգևատրվել են Հ. Հակոբջանյանը, է. Դադայանը, Գ. Կարապետյանը, Ա. Մելքոնյանը, Կ. Ավետիսյանը, Ս. Գասպարյանը,Հ.Հարությունյանը, Ա. Ղահոոմանյանը, Ա. Պողոսյանը, Մ. Հովհաննիսյանը, Կ. Ավանեսյանը և ուրիշներ։ ՄՊՇ-ից զոհվել է 350 ազատամարտիկ։

Մ. Հարությունյան